Վայրի ճագար (լատին․՝ Oryctolagus cuniculus), նապաստականմաններիկարգիկաթնասունկենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը (այս ճագարաբուծություն)։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանու միջին զանգվածը 1,3-2,2 կգ է։ Ականջների երկարությունը 6-7,2 սմ է[1]։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3-9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։ Հայրենիքը Հարավ-Արևմտյան Եվրոպան և Հյուսիս-Արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, Ռուսաստանում, Հարավ-Արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ, Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և ֆաունային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 56)։