Jump to content

Օձապոչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օձապոչեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փշամորթներ
Դաս Օձապոչեր
Լատիներեն անվանում
Ophiuroidea Gray, 1840
կարգեր
  • Euryalida
  • Ophiurida


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Օձապոչեր (անգլ.՝ Ophiuroidea), փշամորթների տիպի ծովային հատակամերձ կենդանիների դաս։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը բաղկացած է սովորաբար մինչև 2 սմ (երբեմն մինչև 10 սմ) տրամագծով սկավառակից և նրանից դուրս եկող 5, հազվադեպ՝ 10 ճառագայթներից։ Վերջինների երկարությունը մի քանի (երբեմն մինչև 20–30) անգամ գերազանցում է մարմնի երկարությանը։

Սկավառակը և ճառագայթները ծածկված են բարակ կրային թիթեղիկներով։

Մեծ մասամբ բաժանասեռ են։ Զարգանում են սովորաբար կերպարանափոխությամբ։ Կան կենդանածին և կիսմամբ բազմացող տեսակներ։ Սողում են ճառագայթների օգնությամբ կամ խրվում տիղմի մեջ։ Սնվում են մանր կենդանիներով կամ դետրիտով։ ճառագայթները վերականգնման հատկություն ունեն։

Օձապոչերը լայնորեն տարածված են ծովերում և օվկիանոսներում (մինչև 8 կմ խորություններում)։ Կեր են ծառայում ձկների համար։ Որոշ տեսակներ ապրում են ջրիմուռների, սպունգների, կորալների, ծովային ոզնիների վրա։ Հայտնի է օձապոչերի մոտ 2 հազար (ԽՍՀՄ–ում՝ 120) տեսակ։ Բրածո տեսակները հայտնի են օրդովիկից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձապոչեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձապոչեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 539