Jump to content

Սքինհեդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hoxton Tom McCourt[en] , 4-Skins-ի բաս կիթար նվագող, 1977 թ.

Սքինհեդներ (անգլ.՝ skinheads, skin՝ մաշկ և head՝ գլուխ), երիտասարդական ենթամշակույթի ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց մի քանի ճյուղերի հավաքական անվանում։

1970-ականներ, սքինհեդներ
Սքինհեդ (Մեծ Բրիտանիա)

Մամուլում և երաժշտության մեջ սքինհեդների մասին առաջին հիշատակումները կարելի է հանդիպել Անգլիայում 20-րդ դար 1960-ական թվականների վերջում։ Ենթամշակույթի առաջին անուններից մեկն է եղել «HardMods»-ը։ 60-ականների սքինհեդները ոճային ընդհանրություններ ունեին մոդի ենթամշակույթի, ինչպես նաև ճամայկացի ռուդբոյների հետ։ Շարժումը ներկայացնում էին աղքատ ընտանիքներից դուրս եկած պատանիները, որոնք արհամարհանք էին արտահայտում բուրժուական հասարակության նկատմամբ։ Նրանց ենթամշակույթում կարևոր դեր էին խաղում ճամայկայի երաժշտությունը, ինչպիսիք են ռեգգին ու սկան, ուստի առաջին սքինհեդների թվում էին նաև սևամորթները[1]։ Այսպիսով, ռասիզմը, որպես գաղափարախոսության բաղկացուցիչ մաս, բացակայում էր առաջին ալիքի սքինհեդների շրջանում։ Նրանք հակակրանք էին հայտնում Պակիստանից եկած մարդկանց նկատմամբ, որպես «բուրժուազիայի» ներկայացուցիչների, քանի որ նրանց մեջ շատ առևտրականներ կար։

1970-ականներին սքինհեդների մշակույթը ձևավորվում է նաև ԱՄՆ-ում, որտեղ մինչև 1980-ականների կեսերը նրանք ազգայնական հակումներ չեն ցուցաբերել։ Նրանք տարբեր քաղաքական հայացքներ ունեն։

Ազգայնական սքին շարժումը սկսեց ձևավորվել Անգլիայում արդեն 1970-ականների վերջին։ Այդ պահին երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Մեծ քաղաքներում ի հայտ եկան «երկրորդ ալիքի սքինհեդները», որը շատ անգամ փողոցային կռիվների պատճառ էին դառնում։ Բիզնեսների զանգվածային փակման, գործազրկության և սոցիալական նպաստների կրճատման պայմաններում ռադիկալ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիները մեղադրում են միգրանտներին։ Հատկապես Ասիայից և Աֆրիկայից եկածները ենթարկվում էին հալածանքների տնտեսական խնդիրների համար։ Ազգայնականները հովանավորել են նաև երաժշտական սքին ակումբների ստեղծումը, որտեղ ռասիստական երաժշտություն են նվագում։ Ազգայնական հայացքներ ունեցող սքինհեդների մեջ առանցքային դեմք էր ռասիստ երաժիշտ Յան Ստյուարտը, ով հիմնեց «Ռոքն ընդդեմ կոմունիզմի» շարժումը, «Skrewdriver» խումբը և սքինհենդերի օգնությամբ ստեղծեց «Արյուն և պատիվ» (Blood and Honour) կազմակերպությունը։ 1980-ականների սկզբին Յան Ստյուարտը կապեր է հաստատում գերմանական նացիոնալիստ ռադիկալների հետ և երկրպագուների միջև տարածում է նացիստական խորհրդանիշներն ու կիրքը սկանդինավական մշակույթի հանդեպ[1]։

Այս ընթացքում փոխհրաձգություններ են տեղի ունենում առաջին և երկրորդ ալիքների սքինհեդների միջև, սակայն մամուլը դրանց անդրադառնում է որպես «ազգայնական սքինհեդների մարտեր»։ Արդյունքում «հին» սքինհեդների հիման վրա ձևավորվում է «ռեդ սքինզ» շարժումը, որը ուղղված էր դեպի ձախ գաղափարախոսությունը՝ մարքսիզմ, բայց որդեգրեց «նոր» սքինհեդների տեսքը։

