Ցայլք (լատին․՝ mons pubis), կոնքի ստորին մասի առջևի մազածածկ բլրակը, որի ոսկրային հենքը կազմում են ցայլոսկրերը։ Կանանց ցայլքի շրջանը ենթամաշկային հարուստ ճարպաշերտի շնորհիվ ավելի ուռուցիկ է և կոչվում է Վեներայի թումբ։ Կանանց ցայլքի վերին սահմանն աղեղնաձև է, գոգությամբ դարձած վեր, տղամարդկանցը վեր դարձած կոր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։