Սփին-օֆֆ (անգլ. թարգմանաբար՝ «Կողմնակի ստեղծագործություն», «ճյուղավորում»), գեղարվեստական ստեղծագործություն (գիրք, ֆիլմ, համակարգչային կամ սեղանի խաղ, կոմիքս[1][2]), որը այլ՝ արդեն գոյություն ունեցող ստեղծագործության ճյուղավորումն է և օգտագործում է դրա հայտնիությունը, ճանաչումը կամ առևտրային հաջողությունը տարբեր տարրերի օգտագործման հաշվին՝ կերպարների, իրադարձությունների կամ նրանցմ ովքեր նախորդող ստեղծագործության մեջ երկրորդական դերեր էին կատարում[3]։ Ուրիշ ձև ասած, սփին-օֆֆը հատուկ ուշադրություն է հատկացնում այն բանին, ինչը կենտրոնական չէր առաջնային ստեղծագործությունում[4]։ Սփին-օֆֆների թողարկումի ժամանակ ենթադրվում է, որ դրանք ընդունվելու են այն լսարանի կողմից, որն արդեն ծանոթ է կերպարների և իրավիճակային ասպեկտների հետ ավելի լավ, քան ընդհանրապես նոր ստեղծագործությունների[5]։
Որպես կանոն, սփին-օֆֆի հիմնական տարբերությունը հասարակ շարունակությունից կամ փրիքվելից այն է, որ այստեղ հիմնական դերերում են լինում այն կերպարները, որոնք դրվագային կամ երկրորդական դերեր էին կատարում նախորդ ստեղծագործությունում։ Կարևոր է նշել սփին-օֆֆի տարբերությունը ռեմեյքից՝ ստեղծագործության նոր մեկնաբանումից, սակայն այլ շեշտավորումներով, տեխնիկայով և նույն սյուժեի զարգացման նոր պայմաններով։
Սփին-օֆֆներ բնօրինակ ստեղծագործությունների նկատմամբ
Սփին-օֆֆի իրադարձությունները կարող են տեղի ունենալ տարբեր ժամանակում բնօրինակ ստեղծագործության ժամանակագրությունում․
Կողմնակի ստեղծագործությունը կարող է հանդիսանալ բնօրինակ սյուժեի սիքվել այն դեպքում, երբ սփին-օֆֆի իրադարձություններն ավելի ուշ են տեղի ունենում։ Օրինակ․ «Ընկերներ» և «Ջոուի», «Ռոքի Բալբոա» և «Քրիդ»։
Սփին-օֆֆը կարող է միդքվել լինել, եթե ստեղծագործությունների իրադարձությունները զուգահեռաբար են ընթանում։ Օրինակ․ «Համլետ» և «Ռոզենկրանցը և Գիլդենստերնը մահացած են», «Հերակլեսի զարմանալի ճանապարհորդություններ» և «Զենա․ Զինվորների թագուհի», «Նետ» և «Ֆլեշ»։
Գոյություն ունի «Spinoff NASA» ասմագիրը, որը ամեն տարի հրապարակվում է ՆԱՍԱ-յի կողմից[21], որտեղ պատմվում է այն մասին, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել տիեզերային տարածքի ուսումասիրման համար, որոնք հիմա օգտագործվում են առօրյա կյանքում[22][23]։
↑Sanderson, Peter; Gilbert, Laura, ed. (2008). «1970s». Marvel Chronicle A Year by Year History. Dorling Kindersley. էջ 161. ISBN978-0756641238. «December saw the debut of the cigar-smoking Howard the Duck. In this story by writer Steve Gerber and artist Val Mayerik, various beings from different realities had begun turning up in the Man-Thing's Florida swamp, including this bad-tempered talking duck.» {{cite book}}: |first2= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)