Jump to content

Հերաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հերաթ
هرات
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
ՀամայնքHerat District?
Մակերես143 կմ²
ԲԾՄ920±1 մետր
Բնակչություն556 205 մարդ (հունվարի 1, 2020)
Հեռախոսային կոդ40
Հերաթ (Աֆղանստան)##
Հերաթ (Աֆղանստան)

Հերաթ (պարս.՝ هرات), քաղաք Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, Հերաթ նահանգի վարչական կենտրոնը։ Մոտ 109 հազար բնակիչ (1973)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Արևմտյան Աֆղանստանի տնտեսական կենտրոնն է։ Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնվել է 1498-1500 թվականներին՝ երկրաշարժից հետո, վերակառուցվել է 1936-1944 թվականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արևմուտք), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր։

Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հունական աղբյուրներում հիշատակվում է Ալեքսանդրիա-Արիոն անունով։ «Հերաթ» անվանումը ստացել է Սասանյանների օրոք՝ Հերիռուդ գետից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերաթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 375