1980-ական թվականներին Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ի հայտ եկավ ազգայնական սքինհեդների շարժումը, և ի հայտ եկան «արիական» ռոք խմբերը, որոնք երկրպագուներին մտափոխում էին, միգրանտների դեմ խթանում հիտլերիզմi (oդինիզմ) ներքո։ 1980-ականների վերջին, 1990-ականներին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ռասայական դրդապատճառներով հարձակումների և սպանությունների աճ է գրանցվել։ Արևելյան Եվրոպայի երկրների սքիների շարժումը ստացել է հատկապես բռնի և ռասիստական բնույթ։ Այս երկրներում հաճախ զոհ են դառնում գնչուները[1]։

ԳԴՀ-ում ազգայնական սքինհեդների բնորոշ առանձնահատկությունն այն էր, որ նրանց կողմից անմիջապես սպանության դեպքեր են գրանցվել։ Հարձակումները առավել հաճախ իրականացվել են թուրքերի և քրդերի դեմ, մինչդեռ թուրքական ռադիկալ ազգայնական շարժում կուսակցության կարծիքը անտեսվել եր։

Կարմիր» սքինհեդների շարժումը տարածվում է նաև եվրոպական որոշ երկրներում և ԱՄՆ-ում։

ԽՍՀՄ-ում առաջին սքինհեդները հայտարարեցին իրենց պայքարը «օկուպացիոն ռեժիմի դեմ» և հայտնվեցին Բալթյան երկրներում։ Նրանք հաճախ հպարտանում էին ՍՍ-ի կողմին կռված հարազատներով[1]։

Կոշիկներ Մարթենսը ՝ Levi's 501 ջինսով

Սոինհեդները շատ նման են մոդերին՝ սվիտերներ, Levi's ջինսեր, դասական Crombie վերարկու և Dr. Martens կոշիկներ, բայց բացի սրանից, այն ունի նաև իր սեփական առանձնահատկությունները։ Հիմնական տեսքին ավելացվել են վանդակավոր վերնաշապիկներ, ջինսե բաճկոններ, բարակ կախոցներ[2] (վերջինս դարձել է ոճի «այցեքարտ»)։ Մոդերի երկար բաճկոնները այլևս ոճային չէին համարվում։

Այս ոճը կոչվեց «boots and braces»՝ «կոշիկներ և կախոցներ»։ Այսպիսի ոճը հիշատակվում է 60-ականների մի քանի երգերում, որոնք ձայնագրվել են ճամայկացի սկա և ռեգգի կատարող երգիչ Լորել Էյթքենի կողմից։ Ոճի հիմնական բաղադրիչները (կոշիկներ, ջինսեր, վերնաշապիկներ, կախոցներ, կարճ մազեր և այլն) նշված են Symarip ռեգգի խմբի 1969 թվականին ձայնագրված «Skinhead Jamboree» և «Skinhead Girl» երգերում։

Slade խումբն օգտագործեց առաջին ալիքի սքինհեդների հագուստային ոճը 1969 թվականին (Սլեյդը հետագայում փոխեց ոճը)։

Այս ոճը հայտնի դարձավ ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Լրագրող Յան Ուոքերը այսպես է նկարագրում մի խումբ սքինհեդների տեսքը ֆուտբոլային խաղի ժամանակ 1968 թվականին։

Նրանք բոլորը հագել էին սպիտակեցված Levi’s ջինսեր, Dr. Martens կոշիկներ, կարճ շարֆեր, որոնք փողկապի պես էին կապված․ բոլորի մոտ մազերի կարճ կտրվածք էր։

70-ականներին ոճը էապես չի փոխվել։ Արտաքին տեսքի տարրերը ցուցադրվել են 1982 թվականին հրատարակված Նիք Նայթի «Skinhead» գրքում[3]։

