Jump to content

Վիսենսի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Վիսենսի տունը (իսպ.՝ Casa Vicens), մասնավոր բնակելի տուն՝ կառուցված 1883-1885 թվականներին, Բարսելոնա քաղաքում Անտոնիո Գաուդիի կողմից, Մանուել Վիսենսի ընտանիքի համար և հանդիսանում է Կատալոնյան մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Կառույցը գտնվում է Բարսելոնայի Գրացիա թաղամասի 22-24 հասցեում և հանդիսանում է Գաուդիի առաջին խոշոր պատվերը։

Նախագիծը Գաուդիի կողմից իրագործվել է 1878 թվականին, այսինքն համարյա թե ճարտարապետի դիպլոմ ստանալու հետ միաժամանակ։ Տունը նախատեսված է եղել իբրև Մանուել Վիսենսի ամառային նստավայր, նա կերամիկական սալիկների և աղյուսի ֆաբրիկայի տնօրեն է եղել։ Տունը կառուցվել է չմշակված քարերից և գունավոր կերամիկական սալիկներից, որոնք տեղադրված էին շախմատային կարգով և ծաղկային նախշերով։ Նախագծով տունն իրենից ներկայացնում է կանոնավոր քառանկյուն, որի ձևը միայն խախտում է ճաշասենյակն ու ծխելու սրահը։ Տան կառուցման ժամանակ Գաուդին օգտագործել է մեծաթիվ տարբեր դեկորատիվ էլեմենտներ, ինչպիսիք են աշտարակները, պատշգամբները, ապակեպատ լուսամուտները։ Չնայած շենքի հասարակ ձևին՝ դա նրան թույլ է տվել զարմանալիորեն հարուստ տարածության ընդարձակ լուծում ստանալ։ Շինության և կառուցողական և դեկորատիվ լուծումները կրում են իսպանա-արաբական մուդեխար ոճի ազդեցությունը, որն ավելի տեսանելի է շենքի վերին հատվածում։ Շինության ամբողջական ձևավորման վրա էականորեն նկատվում են Գաուդիի նոր ձևեր և էլեմենտներ փնտրելու ձգտումը։ Գաուդիի այս աշխատանքն, ըստ էության, հանդիսանում է մոդեռնիստական ոճի առաջին ճարտարապետական աշխատանքը, որը կտրականապես տարբերվում էր այդ ժամանակաշրջանի առավել տարածում գտած էկլեկտիկ ոճից։ Այս աշխատանքով Գաուդին ձգտում է հասնել ճարտարապետական համադրության, որում կարևոր է ամեն մի մասնիկը։ Այդ իսկ պատճառով նա ինքն է նախագծել դարպասների, պատուհանների և պատշգամբների յուրօրինակ ճաղավանդակները, ճաշասրահի և ծխասրահի ներքին հարդարանքի էսքիզները։ Մինչև 1925 թվականը, երբ տանտերերը վերանորոգել էին տունը և ընդլայնվել էր Կարոլինաս փողոցը, տունը նաև ուներ այգի։ Այս բարեփոխումների արդյունքում և 1946 թվականի վաճառքից հետո, այգու մեծ մասը դադարեց գոյություն ունենալուց, դրա հետ կորան նաև ռոտոնդան և բազմահարկ ցայտաղբյուրը։ 2005 թվականին Վիսենսների տունը Գաուդիի այլ ստեղծագործությունների հետ մտան Յունեսկոյի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Քանի որ տունը հանդիսանում է մասնավոր սեփականություն, ապա այցելություններն այնտեղ հնարավոր չեն, բայց տարվա մեջ մեկ անգամ, մայիսի 22-ին՝ Սուրբ Ռիտայի օրը տան դռները բացվում են հարևանների և քաղաքի բնակիչների համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենսի տուն» հոդվածին։