Օնցիլլա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օնցիլլա | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Leopardus tigrinus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Օնցիլլա (լատին․՝ Leopardus tigrinus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վայրի կատվի անվանումը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ յագուար», որովհետև նա կառուցվածքով և գունավորմամբ նման է յագուարին։ Օնցիլլան Հարավամերիկյան կատուներից ամենափոքրն է. չափերով նա փոքր է անգամ իր ամենամոտ ցեղակիցներից՝ օցելոտից և երկարապոչ կատվից, սակայն մեծ է սովորական տնային կատվից։ Խոշոր արու առանձնյակի զանգվածը կազմում է 2,8-3 կգ, իսկ մարմնի երկարությունը 65 սմ է. պոչը կարճ է (30-40 սմ), աչքերն ու ականջները համեմատաբար մեծ ե քան Leopardus դասի այլ ներկայացուցիչների մոտ։
Տարածվածությունը և ենթատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնցիլլան հանդիպում է Կոստա Ռիկայից ու հյուսիսային Պանամայից մինչև Բրազիլիայի հարավ-արևելքը ու Արգենտինայի հյուսիսը։ Ամազոնի ավազանում նրա հետ հանդիպումների մասին տեղեկություններ չկան. հավանաբար նրա արեալը սահմանափակվում է լեռնային և մերձարևադարձային անտառներով։
Հայտնի են օնցիլլայի 3-4 ենթատեսակներ՝
- Leopardus tigrinus tigrinus հանդիպում է Վենեսուելայի արևելքում, Գայանայում և Բրազիլիայի հյուսիս-արևելքում։
- Leopardus tigrinus guttulus - կենտրոնական և հարավային Բրազիլիայում, Ուրուգվայում, Պարագվայոմ, Արգենտինայի հյուսիսում։
- Leopardus tigrinus pardiniodes — Վենեսուելայի արևմուտքում, Կոլումբիայում և Էկվադորում։
Ապրելակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնցիլլաները բնակվում են մերձարևադարձային, խոնավ և մշտականչ ատառներում, մինչև 3000 մ բարձրության վրա։ Օնցիլլան վատ ուսումնասիրված տեսակ է։ Հավանաբար նա ապրում է միայնակ, ակտիվանում է գիշերը, իսկ ցերեկը հանգստանում է ծառերի ճյուղերին, որտեղ նրա գունավորումը նրան համարյա անտեսանելի է դարձնում։ Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, հնարավոր է նաև ոչ թունավոր օձերով և գորտերով։ Բրազիլիայում օնցիլլաները որսում են նաև ոչ մեծ պրիմատներին։
Օնցիլլայի էգ առանձնյակի հղիությունը տևում է 74-78 օր, ծնում է 1-2 ձագ, որոնց աչքեր բացվում են ծնունդից երեք շաբաթ հետո։ Օնցիլլաները դառնում են սեռահասում 1-2 տարեկան հասակում։
Կյանքի տևողությունը անազատության մեջ՝ 20 տարի, վայրի բնության մեջ՝ 12-15 տարի։
Պոպուլյացիայի քանակը և պահպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնցիլլաները լայն տարածված են, սակայն հազվադեպ են հանդիպում։ 1970-80-ական թթ. նրանց որսացել են գեղեցիկ մորթու համար։ Այժմ օնցիլլաների թիվը գնահատվում է 50000 հասուն առանձնյակ, սակայն այս թիվը գանլով պակասում է անտառահատման և որսագողության պատճառով։
Օնցիլլաների որսը ամբողջ արեալում արգելված է, սակայն նրանք առաջվա պես չեն գտնվում պահպանության տակ Էկվադորում, Գայանայում, Նիկարագուայում, Պանամայում և Պերուում։
Անազատության մեջ օնցիլլան հեշտ է հարմարվում, սակայն եվրոպական կենդանաբանական այգիներում նա շատ հազվադեպ է հանդիպում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օնցիլլա՝ վագրային կատու: Արխիվացված 2013-09-13 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնցիլլա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնցիլլա» հոդվածին։ |
|