1991 թվականին Ջորջ Մարշալը հրատարակեց «Spirit of '69 - A Skinhead Bible»[4] գիրքը՝ արտաքին տեսքի ավելի մանրամասն նկարագրությամբ և լուսանկարների ընտրանիով։ 1994 թվականին Գևին Ուոթսոնը հրատարակեց «Skins» ֆոտոալբոմը՝ Գևինի և իր շուրջը գտնվող սքինհեդներիի փոքր համայնքի կյանքի լուսանկարներով[5]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամայկայի երաժշտությունը հայտնվեց Անգլիայում Ճամայկայից առաջին ներգաղթյալների հետ 1960-ականների սկզբին[6]։ Հետագայում նրանցից ոմանք հիմնեցին իրենց սեփական լեյբլերը (Island Records, Pama Records և այլն), որոնք ժողովրդականցվում էին երաժշտությունն իրենց հայրենիքից, ինչը նպաստեց 1960-ականների սկզբին ճամայկայի երաժշտության տարածմանը (պաշտոնապես հրապարակված երաժշտությունը կարող էր հայտնվել չարթերում)։ Նախկին բրիտանական գաղութի նոր երաժշտական ժանրը հավանություն էր տալիս նորաձևությանը, որը հետագայում ընդունվեց սքինհեդների կողմից։

Հետևելով իրենց սեփական լեյբլներին՝ ճամայկացի էմիգրանտները սկսեցին երգեր ձայնագրել և հրատարակել Անգլիայում։ Սքինհեդների շրջանում ամենահայտնի ճամայկացի կատարողներ և պրոդյուսերներ էին Լորել Էյթկենը, Լլոյդ Թերելը, Ռիկո Ռոդրիգեսը, Ջո Մանզանոն (բնիկ Տրինիդադցի), Ռոբերտ Թոմփսոնը և այլք։ 1960-ականների վերջին նրանցից յուրաքանչյուրի անունները հաճախ սկսեցին հայտնվել ձայնագրություններում, որպես կատարող և/կամ պրոդյուսեր։

Ճամայկայի ամենահայտնի բնիկներն էին Symarip-ը, որը ձայնագրեց ռեգգի թրեքեր, որոնք հայտնի են մինչ օրս սքիհեդներիի շրջանում։ Լորել Էյթկենն աջակցել է խմբին իրենց կարիերայի սկզբում՝ օգնելով նրանց պայմանագիր կնքել EMI-ի հետ[7]։ «Skinhead Moonstomp» երգի համար Մոնթգոմերի Նեյսմիթը, ով երգեհոն էր նվագում և ընդամենը մի քանի բառով փոխելով կրկնօրինակեց Սեմի և Դեյվի «I Thank You» հիթի ներածությունը։

Ճամայկայի երաժշտության և սքինհեդների միջև կապի լրացուցիչ ապացույցն է Հորոսա Օուվ[en] «Ռեգգի» ֆիլմը, որը պարունակում է կարճ հարցազրույցներ սքինհեդների և արտագաղթած երիտասարդների հետ, ովքեր եկել էին 1970 թվականի Ուեմբլի մարզադաշտում տեղի ունեցող ռեգգի փառատոնին, ինչպես նաև կադրեր ակումբներից, որտեղ սքինհեդները պարում են իրենց հասակակից սևամորթների հետ միասին։

Շարժման տարբեր ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կան երիտասարդների մի քանի խմբեր, որոնք իրենց անվանում են «սքինհեդներ».

