Ցիկլոն B
«Ցիկլոն B» (գերմ.՝ Zyklon B), պեստիցիդ, որի պատրաստման հիմքում ցիանական թթուն է։ Այս նյութը ամենաշատը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նացիստները մահվան ճամբարներում այն կիրառեցին գազի խցիկներում կալանավորների զանգվածային ոչնչացումն իրագործելիս[1][2]։ Այն ցայսօր էլ արտադրվում է չեխական Կոլին քաղաքում և կոչվում է «Uragan D2» (Ուրագան D2)[3][4]:
Քիմիական և ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցիկլոն B» պեստիցիդն իրենից ներկայացնում է ադսորբենտ՝ հագեցած ցիանական թթվով (սկզբից այն դիատոմիտի հող էր, իսկ ավելի ուշ օգտագործվեց բարձր ծակոտկենություն ունեցող գիպսի հատիկներ)։ Բաղադրության մեջ մտնում են նաև 5 % նախազգուշացնող նյութեր՝ (բրոմաքացախային թթվի մեթիլային եթեր, արցունքաբեր գազ (լակրիմաներ) և կայունացուցիչ[5]։ Համաձայն ներկայումս արտադրող ֆիրմայի տվյալների, այս պեստիցիդի հատիկները սենյակային ջերմաստիճանին գազ են արտադրում հընթացս երկու ժամերի, իսկ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում՝ առավել երկար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցիկլոն B» թույնը ստեղծվել է 1922 թվականին մի շարք գիտնականների համատեղ ջանքերով՝ Վալտեր Հերդտ, Բրունո Տեշ, Գերհարդ Պետերս։ Նրանց ղեկավարում էր Ֆրից Հաբերը, ով դեռևս 1918 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ասպարեզում։ 1911 թվականից նա ղեկավարում էր Ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտը, որը Բեռլինի Կայզեր Վիլհելմի գիտական միության ենթակայության ներքո էր գտնվում։ Այստեղ Ֆրից Հաբերը ղեկավարում էր քիմիական զենքի ստեղծման, կիրառության և մեթոդիկայի բաժինը։ Գիտնականը ազգությամբ հրեա էր, և, Երրորդ ռայխի ձևավորումից ու Ադոլֆ Հիտլերի իշխանություն գալուց հետո, նա լքում է Գերմանիան և ստիպված արտագաղթում Շվեյցարիա։ Մի տարի անց գիտնականը Շվեյցարիայում կնքում է իր մահկանացուն։ Նրա ընտանիքի մի քանի անդամներ մահացան նացիստական մահվան ճամբարներում։
«Ցիկլոն B» արտադրել է գերմանական «Degesch» (գերմ.՝ Deutsche Gesellschaft für Schädlingsbekämpfung GmbH - «Վնասատուների դեմ պայքարի գերմանական հասարակություն») ֆիման, որը հանդիսացել է «Degussa» կորպորացիայի բաժանմունքը։
Կիրառություն համակենտրոնացման ճամբարներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակենտրոնացման ճամբարներում «Ցիկլոն B» նյութի կիրառության մասին հետազոտություններ է կատարել Ժան-Կլոդ Պրեսսակը՝ հընթացս 1979-ից 1985 թվականներին։ Նա հանգել է հետևյալ եզրակացություններին.
- Տոկոսային հարաբերությամբ մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով «Ցիկլոն B» օգտագործվել է նվազագույն չափաքանակով։
- «Ցիկլոն B» գազ արտադրող պեստիցիդը պահանջված էր Երրորդ ռայխի բանակի և համակենտրոնացման ճամբարների կողմից՝ մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով։
«Degesch» ֆիրմայի դեմ դատական քննության ժամանակ պարզ դարձավ, որ 4 կիլոգրամ «Ցիկլոն B» հերիքում էր 1000 մարդու սպանության համար։
Առաջին անգամ «Ցիկլոն B», որպես մարդկանց զանգվածայի ոչնչացման միջոց, կիրառվել է 1941 թվականի սեպտեմբերին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում՝ ճամբարի պարետի առաջին տեղակալ Կարլ Ֆրիչի նախաձեռնությամբ։ Որպես թունավոր գազ, այն օգտագործվեց 600 խորհրդային ռազմագերիների և 250 այլ կալանավորների սպանության համար[6]։ Մահվան ճամբարի պարետ Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսը հավանություն տվեց Ֆրիչի նախաձեռնությանը։ Դրանից հետո հենց Օսվենցիմում սկսվեց «Ցիկլոն B» կիրառումը գազի խցիկներում՝ որպես զանգվածային ոչնչացման նյութ։ 1941 թվականի դեկտեմբերի 10-ից թվով 8 համակենտրոնացման ճամբարների ադմինիստրացիա կարգադրություն եկավ ՍՍ-ի բժիշկների կողմից իրականացված հետազոտությունների վերաբերյալ և «Ցիկլոն B» սկսեցին ազատորեն օգտագործել մահվան ճամբարներում՝ թունավորելով սպանելու կալանավորներին[7]։ Հետագայում այն նույնպես մեծ տարածում գտավ նոր կառուցված մահվան ճամբարներում[6]։
Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մասնավորապես նշել է.
