Jump to content

Տիվոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Տիվոլի
Tivoli
Դրոշ Զինանշան

Տեսարաններ Տիվոլիից
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
ՀամայնքMetropolitan City of Rome?
Հիմնադրված էմ.թ.ա. 338 թ.
Այլ անվանումներՏիբուր
Մակերես68.43 կմ²
ԲԾՄ235 մ
Բնակչություն56685 մարդ (2015 թ.[1])
Խտություն773 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0774
Փոստային դասիչ00019
Ավտոմոբիլային կոդROMA
Պաշտոնական կայքcomune.tivoli.rm.it
Տիվոլի (Իտալիա)##
Տիվոլի (Իտալիա)
Տիվոլի (Լացիո)##
Տիվոլի (Լացիո)

Տիվոլի (իտալ.՝ Tivoli), քաղաք Իտալիայի Լացիո մարզի Հռոմ նահանգում[2]՝ Անյենե գետի ափին՝ մայրաքաղաք Հռոմից մոտ 30 կմ հյուսիս-արևելք։ Ունի մոտ 57 հազար բնակիչ։ Հիմնական տեսարժան վայրերը՝ Ադրիանոսի հին հռոմեական վիլլան, Հռոմի Պիոս II պապի (1458-1461) ամրոցը, հայտնի Վիլլա դ’Էստեն (XVI դար) և Գրիգորյան վիլլան (XIX դար)։

Քաղաքի հովանավորներն են Լավրենտի և Սիմֆորոզա սրբերը. տոնակատարությունը՝ օգոստոսի 10-ին։

Քաղաքը, որը կորցրել էր իր երբեմնի հմայքը դաշնակիցների կողմից ռմբակոծությունների և հետագա անվերահսկելի կառուցապատման պատճառով, հնում հռոմեացիներին գրավում էր Սաբինյան լեռների արևմտյան լանջին գտնվող գեղատեսիլ տեղակայմամբ, որտեղից բացվում էր Լացիոյի անծայրածիր տեսարանը, և Անիո գետի հսկայական ջրվեժներին մոտ լինելով։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի վկայությամբ.

Այնտեղ, որտեղ ժայռի ելուստին գտնվում են Վեստայի կլոր տաճարի կամ Տիբուրտինյան սիբիլլայի ավերակները, Անիոն դղրդյունով գահավիժում էր սարսափելի ծերպի մեջ, իսկ այնուհետև նոր անկումից հետո՝ Նեպտունի քարայրի մեջ։ Բայց քանի որ վարարումների ժամանակ գետը հաճախ պոկում էր իր ափերի մի մասը և սպառնում էր քանդել ժայռը, որի վրա կանգնած էր տաճարը, ապա Լևոն XII-ը հրամայում է այն տանել Մոնտե Կատիլոյի տակ՝ 1835 թվականին ավարտված 271 մետր երկարությամբ ջրանցքի միջոցով, այդ պատճառով գետի՝ 96 մետր բարձրությունից անկումը այժմ գտնվում է քաղաքից մի փոքր հեռու։ Նեպտունի քարայրը 1835 թվականից գրեթե ամբողջությամբ փլուզվել է։

Հնում Տիվոլին կոչվում էր Տիբուր և միանում էր Հռոմին Տիբուրտինյան ճանապարհով։ Տիբուրով անցնում էին Հռոմից Իտալիայի արևելք ընկած բոլոր ճանապարհները։ Ըստ ավանդության՝ Տիբուրը հիմնադրվել է մ. թ. ա. 13-րդ դարում. ըստ Գայոս Յուլիուս Սոլինուսի, որը հղում է անում Կատո Ավագի կորած Origines աշխատությանը, Տիվոլի քաղաքը հիմնադրվել է Տրոյական պատերազմից մեկ սերունդ առաջ՝ Ամֆիարաուսի որդիներ կամ թոռներ՝ Կատիլիուսի, որը այստեղ է եկել ապրելու՝ փախչելով Հունաստանի Թեբե քաղաքում կազմակերպված կոտորածից, և Կորասի կողմից, ու իր անվանումը ստացել է նրանց եղբոր՝ Տիբուրտուսի պատվին։

