Քնամուկ (լատին․՝ Myoxus glis)[1], քնամոլներիընտանիքիկաթնասունկենդանի։ Հայաստանում տարածված է մինչև 2000 մ բարձրություններում, հանրապետության հյուսիսարևելյան, մասամբ՝ նաև Սյունիքի մարզիՏաթև գյուղի շրջակա անտառներում։ Մարմնի երկարությունը մինչև 185 մմ է, պոչինը՝ 160 մմ՝ տակի մասում ծածկված խիտ ու երկար 2 կողմի սանրված մազերով։ Մորթին միագույն մոխրագույն է, երբեմն՝ գորշ երանգով։ Բնակվում է ծառերի փչակներում, արմատների մեջ փորած ստորգետնյա հասարակ բներում, երբեմն՝ սարյակաբներում, անձավներում, ժայռաճեղքերում և այլն։ Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Ձմեռային քուն է մտնում մեծ մասամբ խորը փչակներում կամ ստորգետնյա բներում՝ սեպտեմբերիցապրիլ։ Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ։ Երբեմն վնասում է այգեգործությանը։