1941 թվականի հունիսիսն ես հրաման ստացա, որպեսզի Աուշվիցում հրեաներին ոչնչացնելու նպատակով ստեղծեմ հարմարություն։ Երբ ես ստեղծեցի այդ շինությունը, այն հարմարեցրի «Ցիկլոն B» օգտագործման համար, որն իրենից ներկայացնում էր ցիանիդային թթվի բյուրեղներ։ Մյուս կատարելագործված հարմարությունը դարձան գազային խցիկները, որոնք մենք ստեղծեցինք, այն միաժամանակ 2 հազար մարդու թողունակություն ուներ, այն դեպքում, երբ Տրեբլինկայի տասը գազի խցիկներում միանգամից կարող էին ոչնչացնել ընդամենը 200 մարդ` յուրաքանչյուրը։ - Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոս
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Исследование содержания цианидных соединений на стенах газовых камер в бывшем концентрационном лагере Аушвиц-Биркенау
- ↑ Валерий Лебедев. Пепел (Ужас Холокоста)
- ↑ Сайт производителя (չեխ.)
- ↑ «URAGAN D2». Химический завод Драсловка, а.о. Колин. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
- ↑ Патент DE438818(չաշխատող հղում), автор Walter Heerdt, опубликован 1926-12-27
- ↑ 6,0 6,1 Կաղապար:Из
- ↑ «RELP. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht uber die erste industrimabig durchfuhrte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Günther Morsch, Bertrand Perz: Neue Studien zu nationalsozialistischen Massentötungen durch Giftgas. Metropol, Berlin 2011, ISBN 978-3-940938-99-2.
- Gerhard Peters: Blausäure zur Schädlingsbekämpfung. Verlag Ferdinand Enke, Stuttgart 1933.
- Jean-Claude Pressac: Auschwitz. Technique and operation of the Gas Chambers. (Beate Klarsfeld Foundation) New York 1989 – online Արխիվացված 2014-06-25 Wayback Machine.
- Jean-Claude Pressac: Die Krematorien von Auschwitz: Die Technik des Massenmordes. Piper Verlag, Neuauflage München 1995, ISBN 3-492-12193-4.
- Jürgen Kalthoff, Martin Werner: Die Händler des Zyklon B: Tesch & Stabenow. Eine Firmengeschichte zwischen Hamburg und Auschwitz. VSA-Verlag, Hamburg 1998, ISBN 3-87975-713-5.
- Jörg Friedrich: Die kalte Amnestie. NS-Täter in der Bundesrepublik. Fischer TB 4308; Frankfurt/Main 1984, ISBN 3-596-24308-4.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bailer-Gallanda, B. (1991). Amoklauf gegen die Wirklichkeit: NS-Verbrechen und "revisionistische" Geschichtsschreibung (German). J. Bailer, F. Freund, T. Geisler, W. Lasek, N. Neugebauer, G. Spenn, W. Wegner. Wien: Bundesministerium fuer Unterricht und Kultur. ISBN 978-3-901142-07-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Bekanntmachung der geprüften und anerkannten Mittel und Verfahren zur Bekämpfung von tierischen Schädlingen nach §10c Bundes-Seuchengesetz» [Announcement of tested and approved agents for use against animal rodents according to §10c Bundes-Seuchengesetz] (PDF). Bundesgesundheitsblatt: Bundesgesundheitsbl - Gesundheitsforsch - Gesundheitsschutz (German). Bundesinstitut für Risikobewertung. 43 (Suppl 2). Spring 2000. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Browning, Christopher R. (2004). The Origins of the Final Solution : The Evolution of Nazi Jewish Policy, September 1939 – March 1942. Comprehensive History of the Holocaust. Lincoln: University of Nebraska Press. ISBN 0-8032-1327-1.
- Christianson, Scott (2010). The Last Gasp: The Rise and Fall of the American Gas Chamber. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-25562-3.
- Dzombak, David A.; Ghosh, Rajat S.; Wong-Chong, George M. (2005). Cyanide in Water and Soil: Chemistry, Risk, and Management. Boca Raton: CRC Press. ISBN 978-1-4200-3207-9.
- Harmon, Brian; Stein, Mike (1994 թ․ օգոստոս). «Prussian Blue: Why the Holocaust Deniers are Wrong». The Nizkor Project. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- Hayes, Peter (2004). From Cooperation to Complicity: Degussa in the Third Reich. Cambridge; New York; Melbourne: Cambridge University Press. ISBN 0-521-78227-9.
