Սիլվիո Գեզել
Սիլվիո Գեզել | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1862[1] Sankt Vith, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[2] |
Մահացել է | մարտի 11, 1930[1] (67 տարեկան) Eden Gemeinnützige Obstbau-Siedlung, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա բնական մահով |
Գերեզման | Friedhof Oranienburg |
Քաղաքացիություն | Գերմանիա և Բելգիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, վաճառական, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, էսպերանտիստ, սոցիալական բարեփոխիչ և economist |
Ալմա մատեր | գիմնազիա |
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո և գերմաներեն[3] |
Silvio Gesell Վիքիպահեստում |
Յոհան Սիլվիո Գեզել (գերմ.՝ Johann Silvio Gesell, German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡəˈzɛl]]]. մարտի 17, 1862[1], Sankt Vith, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[2] - մարտի 11, 1930[1], Eden Gemeinnützige Obstbau-Siedlung, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա), գերմանա-արգենտինական տնտեսագետ, գործարար, հասարակական բարեփոխիչ, «ազատ տնտեսության» կամ, այսպես կոչված, շուկայական սոցիալիզմի տնտեսական մոդելի ՝ Freiwirtschaft- ի տեսության հեղինակ։ 1900 թվականին հիմնել է Geld-und Bodenreform՝ Դրամական և հողային բարեփոխումներ ամսագիրը, որը կարճ ժամանակ անց ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է։ Հետագայում Գեորգ Բլումենտալի հետ հիմնել է Der Physiokrat ամսագիրը, որը 1914 թվականին փակվել է գրաքննության պահանջով։
Գեզելը 1919 թվականին սատարել է Բավարիայի Խորհրդային Հանրապետությանը, որը կարճ ժամանակ անց տաալվել է, և Գեզելը մի քանի ամիս բանտարկվել է դավաճանության մեղադրանքով, բայց Մյունխենի դատարանում իր պաշտպանական ճառն արտասանելուց հետո արդարացվել է[4][5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է ծննդավայրի՝ Սանկտ Վիթի հանրային դպրոցում՝ Bürgerschule-ում, ապա Մալմեդիի գիմնազիայում։ Հարկադրված լինելով դեռ վաղ տարիքից վճարելու իր կեցության ծախսերը՝ հրաժարվել է համալսարան հաճախելուց և աշխատանքի է անցել գերմանական կայսրության փոստային համակարգում՝ Deutsche Reichspost-ում։ Սակայն դժգոհ լինելով՝ տեղափոխվել է Բեռլին, աշակերտել իր վաճառական եղբորը։ Այնուհետև երկու տարի ապրել է Իսպանիայի Մալագա քաղաքում, որտեղ աշխատել է որպես թղթակից։ Դրանից հետո վերադարձել է Բեռլին՝ զինվորական ծառայություն անցնելու։ Զորացրվելուց հետո որպես վաճառական աշխատել է Բրունսվիկում և Համբուրգում։
1887 թվականին Գեզելը տեղափոխվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, որտեղ բացել է իր եղբոր բիզնեսի մասնաճյուղը։ Արգենտինայում խոր ազդեցություն թողած 1890 թվականի ճգնաժամը, որն զգալի վնաս է պատճառել նաև նրա բիզնեսին, նրան ստիպել է մտածել դրամավարկային համակարգի առաջացրած կառուցվածքային խնդիրների մասին։ 1891 թվականին նա հրատարակել է իր առաջին գրվածքը՝ Die Reformation des Münzwesens als Brücke zum sozialen Staat (Դրամավարկային համակարգի բարեփոխումը որպես սոցիալական պետության կամուրջ) վերնագրով։ Այնուհետև լույս է ընծայել Nervus Rerum և The Nationalization of Money աշխատությունները։ Նա իր բիզնեսը տվել է եղբորը և 1892 թվականին վերադարձել Եվրոպա։
Որոշ ժամանակ Գերմանիայում մնալուց հետո Գեզելը տեղափոխվել է Շվեյցարիայի Նյոշատել կանտոնի Les Hauts-Geneveys բնակավայրը, որտեղ հողագործությամբ է զբաղվել՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությունը շարունակելու ընթացքում ինքն իրեն ապրուստի միջոցներով ապահովելու նպատակով։ 1900 թվականին հիմնել է «Geld-und Bodenreform» (Դրամական և հողային բարեփոխումներ) ամսագիրը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով հարկադրված է եղել 1903 թվականին փակելու այն։
