Սարատով
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սարատով | |||||
ռուս.՝ Саратов | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Սարատովի մարզ | ||||
Ներքին բաժանում | 6 վարչական շրջան | ||||
Քաղաքապետ | Օլեգ Գրիշչենկո (2013 թվականից) | ||||
Հիմնադրված է | 1590 թ. | ||||
Առաջին հիշատակում | 903 | ||||
Տվյալ կարգավիճակում | 903 թվականից | ||||
Մակերես | 95,6 կմ² | ||||
ԲԾՄ | 50 մ | ||||
Կլիմայի տեսակ | չափավոր ցամաքային | ||||
Բնակչություն | 843 460 մարդ (2016) | ||||
Խտություն | 2140,76 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1,15 միլիոն | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | +7 8452 | ||||
Փոստային ինդեքս | 410XXX | ||||
Փոստային դասիչ | 410000–410999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 64, 164 | ||||
Պաշտոնական կայք | saratovmer.ru (ռուս.) | ||||
| |||||
Սարատով (ռուս.՝ Саратов), քաղաք Ռուսաստանում, մտնում է «Քաղաք Սարատով» մունիցիպալ կազմավորման մեջ, որն ունի քաղաքային օկրուգի կարգավիճակ[1]։ Պովոլժիեի խոշոր մշակութային, տնտեսական և կրթական կենտրոն է։ Մտնում է Ռուսաստանի 20 խոշորագույն քաղաքների ցանկի մեջ՝ չլինելով միլիոնանոց քաղաք։ Սարատովի քաղաքային ագլոմերացիայի վարչական կենտրոնն է։
Քաղաքը գտնվում է Վոլգոգրադի ջրամբարի աջ ափին, Վոլգոգրադից 389 կմ, Սամարայից 442 կմ հեռավորության վրա[2] և Մոսկվայից 858 կմ դեպի հարավ-արևելք[3], Ասիայի և Եվրոպայի սահմանգծին։
Սարատով քաղաքը հիմնադրվել է 1590 թվականին Ֆեոդոր Իվանովիչի գահակալման օրոք։
Բնակչությունը՝ 843 460 մարդ (2016)։ Քաղաքում ապրում են մեկ տասնյակից ավելի տարբեր ազգեր, այդ թվում՝ հայեր։ 2010 թվականի տվյալներով Սարատովում ապրում է ավելի քան 8 հազար հայ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրումից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ ապրել են ժամանակակից Սարատովի տարածքում դեռևս հին ժամանակներից։ Դրա վկայությունն է համարվում Ալեքսեևսկոե ավերակատեղը՝ հնագիտական հուշարձանը, որն ունի բացահայտված յոթ մշակութային հորիզոններ սկսած միջին բրոնզի ժամանակաշրջանից (մ.թ.ա 20-19-րդ դարեր) մինչև Ոսկե հորդայի ժամանակահատվածը (13-14-րդ դարեր), բացի այդ հայտնաբերվել են նաև 5-13-րդ դարերին պատկանող բազմաթիվ գտածոներ[4]։
Քաղաքի անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն քաղաքի անվան ծագումնաբանության մի քանի վարկածներ, սակայն բոլորի կողմից ընդունված վարկած առայժմ չկա։ Վարկածներից մեկը պնդում է, որ քաղաքի անվանումը կապված է Սոկոլովայա լեռան հետ։ Թաթարերեն «սարի տաու» նշանակում է «դեղին լեռ»[5][6]։ Սակայն գոյություն ունեն այլ վարկածներ։ Ենթադրություն կա, որ քաղաքի անվանումը ծագել է «սար ատավ» բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «ցածրադիր կղզի» կամ «սարիկ ատով» («բազեի կղզի»)։ Գոյություն ունեն նաև քաղաքի անվան ծագումնաբանության բազմաթիվ այլ վարկածներ, սակայն դրանք ունեն ավելի քիչ հաստատումներ, քան վերը նշվածները[7]։
Ժամանակակից Սարատով
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարատովը բազմաֆունկցիոնալ կենտրոն է բազմաթիվ արդյունաբերական, մշակութային, կրթական հաստատություններով։ Պատմական կենտրոնում գտնվում են քաղաքի վարչությունը, թատրոնները, օպերայի և բալետի շենքը (1875), դրամատիկական թատրոնը (1803), պատանի հանդիսատեսի թատրոնը (1918), կոնսերվատորիան (1912), կրկեսը (1876), ֆիլհարմոնիան (1937), թատրոնները՝ Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստական թատրոնը (1885), Կ.Ա. Ֆեդինի անվան թատրոն[8] (18-րդ դարի շենք) և այլն։
Սարատովը համարվում է Ռուսաստանում բարձրագույն կրթության, գիտահետազոտական և նախագծային գործունեության հայտնի կենտրոն։ Քաղաքում, բացի Սարատովի պետական համալսարանից, գործում են երկու տասնյակից ավելի ԲՈՒՀ-եր[9]։ Քաղաքում զարգացած է մեքենաշինությունը, նավթային և քիմիական արդյունաբերությունը։
Ամերիկյան Forbes ամսագրի վարկածով 2013 թվականին Սարատովը բիզնեսի համար գրավիչ 30 քաղաքների թվում զբաղեցրել է 10-րդ տեղը[10]։ 2016 թվականին ֆինանսական գրավչությամբ Սարատովը շրջանցել է Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Սանկտ Պետերբուրգը և Եկատերինբուրգը՝ մեկ հորիզոնական զիջելով Կազանին։ Հարկ է նշել, որ 2012 թվականին Սարատովը զբաղեցնում էր 22-րդ[11], իսկ 2009-ին՝ 24-րդ հորիզոնականը[12]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով 16-րդ տեղում էր Ռուսաստանի 1114 քաղաքների թվում (842 097 մարդ)։ Էնգելս քաղաքի և մի շարք այլ բնակավայրերի հետ գոյացնում է 1,15-1,2 միլիոն բնակչությամբ ագլոմերացիա։
2016 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 843 460 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 2140,76 մարդ/կմ²։