- Katz, Leslie (1999 թ․ օգոստոսի 6). «Does name of county fair ride throw Jews for a loop?». J Weekly. San Francisco Jewish Community Publications. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- Levy, Alan (2006) [1993]. Nazi Hunter: The Wiesenthal File (Revised 2002 ed.). London: Constable & Robinson. ISBN 978-1-84119-607-7.
- Longerich, Peter (2010). Holocaust: The Nazi Persecution and Murder of the Jews. Oxford; New York: Oxford University Press. ISBN 978-0-19-280436-5.
- Markiewicz, Jan; Gubala, Wojciech; Labedz, Jerzy (1994). «A Study of the Cyanide Compounds Content in the Walls of the Gas Chambers in the Former Auschwitz and Birkenau Concentration Camps». Z Zagadnien Sqdowych. Institute for Forensic Research, Cracow (XXX): 17–27. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- «Mr. Death: The Rise and Fall of Fred A. Leuchter, Jr. (film transcript)». Fourth Floor Productions. 1999.
- Nelson, David L.; Cox, Michael M. (2000). Lehninger Principles of Biochemistry. New York: Worth Publishers. ISBN 1-57259-153-6.
- Piérot, Jean-Paul (2013 թ․ դեկտեմբերի 5). «Zyklon B, pardon. Cyclone B». L'Humanité (French). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Piper, Franciszek (1994). «Gas Chambers and Crematoria». In Gutman, Yisrael; Berenbaum, Michael (eds.). Anatomy of the Auschwitz Death Camp. Bloomington, Indiana: Indiana University Press. էջեր 157–182. ISBN 0-253-32684-2.
- Pressac, Jean-Claude; Pelt, Robert-Jan van (1994). «The Machinery of Mass Murder at Auschwitz». In Gutman, Yisrael; Berenbaum, Michael (eds.). Anatomy of the Auschwitz Death Camp. Bloomington, Indiana: Indiana University Press. էջեր 183–245. ISBN 0-253-32684-2.
- Rees, Laurence (2005). Auschwitz: A New History. New York: Public Affairs. ISBN 1-58648-303-X.
- Shirer, William L. (1960). The Rise and Fall of the Third Reich. New York: Simon & Schuster. ISBN 978-0-671-62420-0.
- Staff (2011 թ․ նոյեմբերի 24). «Anger as rollercoaster shares same name with poison gas Zyklon used in Holocaust concentration camps». Mail Online. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- Staff (2013 թ․ դեկտեմբերի 4). «Cyclone B. La réaction de l'entreprise brestoise IPC». Ouest-France (French). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Staff. «Environmental and Health Effects». International Cyanide Management Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- Staff (2013 թ․ դեկտեմբերի 2). «French Firm's Cleaning Product Name Sounds Like Nazis' Zyklon B». The Jewish Press. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- Staff (2002 թ․ օգոստոսի 29). «Fury over Nazi gas sports shoe name». BBC News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- Staff (2002 թ․ սեպտեմբերի 5). «Siemens retreats over Nazi name». BBC News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- Staff (1993 թ․ օգոստոսի 11). «'Zyklon' Roller Coaster Sign Is Pulled After Jewish Outcry». New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- Steinbacher, Sybille (2005) [2004]. Auschwitz: A History. Munich: Verlag C. H. Beck. ISBN 0-06-082581-2.
- United Nations Department of Economic and Social Affairs (2002). Consolidated List of Products Whose Consumption And/or Sale Have Been Banned, Withdrawn, Severely Restricted Or Not Approved by Governments: Chemicals. United Nations Publications. ISBN 978-92-1-130219-6.
- «Uragan D2» (Czech). Lučební závody Draslovka a.s. Kolín. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Überblicksartikel zu Zyklon B bei Shoa.de
- Blausäure zur Schädlingsbekämpfung, Gerhard Peters, 1939 (komplettes Buch) Արխիվացված 2017-03-22 Wayback Machine
- Die Einsatzfähigkeit der Blausäure-Durchgasung bei tiefen Temperaturen, G. Peters und W. Rasch, Degesch, 1941 Արխիվացված 2017-02-01 Wayback Machine
- Die Einsatzfähigkeit der Blausäure bei tiefen Temperaturen, R. Irmscher, Degesch, 1941 Արխիվացված 2017-05-06 Wayback Machine
- Программа Т-4. Применения газа Циклон Б для умерщвления больных заключенных Արխիվացված 2009-01-08 Wayback Machine
- Обеспечение немецкого господства и политика истребления. Применение газа Циклон Б Արխիվացված 2010-07-11 Wayback Machine
- AUSCHWITZ: Technique and Operation of the Gas Chambers© by Jean-Claude Pressac
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիկլոն B» հոդվածին։ |
|