1907-1911 թվականներին Գեզելը կրկին Արգենտինայում էր, այնուհետև վերադարձել է Գերմանիա և ապրել բուսակերների Obstbausiedlung Eden համայնքում, որը հիմնադրել էր Ֆրանց Օպենհայմերը Օրանիենբուրգում։ Այնտեղ նա Գեորգ Բլումենտալի հետ հիմնել է Der Physiokrat ամսագիրը, որը 1914 թվականին, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, գրաքննության պահանջով փակվել է։
1915 թվականին Գեզելը լքել է Գերմանիան և վերադաձել Լես Հոթս-Ժենևի իր ագարակը։ 1919 թվականին, ընդառաջելով Էռնստ Նիեկիշի խնդանքին, ընդգրկվել է Բավարիայի Խորհրդային Հանրապետության վարչակազմում. նախ տեղ է զբաղեցրել սոցիալական հանձնաժողովում, ապա նշանակել ֆինանսների գծով ժողովրդական ներկայացուցիչ։ Գեզելը որպես իր օգնականներ ընտրել է շվեյցարացի մաթեմատիկոս Թեոֆիլ Քրիստենին ու տնտեսագետ Էռնստ Պոլենսկեին և առանց ձգձգելու օրենք է գրել իր մշակած արժութային համակարգի՝ Ֆրեյգելդի ստեղծման համար։ Նրա պաշտոնավարումը տեւել է ընդամենը յոթ օր։ Բավարիայի Խորհրդային Հանրապետությունը տապալվել է, և Գեզելը մի քանի ամիս կալանավորվել է, մեղադրվել դավաճանության մեջ, բայց ի վերջո Մյունխենի դատարանի կողմից արդարացվել է։ Խորհրդային Հանրապետության հետ առնչություն ունեցած լինելու պատճառով նրան թույլ չի տրվել վերադառնալ Նոյշատելի իր ագարակը։ Գեզելը տեղափոխվել է նախ Նուտեթալ, Պոտսդամ-Միտելմարկ, ապա վերադարձել Օրանիենբուրգ, որտեղ էլ 1930 թվականի մարտի 11-ին մահացել է թոքաբորբից։
Նա իր գաղափարները տարածել է գերմաներեն և իսպաներեն լեզուներով։
Նրա անունով է կոչվել Բուենոս Այրեսի նահանգի Վիլլա Գեզել ծովափնյա քաղաքը, որը հիմնադրել է նրա որդին՝ Դոն Կարլոս Այդահո Գեզելը[8]։
Հիմնական գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեզելի տնտեսագիտական հայացքները հիմնված էին վարկային տոկոսները վերացնելու և հողն ազգայնացնելու գաղափարների վրա։ Նա իրեն համարում էր աշխարհի քաղաքացի և Հենրի Ջորջի գաղափարներով ներշնչված՝ գտնում էր, որ հողը պետք է պատկանի բոլոր մարդկանց՝ անկախ ռասայից, դասից, հարստությունից, դավանանքից կամ տարիքից, և որ սահմանները պետք է մնան անցյալի գրկում։ Բայց հողային բարեփոխումների գեզելյան առաջարկը տարբերվում էր ջորջիզմից։ Նա պնդում էր, որ հարկերը չեն կարող լուծել հողի վարձակալության խնդիրը[9], քանի որ հարկերը կարող են փոխանցվել վարձակալներին[10]։ Ըստ Գեզելի՝ անհրաժեշտ է վերացնել հողի մասնավոր սեփականությունը և գործի դնել ազատ հողային բարեփոխումը, որը հողի հանրային յուրատեսակ վարձակալություն է[11]։
Գեզելը հանգել է այն եզրակացության, որ դրամաշրջանառության հավասարաչափ արագությունը ճգնաժամազերծ տնտեսության կարևոր պայման է։ Ըստ նրա՝ փողը պետք է լինի լոկ փոխանակման, այլ ոչ թե խնայողության միջոց։ Տնտեսագետի կարծիքով՝ դրամաշրջանառություն ապահովող «բնական տնտեսակարգը» այն կարգն է, որի դեպքում դրամի հետ առնչվող գործարքները դառնում են պետական վճարովի ծառայություն, ստացվում է «բացասական տոկոսով փող», հաստատվում է այնպիսի կարգ, որի դեպքում դրամի ընթացիկ տերերը պարտավորված են լինում պետությանը կանոնավոր կերպով փոխանցել մի ոչ մեծ գումար՝ որպես պետության թողարկած դրամից օգտվելու դիմաց վճարվող վարձ։
