Հանրապետության հրապարակը և քաղաքապետարանը, մայիս, 2005 թվական
Սֆաքս (արաբ․՝ صفاقس), քաղաք Թունիսի արևելյան մասում, Միջերկրական ծովի ափին։ Գտնվում է մայրաքաղաք Թունիսից 270 կիլոմետր հարավ-արևելք։ Քաղաքը հիմնադրվել է 849 թվականին հռոմեական Տապարուրա քաղաքի ավերակների վրա։ Մեծությամբ երկրորդ քաղաքն է Թունիսից հետո։ Համարվում է Սֆաքսի պրովինցիայի վարչական կենտրոնը։ Սֆաքսին հաճախ անվանում են նաև «երկրի հարավային մայրաքաղաք»։ Խոշոր նավահանգիստ է Միջերկրական ծովում՝ Գաբեսի ծոցի ափին։ 2005 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 340 000 մարդ։ Ֆոսֆատի մշակման խոշոր կենտրոն է։