Ստեֆանի Ռայս
Ստեֆանի Ռայս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Բրիսբեն, Ավստրալիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Clayfield College? և Ascot State School? |
Մասնագիտություն | լողորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | stephanierice.com.au |
Stephanie Rice Վիքիպահեստում |
Ստեֆանի Լուիզա Ռայս (անգլ.՝ Stephanie Louise Rice, հունիսի 17, 1988[1], Բրիսբեն, Ավստրալիա[2]), ավստրալիացի լողորդուհի, Պեկինի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Մելբուռնի աշխարհի առաջնության մեդալակիր, համալիր լողի 200 և 400 մետր հեռավորությունների աշխարհի ռեկորդակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին միջազգային հաղթանակը Ստեֆանի Ռայսը տարել է Մելբուռնում կայացած Համագործակցության խաղերում։ Համալիր 200 մետր հեռավորությունում Ռայսը առաջ է անցել օլիմպիական մեդալակիր Բրուք Հենսոնից և Լառա Քարոլից՝ հաղթարելով հեռավորությունը 2.12,90 րոպեում՝ իր սեփական ռեկորդը գերազանցելով 1,19 վայրկյանով։ Մի քանի օր անց նա 400 մետրանոց համալիրում առաջինն է հասել եզրագծին։
Աշխարհի առաջնությունում նորամուտը Ստեֆանի Ռայսի համար եղել է հաջող։ Լողալով 200 մետրանոց համալիրը 2 րոպե 11.42 վայրկյանում՝ նվաճել է բրոնզե մեդալ։ Առաջինը եզրագծին է հասել ամերիկացի Քեթի Հոֆը[4], արծաթը բաժին է հասել Քրիստի Կովենթրին՝ Զիմբաբվեից։ Առաջնության երկրորդ բրոնզը բաժին է ընկել Ռայսին՝ 400 մետրանոց համալիր լողում։ Հերթական անգամ նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ վայրկյանաչափը կանգնեցնելով 4 րոպե 41,19 վայրկյանում[5]։
2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերի ազգային ընտրության ժամանակ Ստեֆանի Ռայսը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 200 և 400 մետրանոց համալիր լողում ցուցաբերելով համապատասխանաբար 2.08,92 և 4.31,46, արդյունքները։
Պեկինի Օլիմպիական խաղերում Ռայսի նվաճած ոսկին դարձել է Պեկինի՝ ավստրալիացիների համար առաջինը և չորս հարյուրերորդը՝ ամառային Օլիմպիական խաղերում Ավստրալիայի ելույթի ամբողջ ընթացքում[6]։ 400 մետրանոց համալիրը հաղթելով 4.29,45, րոպեում՝ նա դարձել է առաջին կինը, որը կարողացել է հաղթահարել շեմը այդ հեռավորությունում 4 րոպե 30 վայրկյանում։ Օգոստոսի 13-ին 200 մետրանոց համալիր լողում Ստեֆանին եզրափակչում հաղթանակը խլել է Քիրսթի Քովենթրիից՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը։ Հաջորդ օրը 4×200 մետր ազատ ոճի փոխանցումավազքում Ռայսը նվաճել է իր կարիերայի երրորդ օլիմպիական ոսկին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babesdirectory — 2020.
- ↑ 2,0 2,1 2,2 Sports-Reference.com
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ AAP (2008 թ․ մարտի 22). «Rice, Seebohm break world records». The Age. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Rice receives international acclaim | Swimming Australia». www.swimming.org.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Rice steams to gold and world record». The Sydney Morning Herald. 2008 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.stephanierice.com.auԱրխիվացված 2011-08-16 Wayback Machine
- http://www.nbcolympics.com/athletes/athlete=888/bio/index.html
- Стефани Райс Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Ռայս» հոդվածին։ |
|