Գեզելի գաղափարների, հայացքների գործնական կիրառման նմուշ էր 1932 թվականին ավստրիական ոչ մեծ մի համայնքում՝ շուրջ երեք հազար բնակիչ ունեցող Վյորգլում անցկացված փորձը, որի արդյունքում կառուցվել ու շահագործման է հանձնվել մի կամուրջ, բարեկարգվել են ճանապարհները, աճել են հանրային ծառայություններում, սպասարկման ոլորտում կատարվող ներդրումները։ Եվ այն ժամանակ, երբ եվրոպական շատ ու շատ երկրներում հարկադրված էին պայքարել աճող գործազրկության դեմ, Վյորգլում գործազրկության ցուցանիշը մեկ տարում 25 տոկոսով նվազել է։ Ավստրիական ավելի քան 300 համայնք հետաքրքրություն են ցուցաբերել տնտեսավարման գեզելյան մոդելի նկատմամբ, Ավստրիայի ազգային բանկը դրանում սպառնալիք է նկատել իր մենաշնորհի հանդեպ և արգելել է տեղային ազատ դրամի թողարկումը։ Եվ չնայած վեճը բավական երկար է տևել, քննության է առնվել Ավստրիայի նույնիսկ բարձրագույն դատական ատյաններում, վյորգլյան փորձն այլևս կրկնել չի հաջողվել ո՛չ Վյորգլում և ո՛չ էլ եվրոպական որևէ այլ համայնքում[12] [13] [14][15]: Այդուհանդերձ՝ արգելքը վերաբերել է տեղական իշխանությունների կողմից ազգային բանկի հսկողությունից դուրս դրամի անմիջական թողարկմանը, այլ ոչ թե գեզելյան համակարգի սկզբունքներին։
Ազատ դրամի կիրառման լայնորեն տարածված համակարգերից էր շվեյցարական WIR-ը (գերմ.՝ Wirtschaftsring-Genossenschaft, Տնտեսական շրջանակի կոոպերատիվը), որն ընդգրկում էր 62 հազար մասնակիցների և տարեկան ապահովում 1 միլիարդ 650 միլիոն շվեյցարական ֆրանկին հավասար շրջանառություն։ Այդ համակարգը գործարկվել էր 1934 թվականին՝ որպես վճարային ճգնաժամի հաղթահարման մեխանիզմ, ճգնաժամ, որ ձևավորվել էր Մեծ դեպրեսիայի ազդեցությամբ[16]։ Սակայն արդեն իսկ 1952 թվականին ստիպված էին հրաժարվել գեզելյան «ազատ դրամի» տեսությունից և ներկայումս կիրառում են տոկոսագումարը[17]։
Գեզելի գաղափարների իրականացման տրամաբանական շարունակությունն են «տեղական փոխանակման առևտրային համակարգերի» (LETS) զանազան տարբերակները, որոնք ներկայումս կիրառվում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ եվրոպական շատ ու շատ երկրներում։
Գեզելն իր տնտեսագիտական փիլիսոփայության մեջ կարևոր տեղ է հատկացրել անհատների շահագրգռվածությանը, ինչը համարել է բնական ու առողջ մոտիվացիա, շարժառիթ սեփական կարիքները բավարարելու և բարեկեցության հասնելու համար։ Ըստ նրա՝ տնտեսական համակարգը պետք է արդար լինի անհատների հակումների, ունակությունների դրսևորման համար պայմաններ ապահովելու գործում, հակառակ դեպքում համակարգը կփլուզվի։ Այս առումով նա հակադրվում էր մարքսիզմին, որի առաջարկած տնտեսական համակարգը հակառակ էր մարդկային բնույթին։
Ելնելով այն համոզմունքից, որ անհատի օժտվածությունը, տաղանդը անպայման պետք է հաշվի առնվի, Գեզելը կոչ էր անում ապահովել ազատ ու արդար բիզնես-մրցակցություն՝ բոլորի համար հավասար պայմաններով։ Դա ներառում էր բոլոր արտոնությունների վերացումը՝ լինեն դրանք ժառանգական, թե օրենքով տրված։ Ապրուստ ստեղծելիս յուրաքանչյուրը պետք է ապավինի միայն իր ունակություններին։ Գեզելի առաջարկած "բնական տնտեսական կարգի" պայմաններում ամենատաղանդավորներն ստանալու էին ամենամեծ եկամուտը։ Հարուստների և համեմատաբար ցածր եկամուտ ստացողների միջև խոր անդունդ չէր առաջանալու, քանի որ վերջիններս, ի տարբերություն առաջինների, ազատված պիտի լինեին վարձավճարներից։
Սիլվիո Գեզելի տեսության նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ականավոր տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսն իր «Զբաղվածության, տոկոսի և դրամի ընդհանուր տեսություն» աշխատության մեջ ընդգծել է դրամի գեզելյան տեսության ազդեցությունն իր սեփական հիմնադրույթների վրա։ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան Տինբերգենն էլ իր հերթին ընդգծել է, որ Գեզելի առաջարկած սոցիալ-տնտեսական համակարգն արժանի է ուշադրության և խորքային քննարկման[18][19]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gesell, Silvio. The Natural Economic Order Revised edition. London: Peter Owen, 1958.
Գերմաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Reformation des Münzwesens als Brücke zum sozialen Staat. Selbstverlag, Buenos Aires 1891
- Die Verstaatlichung des Geldes. Selbstverlag, Buenos Aires 1892
- Die Anpassung des Geldes und seiner Verwaltung an die Bedürfnisse des modernen Verkehrs. Herpig & Stieveken, Buenos Aires 1897
- Die argentinische Geldwirtschaft und ihre Lehren. 1900
- Das Monopol der schweizerischen Nationalbank und die Grenzen der Geldausgabe im Falle einer Sperrung der freien Goldausprägung. K. J. Wyss, Bern 1901
- Die Verwirklichung des Rechts auf den vollen Arbeitsertrag durch die Geld- und Bodenreform. Selbstverlag, Les Hauts Geneveys/Leipzig 1906
- Die neue Lehre von Geld und Zins. Physiokratischer Verlag, Berlin/Leipzig 1911
- Die natürliche Wirtschaftsordnung durch Freiland und Freigeld. Selbstverlag, Les Hauts Geneveys 1916; 9. Auflage herausgegeben von Karl Walker: Rudolf Zitzmann Verlag, Lauf 1949 (PDF; 1,4 MB)
- Gold oder Frieden? Vortrag, gehalten in Bern am 28. April 1916. Selbstverlag, Les Hauts Geneveys 1916
- Freiland, die eherne Forderung des Friedens. Vortrag, gehalten im Weltfriedensbund in Zürich am 5. Juli 1917 in Zürich. Selbstverlag, Les Hauts Geneveys 1917
- Der Abbau des Staates nach Einführung der Volksherrschaft. Denkschrift an die zu Weimar versammelten Nationalräte. Verlag des Freiland-Freigeld-Bundes, Berlin-Steglitz 1919
- Die gesetzliche Sicherung der Kaufkraft des Geldes durch die absolute Währung. Denkschrift zu einer Eingabe an die Nationalversammlung. Selbstverlag, Berlin/Weimar 1919
- Das Reichswährungsamt. Wirtschaftliche, politische und finanzielle Vorbereitung für seine Einrichtung. Freiland-Freigeldverlag, Rehbrücke 1920
- Internationale Valuta-Assoziation (IVA). Voraussetzung des Weltfreihandels – der einzigen für das zerrissene Deutschland in Frage kommenden Wirtschaftspolitik. Freiwirtschaftlicher Verlag, Sontra 1920
- Die Freiwirtschaft vor Gericht. Mit einer Einleitung von Richard Hoffmann. Freiland-Freigeld-Verlag, Erfurt/Bern 1920
- An das deutsche Volk! Kundgebung des Freiwirtschaftlichen Kongresses zu Hannover. Freiland-Freigeld-Verlag, Erfurt 1921
- Deutsche Vorschläge für die Neugründung des Völkerbundes und die Überprüfung des Versailler Vertrages. Öffentlicher Vortrag, gehalten in der Aula des Gymnasiums zu Barmen am 20. Dezember 1920. Verlag des Freiland-Freigeld-Bundes, Barmen-Elberfeld 1921
- Die Wissenschaft und die Freiland-Freigeldlehre. Kritik und Erwiderung. Ohne Verfasserangabe erschienen. Erfurt/Berlin 1921
- Denkschrift für die Gewerkschaften zum Gebrauch bei ihren Aktionen in der Frage der Währung, der Valuta und der Reparationen. Selbstverlag, Berlin-Rehbrücke 1922
- Die Ausbeutung, ihre Ursachen und ihre Bekämpfung. Zweite Denkschrift für die deutschen Gewerkschaften zum Gebrauch bei ihren Aktionen gegen den Kapitalismus. Vortrag, gehalten in der Sozialistischen Vereinigung zur gegenseitigen Weiterbildung in Dresden am 8. Mai 1922. Selbstverlag, Berlin-Rehbrücke 1922
- Die Diktatur in Not. Sammelruf für die Staatsmänner Deutschlands. Freiland-Freigeld-Verlag, Erfurt 1922