Մեկ այլ ավանդության համաձայն, այն հիմնադրվել է սիկուլների կամ սիկանների կողմից, այնուհետև անցել է պելասգների իշխանությոան տակ և ի վերջո ենթարկվել է լատինացինեերին[3]։ Պատմական աղբյուրները նշում են, որ Տիբուրը գաղութ էր Ալբա Լոնգայում։ Բնակավայրի տարածքում գտնված ամենահին հետքերը մ.թ.ա. 13-րդ դարի են։ Քաղաքի անունը, հնարավոր է, կապ ունի Տիբեր գետի հետ[4]։ Էտրուսկների կառավարման շրջանում Տիբուրը Տիբուրտին սիբիլլայի նստավայրն է եղել։

Լատինացիների տիրապետության ընթացքում Տիբուրը՝ որպես Լատինական միության խոշոր քաղաքներից մեկը, հասել է զգալի իշխանության և որոշ ժամանակ մրցել է Հռոմի հետ։ Մ. թ. ա. 90 թվականին Տիբուրի բնակիչները հռոմեական քաղաքացիություն են ստացել։ Օկտավիանոս Օգոստոսի օրոք, գեղատեսիլ դիրքի շնորհիվ դարձել է Իտալիայի սիրված և նորաձև վայրերից մեկը։

Հռոմեական շրջանում Տիբուրը կարևորություն է ձեռք բերել, քանի որ այնտեղով անցնում էր Հռոմից Աբրուցո տանող ճանապարհը։ Աբրուցոյի շրջանում են ապրել Հռոմի երդվյալ թշնամիներից Վոլսկի, Սաբինի և Սամնիտես ընտանիքները։

Տիբուրի շուրջ շատ հարուստ հռոմեացիներ ունեցել են վիլլաներ և կանգնեցրել են անձնական բարեպաշտության հուշարձաններ։ Բացի Օկտավիանոսից, այստեղ ապրել են նաև Գայոս Մեկենասը, Հորացիոսը, Սեքստոս Պրոպերցիոսը և Գայուս Վալերիուս Կատուլլուսը։ 273 թվականին Տիբուրում է բնակեցվել գերի թագուհի Զենոբիան։

Այստեղ Հերկուլեսի պաշտամունք կար։

Բարբարոսների ոչնչացնելուց հետո Տիվոլին նախկին բարեկեցության մի մասը վերադարձրել է X դարում, կայսրից մի շարք արտոնություններ է ստացել և պահպանել նախկին ազատավանդակի մնացորդները մինչև 1816 թվականը։ XVI դարում պատկանում էր Իտալիայի հնագույն իշխանական տոհմերից մեկին՝ Դ’Էստեին։

Տիվոլին միջերկրածովյան կլիմայի գոտում է՝ շոգ և չոր ամառներով, ցուրտ ու խոնավ ձմեռներով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի էր ձիթապտղի յուղով, կավից արտադրանքով, քարահանքերով։ Այժմ էլ Տիվոլիում տրավերտին է արդյունահանվում, որով երեսպատված էր Կոլիզեյը և որն օգտագործվել է հռոմեական բազմաթիվ հուշարձանների կառուցման նպատակով։

Քաղաքի շրջակա բլուրները ծածկված են ձիթապտղի, խաղողի, թզի այգիներով։ Տիվոլիում զբաղվում են նաև թղթի արտադրությամբ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Statistiche demografiche ISTAT». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
  3. Н. П. Обнорский (1890–1907). «Тибур». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. George Davis Chase, "The Origin of Roman Praenomina", in Harvard Studies in Classical Philology, vol. VIII (1897)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիվոլի» հոդվածին։