Վալե (UK: /ˈvæleɪ/, US: /væˈleɪ/, ֆրանսերեն: (լսել); գերմ.՝ (Kanton) Wallis[[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈvalɪs]]] (լսել); իտալ.՝ (Canton) Vallese[valˈleːze, -eːse])[4] (նաև՝ Վալիս; ֆր.՝ Valais, գերմ.՝ Wallis, իտալ.՝ Vallese, ռոմանշ.՝ Vallais), երկլեզվյա կանտոն Շվեյցարիայի Համադաշնության հարավ-արևմուտքում (բնակչության 62,8 %-ը խոսում է ֆրանսերեն, 28,4 %-ը՝ գերմաներեն)։ Զբաղեցնում է 5.224 քառակուսի կիլոմետր տարածք (այդ ցուցանիշով երրորդն է շվեյցարական կանտոնների մեջ)։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 321.732: Վարչական կենտրոնը Սյոն քաղաքն է։ Շվեյցարական համադաշնության մաս է դարձել 1815 թվականին։ XVII դարից կանտոնի տարածքի մի մասի վրա գոյատևել է Յոթ տասնյակի Հանրապետությունը, որ յոթ համայնքների միություն էր։
Կանտոնի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես խոշոր եղջերավոր և կաթնատու անասնապահությունը։ Գինու արտադրության ծավալներով Վալեն առաջին տեղն է զբաղեցնում Շվեյցարիայում։ Այս կանտոնում է գտնվում Կլեզոն-Դիքսենս հիդրոհամալիրը, որն արտադրում է Շվեյցարիայի ամբողջ էլեկտրականության քառորդ մասը։