- Das Trugbild der Auslandsanleihe und ein neuer Vorschlag zum Reparationsproblem. Eine weltwirtschaftliche Betrachtung, eine Warnung vor Illusionen und ein positiver Lösungsvorschlag. Freiwirtschaftlicher Verlag, Erfurt 1922
- unter dem Pseudonym Juan Acratillo: Der verblüffte Sozialdemokrat. 1922 (PDF)
- Der Aufstieg des Abendlandes. Vorlesung, gehalten zu Pfingsten 1923 in Basel auf dem 1. Internationalen Freiland-Freigeld-Kongress. Freiland-Freigeld-Verlag, Berlin/ Bern, 1923.
- mit Hans Bernoulli und Fritz Roth: Das Problem der Grundrente. Einleitende Gedanken zu einer wissenschaftlichen Abklärung. Selbstverlag des Schweizer Freiwirtschaftsbundes, Bern 1925
- Die allgemeine Enteignung im Lichte physiokratischer Ziele. Selbstverlag, Potsdam 1926
- Der abgebaute Staat. Leben und Treiben in einem gesetz- und sittenlosen hochstrebenden Kulturvolk. A. Burmeister Verlag, Berlin-Friedenau 1927
- Reichtum und Armut gehören nicht in einen geordneten Staat. Werkauswahl zum 150. Geburtstag, zusammengestellt von Werner Onken. Verlag für Sozialökonomie, Kiel 2011, 978-3-87998-462-6
Իսպաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nervus rerum. Selbstverlag, Buenos Aires 1891
- El Sistema Monetario Argentino. Sus Ventajas y su Perfeccionamento. Selbstverlag, Buenos Aires 1893
- La Cuestion Monetaria Argentina. Buenos Aires 1898
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Hakim Bey, T.A.Z.: The Temporary Autonomous Zone, Ontological Anarchy, Poetic Terrorism, Autonomedia, 2003, p. 125: "Gesell ... and other anti-authoritatian and extreme libertarian socialists".
- ↑ Onken, Werner (October 2000). "The Political Economy of Silvio Gesell: A Century of Activism". American Journal of Economics and Sociology. 59 (4): 615–616
- ↑ Citar web|url=https://web.archive.org/web/20130730061313/http://gesell.gov.ar/index.php?option=com_content&view=article&id=244&Itemid=74%7Ctitulo=Bienvenidos a Villa Gesell - El Museo de Villa Gesell|data=2013-07-30|acessodata=2022-03-18|website=web.archive.org
- ↑ Citar web|url=https://web.archive.org/web/20161123201516/http://wikilivres.ca/wiki/The_Natural_Economic_Order/Part_I/Introduction%7Ctitulo=The Natural Economic Order/Part I/Introduction - Wikilivres|data=2016-11-23|acessodata=2022-03-18|website=web.archive.org
- ↑ «El Museo de Villa Gesell». Official website of Villa Gesell (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «The Natural Economic Order/Part I/Introduction - Wikilivres». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «The Natural Economic Order/Part I/Chapter 11 - Wikilivres». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «The Natural Economic Order/Part II/Chapter 3 - Wikilivres». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Comment on the Wörgl Experiment with Community Currency and Demurrage». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
- ↑ The money changers: currency reform … — Google Books
- ↑ The making of national money … — Google Books
- ↑ Маргрит Кеннеди. Деньги без процентов и инфляции.
- ↑ Tobias Studer WIR и экономика Швейцарии = WIR and the Swiss National Economy. — WIR Bank, 1998.(անգլ.)
