Քանդահար կամ Կանդահար (փուշթու՝ کندهار, դարի՝ قندهار), քաղաք Աֆղանստանի հարավում և Ղանդահարի վիլայեթի մայրաքաղաքը։
Անվանումը Իսքենդեր է, այսինքն՝ «Ալեքսանդրիա» անվան աղավաղված ձևն է։ Քաղաքի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն, ում անունով էլ այն կոչվել է։ 18-րդ դարում եղել է Դուրանի կայսրության մայրաքաղաքը[1]։