Տրիվանդրամ
Բնակավայր | ||
---|---|---|
Տրիվանդրամ | ||
մալայալամ՝ തിരുവനന്തപുരം | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Thiruvananthapuram district? | |
Մակերես | 214,86 կմ² | |
ԲԾՄ | 10±1 մետր | |
Պաշտոնական լեզու | մալայլամ[1] և անգլերեն | |
Բնակչություն | 743 691 մարդ (2011)[2] | |
Ժամային գոտի | UTC+5:30[3] | |
Հեռախոսային կոդ | 0471 | |
Փոստային դասիչ | 695001 | |
| ||
Տրիվանդրամ[4][5](մալայալամ՝ തിരുവനന്തപുരം, tiruvaṉantapuraṁ), քաղաք Հնդկաստանում, Կերալա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հինդուստան թերակղզու արևմտյան ափին։ Այն ձգվում է բլուրների արանքում[6]։ Քաղաքի բնակչությունը կազմում է 752 490 մարդ, իսկ քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 1,68 միլիոն մարդ։ Տրիվանդրամը իր մեծությամբ հինգերորդն է և հանդիսանում է նահանգի խոշորագույն քաղաքը[7][8]։ Մահաթմա Գանդին այն անվանել է Հնդկաստանի հավերժ կանաչ քաղաք։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը ծագում է մայայալամայան Տիրուվանանդապուրամ բառից, որը նշանակում է «քաղաք Անանդայի»[9]։ Անվանումը կապված է աստվածության հետ, որին նվիրված է տաճար, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Տաճարը համարվում է քաղաքի այցեքարտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրուվանանդապուրամը տեղակայված է հին առևտրային շրջանում։ Ըստ ավանդության` Օֆիրը, որը Սողոմոնի նստավայրն էր, մ.թ.ա. 1036 թվականին, գտնվում էր Տիրուվանանդապուրամում։ Քաղաքային նավահանգիստը վաղուց եղել է առևտրային կենտրոն։ Քաղաքային և մշակութային պատմության վաղնջական շրջանը առանձին է զարգանում է Կերալա նահանգում։ Քաղաքի առաջին կառավարիչները հարաբերության մեջ են մտնում Այ դինաստիայի հետ։ X դարում նրա անկումից հետո քաղաքն անցնում է Վենադ պետության հսկողության ներքո[10]։ Տիրուվանանդապուրամի ծաղկումը սկսվում է 1729 թվականին ռաջա Մարտանդամ Վարմի գահակալման շրջանում։ 1745 թվականին նա մայրաքաղաքը Պադմանբհապուրամից տեղափոխվում է Տիրուվանանդապուրամ[11]։ Քաղաքը դառնում է դարի մտավոր և գեղարվեստական կենտրոնը։ Քաղաքի ոսկեդարը պատմության մեջ համարվում է 19-րդ դարի կեսը` մահարաջի Սվատի Տիրունալիի և մահարաջի Այլիամ Տիրունալայի առավարման շրջանը։ Այդ շրջանում բացվում է առաջին անգլախոս դպրոցը (1834), աստղադիտարանը (1837), գլխավոր հիվանդոցը (1839), Արևելյան հետազոտական ինստիտուտը և հին ձեռագրերի և համալսարանական քոլեջը (1873)։ Այդ շրջանում բացվում է նաև նահանգի առաջին հոգեբուժարանը։ Մուլամե Տիրունալում (1885-1924) բացվել է Սանսկրիտի Քոլեջը, Իրավունքի և Կանանց քոլեջը[12]։
20-րդ դարի սկիզբը դառնում է քաղաքական և սոցիալական խոշոր փոփոխությունների շրջան։ Շրի Մուլամ համաժողովը` հիմնադրված 1904 թվականին, դառնում է առաջին ընտրված դեմոկրատական մարմինը Հնդկաստանի տարածքում[13]։ Չնայած այն բանին, որ քաղաքը չի եղել բրիտանական գաղութային վարչակազմի ուղղակի վերահսկողության տակ, Տիրուվանանդապուրամը դարձել է հնդկական ազգային-ազատագրական շարժման կենտրոններից մեկը։ 1938 թվականին այստեղ տեղի է ունեցել Հնդկական ազգային կոնգրեսի հավաքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Official Language(Legislative) Commission — official website.
- ↑ Thiruvananthapuram City Census 2011 data — census.
- ↑ Thiruvananthapuram City Map — map.
- ↑ Կաղապար:Книга:ГНЗС
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 367.
- ↑ The Indian encyclopaedia: biographical, historical, religious, administrative, ethnological, commercial and scientific. Archery-Banog, Volume 2. Genesis Publishing Pvt Ltd,. 2002. էջ Page 7063.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «List of most populous urban agglomerations in Kerala».
- ↑ «Census India» (PDF).
- ↑ «About Thiruvananthapuram». Thiruvananthapuram Municipal Corporation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «History of Thiruvananthapuram». Kerala PRD. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «District Profile». About Thiruvananthapuram. National Informatics Centre District Centre, and Content Management Team Collectorate Thiruvananthapuram. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «A BRIEF HISTORY». Govt. of Kerala. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «History of legislative bodies in Kerala». History of legislative bodies in Kerala-- Sri Mulam Popular Assembly. KeralaAssembly.Org. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիվանդրամ» հոդվածին։ |
|