Սկոնե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկոնե շվեդ.՝ Skåne | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Շվեդիա | ||||
Մասն է | Շվեդիա | ||||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||||
Մտնում է | Գետալանդ | ||||
Հիմնական լեզու | շվեդերեն | ||||
Բնակչություն (2013) | 1,274,069 | ||||
Խտություն | 120 | ||||
Տարածք | 10,939 | ||||
Սահմանակցում է | Սմոլանդ, Հալանդ և Բլեքինգե | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
skane.com | |||||
Սկոնե (շվեդ.՝ Skåne), նահանգ Շվեդիայի հարավային մասում, պատմական Գետալանդ շրջանում։ Պրովինցիայի սահմանները գործնականորեն զուգատիպում են ժամանակակից Սկոնե (լեն) վարչական միավորի սահմանների հետ, միայն լենայի մի աննշան մաս համընկնում է Հալանդի շրջանի հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկոնեն սահմանակից է Հալանդի, Սմոլանդի, Բլեքինգեի շրջաններին, ունի մուտք դեպի Բալթիկ ծով։ Դանիայից բաժանվում է Էրեսունի նեղուցով։
Լանդշավտը կազմավորվել է Սառցե դարաշրջանի վերջում, որի ժամանակ շրջանի ամբողջ տարածքը ծածկված էր սառույցով։ Գործնականորեն շրջանի ամբողջ տարածքը դաշտային է, ինչը առանձնացնում է այն Շվեդիայի ողջ տարածքից, որտեղ գերակշռում են անտառները և մեծաթիվ ջրամբարներ։ Սկոնեի տարածքում չկան լեռներ, փոքրաթիվ բլուրեներ, անտառներ և լճեր։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում են ցածր թմբեր, ծածկված տերևային անտառներով, որը ավելի վաղ մինչև 1997 թվականը կազմել է սահման Մալմեխուսի և Կրիստիանստադի (լեն) միջև։
Ամենաբարձր կետը Հորստ Սեդերոսենն է 212մ, ամնացածր կետը գտնվում է Կրիստիանստադ քաղաքում է 2.7մ ծովի մակարդակից ցածր։ Ազգային պարկերը՝ Դալբյու-Սեդերսկուգ, Սեդերոսեն, Ստենսխուվուդ։
Դաշտավայրերի հողը բերքատու է, ինչը հանդիսանում է կարևոր գործոն ամբողջ Շվեդիայի համար։ Երկրի գյուղացիական տնտեսության մեծ մասը կենտրոնացած է հենց Սկոնեում։
Խոշոր քաղաքները՝ Մալմյո, Հելսինգբորգ, Լունդ, Կրիստիանստադի, Լանդսկրունա
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկոնեն երկար ժամանակ պատկանել է Դանիային։ Շրջանը ծաղկում է ապրել Դանիայի թագավորությունում XI դարի։ Այս ժամանակաշրջանում Սկոնեի տարածքը բաժանված էին երկու թեմի՝ Լունդ և Դալբյու։ Դանիայի թագավոր Սվեն II Էստրիդսենը Դալբյույում ունեցել է սեփական նստավայր։ Նրա կառավարման ժամանակ հենց այնտեղ սկսեցին կառուցել վանքեր ու եկեղեցիներ։
Համաձայն 1658 թվականի Ռոսկիլդեի խաղաղության համաձայնագրի Սկոնեն անցավ Շվեդիային։ Երկու տար անց Կոպենհագենի հաշտության պայմանագրով Բորնհոլմ կղզին վերադարձվեց Դանիային։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկոնեում ապրել և մեծացել են շատ հայտնիներ, նրանց թվում են՝
- Պեր-Ալբին-Հասոն, Շվեդիայի վարչապետ 1932—1936, 1936—1946
- Մարի Ֆրեդրիկսոն, երգչուհի, Roxette խմբի սոլիստ
- Հելենա Յուսեֆսոն, երգչուհի, Sandy Mouche խմբի սոլիստ
- Կրիստոֆեր Լունդկվիստ, երաժիշտ, պրոդյուսեր
- Զլատան Իբրահիմովիչ և Հենրիկ Լարսոն, ֆուտբոլիստներ
- Մաքս ֆոն Սյուդով, դերասան
- Մորգան Տոֆտ, գրող, դերասան, երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր
- Ֆրանց Գունար Բենգտսոն, գրող, ուրվագծագիստ, պոետ
Կարիերան աստղագիտությունում
[խմբագրել | խմբագրել կոդը](460) Սկանիա աստերոիդը համարվում է Սկոնեի պարծանքը, հայտնաբերված 1900 թվականին, նվիրված 1904 թվականին Լունդ քաղաքում աստղագետների համաժողովին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի նահանգներ Սկանիա Շվեդիայի վարչական բաժանումները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուրիստական կայք
- Սկոնե լենի կառավարումը(շվեդ.)(անգլ.)
- http://www.skane.se/(շվեդ.)
Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկոնե» հոդվածին։ |
|