Jump to content

Տրուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տրուրո
Truro
Զինանշան

Տրուրո քաղաքը
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասԿորնուոլ
ՀամայնքՔորնուոլ
Մակերես6,21 կմ²
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն20920 մարդ (2001) մարդ
Ժամային գոտիUTC01872
Հեռախոսային կոդ01872
Փոստային ինդեքսTR1-4
Փոստային դասիչTR1, TR2, TR3 և TR4
Պաշտոնական կայքtruro.gov.uk
Տրուրո (Միացյալ Թագավորություն)##
Տրուրո (Միացյալ Թագավորություն)

Տրուրո(անգլ.՝ Truro),Կոռնուոլի վարչական կենտրոնը։ Մեծ Բրիտանիայի ամենահարավային քաղաքն է, կարգավիճակը՝ քաղաք։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը՝ համաձայն 2001 թվականի մարդահամարի կազմում է 20920 մարդ[1]։ Բնակչության հաստատումը Տրուրոյում գալիս է դեռևս նորմանների ժամանակաշրջանից։ Համաձայն հնագիտական պեղումների՝ նրանք հաստատվել են այդտեղ XII դարում։ Սկսած XIV դարից Տրուրոն դառնում է կարևոր կենտրոն. սկսում է ծաղկել որպես ձկնաբուծական կենտրոն։ XVIII-XIX դարերի արդյունաբերական հեղափոխության ժամանակ Տրուրոյի արդյունաբերությունը սկսեց մեծ քայլերով աճել բարելավման եղանակի անագիգների թանկացման շնորհիվ։ Սկսած XX դարից Տրուրոյի արդյունաբերությունը կտրուկ անկում ապրեց՝ լեռնահանքային արդյունաբերության պատճառով, չնայած դրան քաղաքը մնում էր ծաղկած, որպես Կորնուոլլայի վարչական և առևտրային կենտրոն։ Տրուրոն գտնվում է Կորնուոլլ թերակղզու կենտրոնում՝ ափից 14 կմ դեպի հյուսիս, որտեղ միաձուլվում են Կենուին և Ալլեն գետերը, և սկիզբ է առնում Տրուրո գետը։ Քաղաքում կան շատ հին շինություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դիտելու համար, բայց ամենագլխավոր գրավչությունը ներկայացնում է Մայր տաճարը՝ բարձրությունը 76 մետր, որի կառուցումը տևել է 30 տարի(1880-1910)։ Տաճարի գագաթը երևում է քաղաքի տարբեր կետերից։ Քաղաքում գտնվում է Կորնուոլլայի թագավորական թանգարանը և Hall for Cornwall թատրոնը։ 2009 թվականից Կորնուոլլի կոմսությունը Բոդմինից տեղափոխվեց Տրուրո։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տրուրոյում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) 8 8 10 12 15 17 19 19 17 14 11 9 13,3
միջին նվազագույնը (°C) 5 4 5 6 8 11 13 14 12 10 7 6 8,4
տեղումների քանակը (մմ) 81 63 49 54 40 47 48 51 57 87 87 78 742
Աղբյուր՝ Foreca

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուրո» հոդվածին։