Ազգայնացում
Ազգայնացում[1], մասնավոր սեփականության վերածումը պետական սեփականության։ Ազգայնացման հակառակ գործընթացը ապազգայնացումն է։ Մասնավոր սեփականության (այդ թվում օտարերկրացու) ազգայնացումը համարվում է ինքնիշխան պետության լիիրավ իրավունքը։
Ազգայնացումը կարող է իրականացվել ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ ազգային օրենսդրությամբ։
Հայաստանի սահմանադրությամբ նախատեսվում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա նախնական համարժեք փոխհատուցմամբ։ Այն ճանաչվել է ժամանակակից միջազգային իրավունքում տեղ գտնելով միջազգային իրավական բազմաթիվ գործիքներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերը, միջազգային դատարանների և տրիբունալների որոշումները և այլն։
Ազգայնացման իրավունքին անդրադարձ է կատարվել 1925-1974 թթ. բնական ռեսուրսների մշտական ինքնիշխանության սկզբունքին վերաբերող ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համբարձում Ա. Գրիգորյան (1982). Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան. Երևան: Լույս. էջ 6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 110)։ |