Jump to content

Գուելի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուելի պալատ
Palau Güell*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Գուելի պալատ
Երկիր Իսպանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 41°22′44″N 2°10′26″E
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8 նստաշրջան)
Համար 320-002
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Գուելի պալատ (իսպ.՝ Palacio Güell), պալատ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Գտնվում է Ռավալ թաղամասի Carrer Nou de la Rambla փողոցում։ Ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից նախագծված պալատ է[1], որը կառուցել է արդյունաբերության մագնատ Էուսեբի Գուելի համար՝ 1886-1888 թվականներին։ Գուելի պալատը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես Անտոնիո Գաուդիի աշխատանքներից մեկը։

Գուելի պալատ

Տունն ունի կենտրոնական հիմնական սրահ, բարձր դասի հյուրերի համար։ Հյուրերը մտնում էին տուն ձիերի կառքերով երկաթե դարպասների միջով, որոնք ունեն պարաբոլաձև կամար։ Կենդանիներին թողնում էին նեքևում գտնվող ախոռում և մառանում, և դրանից հետո հյուրերը կարող էին սանդուղքով բարձրանալ կենտրոնական սրահ։ Սենյակի պատերի և առաստաղների վրա կան փոքր պատուհաններ, որտեղից տան սեփականատերերը կարող էին տեսնել իրենց հյուրերին վերևից։

Կենտրոնական սենյակն ունի բարձր առաստաղ, որի վերևում կան փոքր անցքեր, որտեղ լապտերներ էին կախվում գիշերը, սենյակին տալով աստղազարդ երկնքի տեսք։

2004 թվականին հանրային այցելությունները լիովին դադարեցին պալատի վերանորոգման պատճառով։ Շինարարության ընթացքում օգտագործված քարի մի մասը թույլ էր և տարիների ընթացքում ճեղքվել էր շենքի կառուցվածքային խնդիրների պատճառով։ Այժմ այն ամբողջովին բաց է, վերանորոգման աշխատանքները ավարտվեցին 2011 թվականի ապրիլ ամսին։

Գուելի պալատը օգտագործվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Ուղևորը» ֆիլմի նկարահանման ժամանակ՝ որպես Ջեք Նիկոլսոնի և Մարիա Շնեյդերի առաջին հանդիպման վայր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Palau Güell, an early building of Antoni Gaudí in Barcelona». www.barcelona.de. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուելի պալատ» հոդվածին։