Jump to content

Սպիտակակուրծք աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակակուրծք աղավնի
Սպիտակակուրծք աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Տեսակ Սպիտակակուրծք աղավնի
Լատիներեն անվանում
Columba leuconota
Vigors, 1811
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակակուրծք աղավնի[1] (լատին․՝ Columba leuconota), աղավնիների ընտանիքի թռչուն։

Սպիտակակուրծք աղավնին ունի 35 սմ երկարություն[2]։ Գլուխը մուգ մոխրագույնից սև։ Պարանոցը, ինչպես նաև կրծքավանդակը սպիտակ են։ Մեջքի և թևերի փետուրները բաց շագանակագույն են։ Թևերիի մնացած փետուրները բաց մոխրագույն են։ Պոչի փետուրները սև են՝ լայն սպիտակ շերտով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակակուրծք աղավնին ապրում է Արևելյան Ասիայում՝ Հիմալայներում։ Տարածման արեալը ձգվում է Աֆղանստանից՝ Նեպալով և Տիբեթով մինչև Չինաստան և Արևմտյան Բիրմա։ Ամռանը նրան կարելի է հանդիպել նաև Թուրքմենստանի հարավ-արևմուտքում։ Տարածման արեալը զբաղեցնում է մոտավորապես 2.7 միլիոն կմ²[3]։

Բնակավայրերը հիմնականում լեռներն են։ Նեպալում սպիտակակուրծք աղավնին բնադրում է, օրինակ, ծովի մակարդակից 4000-ից 5000 մ բարձրության վրա։ Տիբեթում սպիտակակուրծք աղավնին ամեն օր ուղղահայաց թռիչքներ էր կատարում 2000 մ բարձրության վրա[4]։ Սպիտակակուրծք աղավնիների քնելու տարածքները գտնվում են ծովի մակարդակից 4600-ից 5000 մ բարձրության վրա։ Սննդի որոնումը, ընդհակառակը, տեղի է ունենում ծովի մակարդակից մոտ 2600 մ բարձրության վրա։ Առավոտյան աղավնիները մեծ խմբերով թռչում են ժայռերի լանջերը, իսկ կեսօրին նրանք կրկին վեր են թռչում։ Սննդի որոնման վայրերում նրանց հաճախ կարելի է տեսնել քարե աղավնիների հետ։

Սպիտակակուրծք աղավնին սնվում է սերմերով և հատապտուղներով[5]։

Սպիտակակուրծք աղավնին բույնը կառուցում է ժայռերի խորշերում և քարանձավներում։ Նրանք հաճախ բնադրում են գաղութներով։ Բնում դնում է 2 ձու։ Ինկուբացիոն շրջանը 18 օր է[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich); Беме, Р. Л. (Рюрик Львович). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, V. E. (Vladimir Evgenʹevich), Flint, V. E. (Vladimir Evgenʹevich), Соколов, В. Е. (Владимир Евгеньевич), Флинт, В. Е. (Владимир Евгеньевич). Moskva. ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. Rösler, S. 78
  3. «Columba leuconota: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Dickinson, Edward C. (2006). «Birds of South Asia: The Ripley Guide». The Auk. 123 (3): 916. doi:10.1642/0004-8038(2006)123[916:bosatr]2.0.co;2. ISSN 0004-8038.
  5. Laubmann, A. (2008 թ․ ապրիլի 3). «Additions and Corrections to the Synonymy of the Alcedinidae in the 'Fauna of British India, Birds,' Vol. VII. (2nd Edit.), by E. C. Stuart Baker (London, 1930)». Ibis. 73 (2): 308–319. doi:10.1111/j.1474-919x.1931.tb01520.x. ISSN 0019-1019.
  6. Gibbs, David, 1958- (2001). Pigeons and doves : a guide to the pigeons and doves of the world. Barnes, Eustace., Cox, John, 1967-. Robertsbridge: Pica. ISBN 978-1-4081-3555-6. OCLC 701718514.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gerhard Rösler: Die Wildtauben der Erde — Freileben, Haltung und Zucht, Verlag M. & H. Schaper, Alfeld-Hannover 1996, ISBN 3-7944-0184-0
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակակուրծք աղավնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակակուրծք աղավնի» հոդվածին։