Սպեսմիլո
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սպեսմիլո (էսպերանտո՝ spesmilo), հնացած միջազգային դրամական միավոր, որն առաջարկվել էր 1907 թվականին էսպերանտիստ Ռենե դե Սոսսյուրի կողմից։ Այն կիրառվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ընդամենը մի քանի շվեյցարական և բրիտանական բանկերի կողմից, անվանումը բառացիորեն թարգմանած նշանակում է «հազար սպեսո»։
Կազմված է 10 սպեսցենտոից, կամ 100 սպեսդեկոից կամ 1000 սպեսոից, արժեքը հավասար է մոտ 0,733 գրամ ոսկու, ինչը այդ ժամանակներում հանասար էր կես ԱՄՆ դոլարի կամ 2½ շվեյցարական ֆրանկի։
Սպեսմիլոի նշանը իրենից ներկայացնում է Sm տառերի համադրություն[1][2]։ Նշանը առկա է Յունիկոդում (սկսած 5.2 տարբերակից), որտեղ նրան տրվել է U+20B7 կոդը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Proposal to encode the Esperanto SPESMILO SIGN in the UCS, by Michael Everson» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Esperanto and the Dream of a World Currency
- ↑ կոդերի պաշտոնական աղյուսակ