Վիերինյա
Վիերինյա պորտ.՝ Adelino André Vieira Freitas | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ադելինո Անդրե Վիեիրա Ֆրեյտաշ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1986[1] (38 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Գիմարայնս | |||||||||||||||||
Հասակ | 173 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վոլֆսբուրգ | |||||||||||||||||
Համար | 8 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադելինո Անդրե Վիեիրա Ֆրեյտաշ (պորտ.՝ Adelino André Vieira Freitas, հունվարի 24, 1986[1], Գիմարայնս), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիերինյան ծնվել է Գիմարայնշ քաղաքում։ 14 տարեկան հասակում ընդունվել է «Վիտորիա Գիմարայնշ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա։ Թիմի կազմում 2 տարի հանդես գալուց հետո հրավիրվել է Պորտուգալիայի մանկապատանեկան հավաքական։ 2003 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Պորտուգալիայի հավաքականը դարձել է չեմպիոն[3], իսկ Վիերինյան՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Այս ամենից հետո Վիերինյան տեղափոխվել է «Պորտու»։
«Պորտու», «Մարկու», «Լեյնոինշ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Վիերինյան տեղափոխվել է «Պորտու»-ի հիմնական կազմ։ 2005 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Մարկու»։ Թիմի կազմում անցկացրել է կես տարի՝ մասնակցելով 13 հանդիպման, և դառնալով 4 գոլի հեղինակ[4]։
Վարձավճարից վերադառնալուց հետո Վիերինյան երկարաձգել է «Պորտու»-ի հետ իր պայմանագիրը մինչև 2010 թվականը[5]։ Թիմի կազմում իր դեբյուտը Վիերինյան նշել է 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիտորիա Սետուբալի» դեմ խաղում[6]։ Նա այդ խաղում նաև խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։
Այդ մրցաշրջանում նա իր դեբյուտն է նշել նաև Չեմպիոնների լիգայում՝ «Համբուրգի» դեմ խաղում[7]։ 2006/07 մրցաշրջանում Վիերինյան «Պորտու»-ի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ օգնելով թիմին դառնալ Պորտուգալիայի չեմպիոն։
2007/08 մրցաշրջանը Վիերինյան անցկացրել է պորտուգալական «Լեյնոինշ»-ի կազմում։ նա թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ[8]։
«ՊԱՕԿ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008/09
[խմբագրել | խմբագրել կոդը]2008/09 մրցաշրջանը Վիերինյան վարձակալական հիմունքներով անցկացրել է հունական «ՊԱՕԿ»-ի կազմում։ Մրցաշրջանի ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Իր անդրանիկ գոլը նա հեղինակել է Հունաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացած՝ «Պանտրակիկոսի» դեմ խաղում[9]։
Մրցաշրջանի վերջում հունական ակումբը 300000 եվրոյի դիմաց գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը[10]։
2009/10
[խմբագրել | խմբագրել կոդը]2009/10 մրցաշրջանում հունական թիմը Հունաստանի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, և ստացավ Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում հանդես գալու իրավունք։ Իսկ Վիերինյան դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստ։ Նա ընդհանուր առմամբ թիմի կազմում մասնակցեց 34 հանդիպման՝ և դարձավ 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։
Թիմի կազմում իր առաջին դուբլը նա հեղինակել է 2010 թվականի փետրվարի 27-ին՝ «Կսանտիի» դեմ խաղում[11]։
2009/10 մրցաշրջանի վերջում քվեարկության արդյունքով Վիերանյան ճանաչվեց թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ[12]։
2011/12
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր մրցաշրջանում Վիերինյան շարունակել է ցուցադրել իր բարձր մակարդակը։ Նա մրցաշրջանի ընթացքում մասնակցել է առաջնության 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «ՊԱՕԿ»-ի մրցակիցը նորվեգական «Վոլորենգան» էր։ Երկու խաղերի արդյունքում հունական թիմը հաղթել է 5:0 հաշվով[13], իսկ Վիերինյան գոլի հեղինակ է դարձել է այդ 2 խաղերում։
Որակավորման 4-րդ փուլում հունական թիմի մրցակից եղել է «Կարպատին», որին «ՊԱՕԿ»-ը հաղթել է 3:1 հաշվով[13]։ Այս հաղթանակից հետո «ՊԱՕԿ»-ը անցել է խմբային փուլ, որտեղ թիմի մրցակիցները եղել են՝ «Տոտենհեմը», «Շեմրոկ Ռևերսը» և «Ռուբինը»։ «ՊԱՕԿ»-ը 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, և տարել 3 հաղթանակ։ Այս ամենից հետո հունական թիմը խմբում գրավել է 1-ին տեղը, իսկ Վիերինյան մասնակցել է բոլոր 9 հանդիպումներին՝ դառնալով 4 գոլի հեղինակ[14]։
«Վոլֆսբուրգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 3-ին Վիերինյան 4.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»[15]։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր[16][17]։
Թիմի կազմում իր դեբյուտը Վիերինյան նշել է 2012 թվականի հունվարի 21-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Քյոլնի» դեմ խաղում[18]։ Վիերինյան թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի մարտի 9-ին՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում[19]։
2013 թվականի սեպտեմբերին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Աալեն»-ի դեմ խաղում Վիերինյան կտրել է ծնկի կապաները[20]։
