Սիրահետում
Միջանձնային հարաբերություններ |
---|
Սիրահետում, սովորույթ սոցիոլոգիայում, ըստ որի՝ մեկ անձը ուշադրության նշաններ է դրսևորում մեկ այլ անձի նկատմամբ։ Տարբեր մշակույթներում այն ունի տարբեր նորմատիվային կազմակերպվածություն[1]։ Կենսաբանության մեջ ենթադրում է կենդանիների՝ զուգավորմանը նախորդող վարքագիծը։
Տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրահետման միջին տևողությունը մեծապես տատանվում է ամբողջ աշխարհում։ Բացի այդ, զույգերի միջև ևս կան անհատական տարբերություններ։ Այս երևույթը կարող է բացակայել այն զույգերի պարագայում, որոնք նախքան ամուսնությունը չեն հանդիպում։
Միացյալ Թագավորությունում 3000[2] նշանված կամ ամուսնացած զույգերի հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին հանդիպման և ամուսնության առաջարկի ընդունման միջին տևողությունը կազմել է 2 տարի և 11 ամիս[2][3], ընդ որում, կանայք իրենց պատրաստ են զգում ընդունել այդ առաջարկը միջինը 2 տարի և 7 ամիս հետո[2]։ Ինչ վերաբերում է առաջարկի և հարսանիքի միջև տևողությանը, Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել միջինը 2 տարի և 3 ամիս[3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար սիրահետման մեջ արուն համարվում է ակտիվ, իսկ էգը՝ պասիվ։ Դա պայմանավորված է նրանով, որ արուն մեծ արժեք է ներկայացնում որպես սերունդների զարգացման պատասխանատու[4]։ Ավանդական մարդկային հասարակություններում, որպես կանոն, ակտիվ է տղամարդը, սակայն զարգացած մշակույթով (եվրոպական և հյուսիսամերիկյան) առաջադեմ հասարակություններում կնոջը թույլատրվում է հանդես գալ որպես սիրահետման նախաձեռնող[5]։
Բազմակնության հարաբերություններում տղամարդը սիրահետման ժամանակ շահագրգռված է արագ զուգավորման մեջ, որպեսզի անցնի հաջորդ կնոջը, մինչդեռ կինը փորձում է երկարաձգել սիրահետման ժամանակահատվածը, որպեսզի բազում տարբերակներից ընտրի արժանի տղամարդուն[6]։
Գործառնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրահետման հիմնական խնդիրն է օգնել կնոջն ու տղամարդուն ավելի լավ ճանաչել միմյանց և կառուցել վստահելի հարաբերություններ։ Բացի այդ, սիրահետումը ստիպում է նրանց համաձայնեցնել իրենց գործողությունները զուգավորման ժամանակ և արագացնում է կնոջ հորմոնալ զարգացումը[4]։
Վարքագիծ սիրահետման ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցադրական վարքագիծ, արուն ընդգծում է իր առողջությունը, վերարտադրողական ունակությունները և էգի նույն տեսակին պատկանելությունը։
- Զուգում (օրինակ՝ մարդկանց շրջանում)[7]
- Երգեցողություն (օրինակ՝ միջատների շրջանում)
- Պար (օրինակ՝ միջատների և ձկների շրջանում)[4]
- Ենթակայություն (էգը պատրաստակամություն է հայտնում կատարել արուի պահանջները)[6]
- Կերակրում (արուն կերակրում է էգին[4], Վիկտոր Դոլնիկը համբույրը համարում է մարդու նման վարքագծի ձև[6])
- Խաղաղացում (էգը ցուցադրում է թուլություն և անպաշտպանություն արուի ագրեսիայից խուսափելու նպատակով)[4]
Շեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենետիկական մուտացիաները սիրահետման ժամանակ կարող են առաջացնել որոշ շեղումներ՝ հանգեցնելով զուգավորման անհնարինության։ Օրինակ՝ միջատների դեպքում խախտվում է արուի երգի կառուցվածքը, կամ այն հասցեագրվում է իր սեռի ներկայացուցչին[8]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия социологии
- ↑ 2,0 2,1 2,2 "Average man proposes after three years Արխիվացված 2020-08-25 Wayback Machine" Marie Claire 18 February 2008
- ↑ 3,0 3,1 Average man takes 3 years to propose Արխիվացված 2008-05-04 Wayback Machine Metrosexual, Sunday, February 17, 2008
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Тинберген, Николас Социальное поведение животных
- ↑ «Баранова Е. В. Социальное конструирование сексуальных сценариев в подростковом возрасте» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Дольник, Виктор Рафаэльевич Непослушное дитя биосферы(չաշխատող հղում)
- ↑ Ефремов К., Ефремова Н. Пришёл, пометил, победил
- ↑ Жимулев, Игорь Фёдорович Генетическая детерминированность поведения дрозофилы и человека(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրահետում» հոդվածին։ |
|