Jump to content

Տեպուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեպուի
Տեսակecoregion? և WWF ecoregion?
Երկիր Վենեսուելա,  Բրազիլիա,  Գայանա և  Սուրինամ

Տեպուի կամ Տեպույ սեղանաձև լեռներ, տեղայակված են Հարավային Ամերիկայում, Գվիանական սարահարթի վրա, մեծ մասամբ Վենեսուելայի տարածքում։ Ամենահայտնի տեպուիներից են Աուտանա, Աույանտեպուի և Ռորայմա լեռը։ Բազմաթիվ տեպուիներ գտնվում են վենեսուելական ազգային պարկ Կանաիմայում, որն ունի ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

«Տեպուի» բառը Գրան Սաբանա շրջանում բնակվող պեմոն հնդկացիների լեզվով նշանակում է «աստվածների տուն»։ Տեպուիները մեծ մասամբ գտնվում են միմյանցից մեկուսացած՝ վեր խոյացած ջունգլիներից դժվարամատչելի ապառաժներով, ինչը դարձնում է նրանց էնդեմիկ բույսերի և կենդանիների եզակի կրողներ։

Կարստային ձագարափոս
Ռորայմա տեպուի սարահարթի վրա էռոզիայի առաջացած գոյացումը

Տեպուիները Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ամազոն, Օրինոկո և Ռիու-Նեգրու գետերի ավազանների սահմանները տարածվող երբեմնի ընդարձակ սարահարթի մնացորդներն են։ Սարահարթն առաջացել է լճի տեղում՝ մոտավորապես 200 մլն տարի առաջ, երբ Հարավային Ամերիկան և Աֆրիկան դեռևս մեկ մայրցամաք էին կազմում[1]։ Բարձրավանդակը կազմված էր ավազաքարից և տեղակայված էր գրանիտե հիմքի վրա։ Ժամանակի ընթացքում էրոզիան սարահարթը դարձրել է մի քանի մոնադնոկների, որոնցից էլ ձևավորվել են էրոզիայի հանդեպ դիմացկուն ապարներով ծածկված տեպուիները[2]։

Որպես կանոն, տեպուիները կազմված են մինչքեմբրի ավազաքարի կամ կվարցիտի միասնական բլոկից, որը կտրուկ վեր է խոյանում իրենց շրջապատող ջունգլիներից ավելի քան 2000 մ։ Շատ տեպուներում կան ջրով լվացված քարանձավներ, ինչպիսին է 671 մ խորությամբ, ինչպես նաև մինչև 300 մ տրամագծով կարստային ձագարափոսով Աբիսմո Գայ Կոլետը։

Գերմանացի հետազոտող Ռոբերտ Շոմբուրգկն այստեղ է այցելել 1835 թվականին։ Նա զարմանում է սեղանաձև սարերը տեսնելով, բայց նրանցից մեկի վրա բարձրանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվում։ Միայն կես դար անց՝ 1884 թվականին, Էդվարդ Իմ Թուրնի գլխավորությամբ բրիտանական արշավախումբին հաջողվում է բարձրանալ Ռորայմա լեռան գագաթը։ Սակայն տեպույի շրջանում կատարված էքսպեդիցիայի մասին Ռոբերտ Շոմբուրգկի հաշվետվությունն է հենց ոգեշնչում գրող Արթուր Կոնան Դոյլին՝ գրելու կենդանիների և բույսերի նախապատմական տեսակներով բնակեցված սարահարթի հայտնաբերման մասին «Կորուսյալ աշխարհ» վեպը[1][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Canaima National Park — UNESCO World Heritage Centre, видео
  2. Venezuela Relief — Britannica Online Encyclopedia
  3. Как найти затерянный мир?Вокруг Света

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Making of the Tepuis Film : «The Living Edens : The Lost World»
  • Peter Tatchell (18 мая 2002). «In the footsteps of Conan Doyle» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  • Mongabay.com — фотографии тепуи в Венесуэле
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեպուի» հոդվածին։