2015 թվականի մայիսի 30-ին՝ «Բորուսիայի» դեմ խաղում հանդես է եկել որպես աջ պաշտպան, և օգնել թիմին հռչակվել Գերմանիայի գավաթակիր[21]։ Իսկ 2015 թվականի օգոստոսի 1-ին Վիերինյան «Վոլֆսբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր՝ հաղթելով «Բավարիային»[22]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիերինյան Պորտուգալիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2013 թվականի մարտի 22-ին՝ Իսրայելի հավաքականի դեմ խաղում[23]։ 2014 թվականի մայիսի 19-ին պարզ դարձավ, որ Վիերինյան Պորտուգալիայի հավաքականի հետ մեկնելու է Բրազիլիա[24]։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը Վիերինյան խփել է 2014 թվականի հունիսի 11-ին՝ Իռլանդիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում[25]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Պորտու | 2006/07 | Պրիմեիրա լիգա | 8 | 0 | 2 | 1 | 1 | 0 | 11 | 1 |
Մարկու | 2005/06 | Սեգունդա լիգա | 13 | 4 | 2 | 0 | — | 15 | 4 | |
Լեյնոինշ | 2007/08 | Պրիմեիրա լիգա | 22 | 1 | 4 | 2 | — | 26 | 3 | |
ՊԱՕԿ | 2008/09 | Սուպերլիգա | 21 | 1 | — | 21 | 1 | |||
ՊԱՕԿ | 2009/10 | Սուպերլիգա | 34 | 7 | 2 | 0 | 36 | 7 | ||
2010/11 | Սուպերլիգա | 31 | 6 | 4 | 1 | 12 | 4 | 47 | 11 | |
2011/12 | Սուպերլիգա | 13 | 5 | 0 | 0 | 9 | 4 | 22 | 9 | |
Արդյունք | 99 | 19 | 4 | 1 | 23 | 8 | 126 | 28 | ||
Վոլֆսբուրգ | 2011/12 | Բունդեսլիգա | 9 | 0 | 0 | 0 | — | 9 | 0 | |
2012/13 | Բունդեսլիգա | 27 | 1 | 5 | 0 | — | 32 | 1 | ||
2013/14 | Բունդեսլիգա | 11 | 1 | 3 | 0 | — | 14 | 1 | ||
2014/15 | Բունդեսլիգա | 31 | 1 | 5 | 0 | 10 | 1 | 46 | 2 | |
2015/16 | Բունդեսլիգա | 26 | 1 | 3 | 0 | 8 | 1 | 36 | 2 | |
2016/17 | Բունդեսլիգա | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Արդյունք | 108 | 4 | 17 | 0 | 18 | 2 | 143 | 6 | ||
Կարիերայի արդյունք | 250 | 28 | 29 | 4 | 42 | 10 | 321 | 42 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի չեմպիոն - 2006/07
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2006
- Գերմանիայի գավաթակիր - 2014/15
- Գերմանիայի սուպերգավաթակիր - 2015
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոն (Մ17) - 2003
- եվրոպայի չեմպիոն - 2016
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության (Մ17) լավագույն ֆուտբոլիստ - 2003
- «ՊԱՕԿ»-ի լավագույն ֆուտբոլիստ - 2009/10, 2010/11
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ «Информация о турнире на uefa.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Состав ФК Марку в 2006 году на сайте foradejogo.net». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Новость о продлении контракта на uefa.com
- ↑ Матч за Суперкубок Португалии на zerozero.pt
- ↑ Отчет о матче на uefa.com
- ↑ «Статистика Виейриньи на Foradejogo.net». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Отчет о матче ПАОК — Пантракикос на Paok.com.au». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Стоимость переходов Виейриньи на Transfermarkt». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Отчет о матче Ксанти — ПАОК на Paok.com.au». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Новость о награждении на portugoal.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 13,0 13,1 Матчи ФК ПАОК в Лиге Европы 2011-12 на uefa.com
- ↑ Отчет о матче ПАОК — Рубин на uefa.com
- ↑ «Новость о переходе Вийериньи на сайте fifa.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Ολοκληρώθηκε του Vieirinha» [Vieirinha complete] (Greek). PAOK FC. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Vieirinha no Wolfsburgo: "Portugal? Não guardo mágoa"» [Vieirinha in Wolfsburg: "Portugal? No hard feelings"] (Portuguese). Mais Futebol. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «VfL Wolfsburg 1–0 FC Cologne». ESPN Soccernet. 2012 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «SC Freiburg 2–5 VfL Wolfsburg». MSN Sport. 2013 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Wolfsburg's Vieirinha ruptures knee ligaments». FIFA.com. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Dortmund 1–3 Wolfsburg: DFB-Pokal won by De Bruyne and Dost». Goal.com. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Dunbar, Ross (2015 թ․ օգոստոսի 1). «Bendtner leads Wolfsburg over Bayern Munich on penalties in German Super Cup clash». Fox Sports. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Coentrão comes to Portugal's rescue in Israel». UEFA.com. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Paulo Bento announces Portugal's 23-man World Cup squad». PortuGOAL. 2014 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Ronaldo returns as Portugal end World Cup preparations on a high». PortuGOAL. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը transfermarkt.com կայքում
- Էջը «Վոլֆսբուրգի» պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Էջը «ՊԱՕԿ»-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2011-11-26 Wayback Machine
- Էջը finalball.com կայքում
- Էջը foradejogo.net կայքում Արխիվացված 2017-08-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիերինյա» հոդվածին։ |
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Մարկուի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Վիտորիա Գիմարայնշի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