Օգանեսոն
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Օգանեսոն / Oganesson, Og, 118 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 18, 7, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 294,214 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Rn] 5f14 6d10 7s2 7p6 | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 230 պմ | ||||
Վան-դեր-Վալսի շառավիղ | ... | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 23,5 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 350±30 K, 80±30 °C | ||||
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն | 19,4 կՋ/մոլ | ||||
Մոլային ծավալ | 7.1 սմ³/մոլ | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
118 | Օգանեսոն
|
(294) | |
5f146d107s27p6 |
Օգանեսոն (լատին․՝ Oganesson, Og), Քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարր։ Նախկինում հայտնի է եղել ժամանակավոր անվանումներով՝ ունունօկտիում (լատին․՝ Ununoctium, Uuo) կամ էկա-ռադոն, Մենդելեևի պարբերական աղյուսակի համակարգի յոթերորդ պարբերության 18-րդ խմբի քիմիական տարր (հնացած դասակարգմամբ՝ 8-րդ խմբի գլխավոր ենթախմբի), ատոմային համարը՝ 118։ Ամենակայունը (միակ հայտնին մինչև 2016 թվականը) 2940 գր նուկլիդն է, որի քայքայումը կազմում է 1 մվրկ, իսկ ատոմային զանգվածը հավասար է 294,214(5) զ.ա.մ.[1]։
Արհեստականորեն սինթեզված ռադիոակտիվ տարրը բնության մեջ չի հանդիպում։ Օգանեսոնի միջուկի սինթեզը առաջին անգամ կատարվել է 2002 և 2005 թվականներին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնայում)[2]։ Լիվերմորսկի ազգային լաբորատորիայի համագործակցությամբ։ Այդ փորձերի արդյունքները հրատարակվել են 2006 թվականին[3]: 2016 թվականի նոյեմբերի 28-ին ժամանակավոր համակարգային անվանումը «ունունոկտիում»-ը և ժամանակավոր նշանակումը՝ Uuo տարրի բացահայտման հաստատումից հետո փոխվեց հիմնական անունով՝ Օգանեսոն և նշանակումը՝ Og (ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին), առաջարկված հայտնագործողների և հաստատված IUPAC-ի կողմից[4]։
Տարրը իներտ գազ է, սակայն դրա ֆիզիկական, հնարավոր է նաև քիմիական հատկությունները, այդ խմբին պատկանող այլ տարրերից խիստ տարբերվում են։ Օգանեսոնը եզրափակում է Մենդելեևի աղյուսակի յոթերորդ պարբերությունը, չնայած որ դրա հայտնագործման պահին դեռ լրացված չէր աղյուսակի 117-րդ վանդակը (տենեսինը)։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգանեսոնը ստացվել է հետևյալ միջուկային ռեակցիայի արդյունքում.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.jinr.ru/posts/priznan-prioritet-v-otkrytii-novyh-himicheskih-elementov-113-115-117-i-118/
- ↑ http://www.jinr.ru/posts/chetyre-novyh-himicheskih-elementa-ofitsialno-dobavleny-v-tablitsu-mendeleeva/
- ↑ http://journals.aps.org/prc/abstract/10.1103/PhysRevC.74.044602
- ↑ https://iupac.org/iupac-announces-the-names-of-the-elements-113-115-117-and-118/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. Левин На пути к острову стабильности
- Ученые из России и США получили два атома унуноктия
- Օգանեսոնի ստեղծման պատմությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգանեսոն» հոդվածին։ |
|