Ազգային կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարատովը պատմական քաղաք է, որը պատմության ընթացքում գտնվել է բազմաթիվ մշակույթների խաչմերուկում, Ասիայի և Եվրոպայի սահմանգծին, ինչն իր հետքն է թողել քաղաքի ազգային կազմի վրա։ Ստորև ներկայացված է քաղաքի ազգային կազմը 2010 թվականի դրությամբ[13]։
|
Անձինք, որոնց ազգային պատկանելությունը նշված չէ կամ անհայտ է, կազմում է 24 038 մարդ կամ բնակչության 2,9 %-ը[13]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարատովը բազմադավանանքային քաղաք է և առանձնանում է զգալի էթնոմշակութային բազմազանությամբ։ Քաղաքի ձևավորման ժամանակվանից ներկայիս պահը այստեղ ապրում են տարբեր հավատքների հետևորդներ։ Սոցիոլոգիական հարցման համաձայն, Սարատովի շրջանի բնակչության 16% -ը աթեիստ են, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան ազգային միջին[14]։ Այստեղ են գտնվում Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի և Վոլսկ շրջանի թեմի կենտրոնը, Սարատովի մարզի մուսուլմանների հոգևոր կառավարման կենտրոնը, ռուս Հին ուղղափառ եկեղեցու կենտրոնը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սբ Կլեմենտի թեմի կենտրոնը և այլն՝
- Ալեքսանդր Նևսկի տաճար
- Կազանի եկեղեցի
- Սուրբ Հոգու ծագման տաճար
- Իշխան Վլադիմիրի տաճար (քանդված)
- Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների տաճար
- Միջեկեղեցական Եկեղեցին կամ Սուրբ Մարիամ Աստվածածնի Միջեկեղեցու Եկեղեցին
- Սբ. Ալեքսիս վանք
- Երրորդության տաճար
- Մզկիթ
Հայ եկեղեցին ներկայացված է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմով (ռուս.՝ Ново-Нахичеванская и Российская епархия) ։ 2007 թ.-ին սկսված Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը, իրականացվում է Սարատովի օդանավակայանի տարածքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարատովի կլիման չափավոր ցամաքային է։ Այստեղ բնորոշ է երկարատև (մոտ 4 ամիս[15]), չափավոր ցուրտ ձմեռ և շոգ, հաճախ չոր ամառ։ Ամենացուրտ ամիսը փետրվարն է, ամենատաքը՝ հուլիսը։ Տեղումները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխված, ամենաքիչ քանակությամբ տեղումներ թափվում են գարնանը։ Ձմռանը՝ հատկապես հունվարի վերջին և փետրվարի սկզբին լինում են մինչև -30 ˚C սառնամանիքներ։
- Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +6,9 °C
- Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,8 մ/վ
- Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 70 %:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարատով | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 8,1 | 7,3 | 17,0 | 31,1 | 34,0 | 39,5 | 40,8 | 40,9 | 37,9 | 25,1 | 16,1 | 11,7 | 40,9 |
միջին առավելագույնը (°C) | −4,8 | −4,7 | 1,1 | 13,3 | 21,5 | 26,2 | 28,2 | 26,6 | 19,8 | 11,1 | 1,6 | −3,6 | 11,4 |
միջին ջերմաստիճանը (°C) | −7,8 | −8,1 | −2,5 | 8,1 | 15,7 | 20,3 | 22,4 | 20,6 | 14,3 | 7,0 | −1,1 | −6,4 | 6,9 |
միջին նվազագույնը (°C) | −10,6 | −11,1 | −5,6 | 3,7 | 10,4 | 15,1 | 17,2 | 15,5 | 9,9 | 3,7 | −3,3 | −8,9 | 3,0 |
բացարձակ նվազագույնը (°C) | −37,3 | −34,8 | −26,8 | −17,8 | −3,8 | 2,2 | 6,4 | 4,3 | −2,9 | −12,6 | −24,7 | −33,4 | −37,3 |
տեղումների քանակը (մմ) | 41 | 34 | 31 | 31 | 35 | 50 | 49 | 31 | 49 | 37 | 46 | 42 | 476 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարատովի քույր-քաղաքներն են համարվում[16]՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Устав муниципального образования «Город Саратов»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Расстояния от Саратова до городов России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Федеральная миграционная служба России — Государственные программы — Соотечественники — Официальный информационный пакет Государственной программы — Округа РФ, участвующие в р …». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Археологическая практика 2006 | Саратовский государственный университет
- ↑ Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001.
- ↑ Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
- ↑ «Путешествие по России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Страница музея К. А. Федина
- ↑ «Университеты, академии, институты. Регион: Саратовская область». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 30 лучших городов для бизнеса — 2013 | Forbes.ru
- ↑ Саратов попал в 10-ку лучших городов для бизнеса по версии Forbes. Мнение Максима Фатеева
- ↑ Саратов вошёл в рейтинг лучших городов для бизнеса
- ↑ 13,0 13,1 «Всероссийская перепись населения 2010::Саратовстат». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Времена года | География Саратовской области
- ↑ Սարատովի քույր-քաղաքները
- ↑ https://www.dallasecodev.org/465/Sister-Friendship-Cities
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարատով» հոդվածին։ |
|