- ↑ Norbert Rost: Eine experimentelle Überprüfung der Aussagen der Freiwirtschaftslehre
- ↑ Het Wondereiland Barataria, Gesell Silvio(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oskar Stillich: Freigeld. Eine Kritik. Industriebeamten-Verlag, Berlin 1923
- Willi Bethge: Die Freigeldlehre Silvio Gesells. Diss. rer. oec. Univ. Rostock 1927, Dünnhaupt, Köthen 1927.
- B. Uhlemayr: Silvio Gesell. Nürnberg 1931
- Arminius: Hitler oder Gesell? Eine psychologische Auseinandersetzung. In: Wissenschaftliche Schriftenreihe der Freiwirtschaftlichen Zeitung. Nr. 20, Erfurt 1932
- Heinrich Färber: Die Irrlehre Silvio Gesells. 1932, 2. Aufl. Graz 1996, ISBN 3-901805-03-6.
- Rolf Engert: Silvio Gesell als Person. Leipzig 1933
- Werner Schmid: Silvio Gesell. Die Lebensgeschichte eines Pioniers. Bern 1954
- Hans Blüher, Werner Schmid u. a.: Silvio Gesell – Zeitgenössische Stimmen zum Werk und Lebensbild eines Pioniers. Zitzmann, Lauf bei Nürnberg 1960
- Rolf Engert: Silvio Gesell in München 1919. Erinnerungen und Dokumente aus der Zeit vor, während und nach der ersten bayerischen Räterepublik. Fachverlag für Sozialökonomie, Hannoversch Münden 1986.
- Silvio-Gesell-Ausstellung 1987, Saint-Vith. Katalog, Hann. Münden 1988
- Klaus Schmitt (Hrsg.): Silvio Gesell – „Marx“ der Anarchisten? Texte zur Befreiung der Marktwirtschaft vom Kapitalismus und der Kinder und Mütter vom patriarchalischen Bodenrecht. Kramer, Berlin 1989, ISBN 3-87956-165-6.
- Hans-Joachim Werner: Die Geschichte der Freiwirtschaftsbewegung, 100 Jahre Kampf für eine Marktwirtschaft ohne Kapitalismus. Waxmann, Münster/New York 1990
- Maria Magdalena Rapp-Blumenthal: Erinnerungen an Silvio Gesell und Georg Blumenthal. INWO 1990. (PDF online)
- Hermann Benjes: Wer hat Angst vor Silvio Gesell? Das Ende der Zinswirtschaft bringt Arbeit, Wohlstand und Frieden für alle. Bickenbach, 1995, ISBN 3-00-000204-9.
- Werner Onken: Silvio Gesell und die Natürliche Wirtschaftsordnung. Eine Einführung in Leben und Werk. Gauke, Lütjenburg 199
- Werner Onken: Silvio Gesell in der Münchener Räterepublik – Eine Woche Volksbeauftragter für das Finanzwesen im April 1919, Oldenburg 2018, ISBN 978-3-933891-31-0
- Wolfgang Uchatius: Silvio Gesell: „Geld muss rosten!“. In: Die Zeit. Nr. 12, 15. März 2012 (Interview mit Werner Onken)
- Peter Bierl: http://www.konkret-magazin.de/konkret-texte/texte-archiv/konkret-texte-nr-57.html Արխիվացված 2017-10-05 Wayback Machine | wayback=20171005182417 | text=Schwundgeld, Freiwirtschaft und Rassenwahn Kapitalismuskritik von rechts: Der Fall Silvio Gesell. Konkret Verlag, 2012, Friedrich Burschel (Hrsg.), ISBN 978-3-930786-64-0.
- Werner Onken: Marktwirtschaft ohne Kapitalismus – Von der Akkumulation und Konzentration in der Wirtschaft zu ihrer Dezentralisierung, Oldenburg 2019/2020 (online)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * The Natural Economic Order աշխատության ամբողջական բնագիրը
- Money reform A number of online text related to money reform and interest free money, in several languages.
- Germans get by without the euro
- List of Writings by Silvio Gesell
- A short clip about economist Silvio Gesell ՅուԹյուբում
- Texts by other authors about Gesell's ideas of Free Money and Free Land
- John Maynard Keynes in "General Theory of Employment, Money and Interest" by Silvio Gesell
- Rosalsky, Greg (2019 թ․ օգոստոսի 27). «The 'Strange, Unduly Neglected Prophet'». NPR.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիո Գեզել» հոդվածին։ |
|