  • Ավանդական սքինհեդներ (անգլ.՝ Traditional Skinheads), առաջացել է որպես արձագանք սկզբնական ենթամշակույթից քաղաքականամետ ճյուղերի առաջացմանը։ Նրանք հետևում են առաջին սքինհեդների կերպարին՝ նվիրվածություն ենթամշակույթին, արմատների հիշողությունը (ընտանիք, բանվոր դասակարգ), ապաքաղաքականություն։ Ոչ պաշտոնական կարգախոսն է՝ «Հիշիր 69-ի ոգին», քանի որ ենթադրվում է, որ 1969 թվականին սափրագլուխների շարժումն իր գագաթնակետին էր գտնում։ Սերտորեն կապված է սկա և ռեգգի, ինչպես նաև ժամանակակից Oi! երաժշտության հետ։
  • Հարդքոր սքինհեդներ` սքինհեդների մի ճյուղ, որը հիմնականում կապված է հարդքոր փանկ երաժշության հետ, ոչ թե Oi! և սկա։ Նրանք հայտնի դարձան հարդքորի առաջին ալիքի վերջում։ Նրանք պահպանել են իրենց նախորդների գաղափարները։
  • Բոնհեդները հայտնվել են Անգլիայում 70-ականների առաջին կեսին։ Հավատարիմ մնալով աջ շարժմանը, ազգայնականներին կամ ռասիստներին, ոմանք պաշտպանում են ռասայական անջատողականության և սպիտակամորթների գերակայության գաղափարը։
  • Սքինհեդներն ընդդեմ ռասայական նախապաշարումների (անգլ.՝ Skinheads Against Racial Prejudices, S․H․A․R․P․) հայտնվեցին Ամերիկայում 1980-ականներին, որպես արձագանք այն կարծրատիպին, որը ծագեց մամուլում, թե բոլոր սքինհեդները նացիստներ են։ Նրանք հեռուստատեսային և ռադիո հարցազրույցներ են տվել, որտեղ խոսել են սքինհեդների շարժման իրական արժեքների և գաղափարների մասին։ Նրանք ուժային գործողություններ են կիրառել նացիստ սքինհեդների նկատմամբ։
  • Կարմիր և անարխիստ սքինհեդներ (անգլ.՝ Red & Anarchist Skinheads, R.A.S.H.), սոցիալիզմի, կոմունիզմի, անարխիզմի գաղափարները ժառանգած են «բնիկ» բանվոր դասակարգի ներկայացուցիչներից կազմված քաղաքականամետ շարժում.

Նախապաշարմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն skinhead subculture-ը հայտնի արտահայտություն է, որը հաճախ կարելի է գտնել ֆանզիններում և համացանցում։ Հայ հասարակությունը ծանոթ չէ այս շարժմանը, բայց Ռուսաստանում հասարակությունը սքինհեդներին համարում է ասոցիալական շարժում, սովորաբար անչափահասներից կազմված, գործազուրկ կամ ագրեսիվ քաղաքացիներից, քիչ հաճախ աշխատավոր դասակարգի ներկայացուցիչներից, ովքեր օգտագործում են խորհրդանիշներ և, երբ հարմար է, նացիստ սքինհեդների գաղափարները, որպեսզի արդարացնեն խուլիգանական գործողությունները։ Նաև Ռուսաստանի Դաշնության ԶԼՄ-ների և պետական պաշտոնյաների պաշտոնական դիսկուրսում սքինհեդ բառն օգտագործվում է որպես ցուցանիշ, երբ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք հայտարարվում է սքինհեդ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jenkins J. P. Skinhead // Britannica.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Виктор Шнирельман. Порог толерантности. Виктор Шнирельман. Как это начиналось. Новое литературное обозрение, 2014
  2. Описание на сайте oioioi.ru
  3. Nick Knight — Skinhead Արխիվացված 2012-04-26 Wayback Machine, ISBN 0-7119-0052-3
  4. ISBN 1-898927-10-3
  5. ISBN 0-9552822-9-2, ISBN 978-0-9552822-9-4
  6. «Михаил Пискунов — «Регги для рабочего класса»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  7. Майкл де Кёнинг, Марк Гриффитс. Tighten up! The history of reggae in the UK. — Sanctuary Publishing Limited, 2003. — С. 39. — ISBN 1-86074-559-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքինհեդներ» հոդվածին։