Սատանայի եկեղեցի
Սատանայի եկեղեցի (անգլ.՝ The Church of Satan)` հակամշակութային խումբ[1] հիմնվել է Անտոն ԼաՎեյի կողմից ԱՄՆ-ում, և որն «ինքն իրեն համարում է քրիստոնեության հակապատկերն ու չարի չերկայացուցիչը»[2]։ Առաջին պաշտոնական գրանցված կազմակերպությունը, որն հայտարարել է սատանիզմի մասին, իր գաղափարախոսության հիման վրա։ «Տերրայի մեծ հանրագիտարան»-ը նշում է, որ Սատանայի եկեղեցին «առաջին ժամանակագրային սատանիստական սեկտան» է[3]։ Այն դեպքում, երբ կազմակերպության ներկայիս առաջնորդ Փիթեր Գիլմորն ասում է, որ «աթեիզմն առաջնային, իսկ սատանիզմն երկրորդային է»[4]։
Սատանայի եկեղեցու պաշտոնական տարբերանշանն հանդիսանում է՝ Բաֆոմետի կնիքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սատանայի եկեղեցին հիմնվել է Անտոն ԼաՎեյի կողմից (ով հետագայում հանդիսացավ «Սատանայի աստվածաշնչի» հեղինակը), Սան Ֆրանցիսկոյում 1966 թվականի ապրիլի 30-ին Վալպուրգյան գիշերվա ժամանակ[5]։ 1966 թվականը նրան համարեցին սատանայի դարաշրջանի առաջին տարին։ ԼաՎեյը մինչև իր մահը համարվել է Սատանայի եկեղեցու ավագ քահանան (1966-1977):
Նախապատմություն՝ 1950 թվականներին Անտոն ԼաՎեյը համախմբեց Օրդեն Թրափեզոիդ խմբակցությունը, որն հետագայում դարձավ Սատանայի եկեղեցու կառավարիչ անդամը։ ԼաՎեյի միջոցառումների մասնակիցների ցանկում եղել են՝ «բարոնուհի» Կարին դե Պլեսեն. մեծացած Դանիայի թագավորական բակում, դոկտոր Սեսիլ Նիքսոնը, էքսցենտրիկ աճպարար և գյուտարար, Էնգեթ Քեները՝ անդեգրաունտային ֆիլմերի հեղինակ, Ռոսել Վոլդենը՝ քաղաքային իրավաբանական խորհրդատու, Դոնալդ Ուերբին՝ Սան Ֆրանցիսկոյի առավել ազդեցիկ սեփականատերերից մեկը, մարդաբան Մայքլ Հարները, բանաստեղծուհի՝ Շանա Ալեքսանդրը և ուրիշներ։ Ինչպես նաև, այն ժամանակվա ԼաՎեյի ընկերներ՝ գիտական ֆանտաստիկայի և սարսափ ժանրերի գրող՝ Էնթոնի Բուչերը, Օգուստ Դերլեթը, Ռոբերտ Բարբոր Ջոնսոնը, Ռեջինալդ Բրետնորը, Էմիլ Պետայան, Սթյուարտ Փալմերը, Կլարկ Էշթոն Սմիթը, Ֆորեսթ Էկերմանը և Ֆրից Լեյբերը։
1967 թվականի փետրվարի 1-ին Անտոն ԼաՎեյն անցկացրեց սատանայական առաջին ամուսնական արարողությունը, ամուսնացնելով ռադիկալ լրագրող Ջոն Ռեյմոնդին և Ջուդիթ Քեյսին, ինչով էլ ստիպեց հանրությանն ուշադրությունը սևեռել Սատանայի եկեղեցուն։ Արարողության լուսանկարիչը «San Francisco Chronicle»-ում աշխատող Ջո Ռոզենտալն էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայտնի էր դարձել իր Սուրիբատ լեռան վրա ամերիկացի զինվորականների լուսանկարով, ովքեր կանգնած էին լեռան վրա ձեռքերին ԱՄՆ-ի դրոշը պարզած։
Նույն թվականի մայիսին տեղի ունեցավ ԼաՎեյի երեքամյա աղջկա՝ Զինա Հալաթեի «սատանայական մկրտությունը»։ Լրագրողներն, որոնք նախապես էին եկել, ծիսակարգը լուսաբանելու համար, զարմացած էին աղջկա հրեշտակային ժպիտից, ով պետք է նվիրվեր հրեշին։ «Սատանայական մկրտումն» այնպես էր կազմված. որը պետք է հաճույք պատճառեր երեխային։ Մեկ այլ կարևոր դեպք տեղի է ունեցել 1967 թվականի դեկտեմբերին, երբ անցկացվեց հրապարակային սատանայական հուղարկավորությունը, դա ծովային սպա Էդվարդ Օսլոնի հուղարկավորությունն էր, որը տեղի էր ունեցել սպայի կնոջ խնդրանքով, մինչ այդ պահը սատանիզմն համարվում էր, ԱՄՆ-ի ճանաչված կրոններից մեկը։
1967 թվականին, ավտովթարի ժամանակ մահանում է Ջեյն Մենսֆիլդն, ով ԼաՎեյի խոսքերով, ջերմ հարաբերությունների մեջ էր ԼաՎեյի հետ և համարվում էր Սատանայի եկեղեցու քրմուհի։ Չնայած, որ այս տեղեկատվությունը կեղծիք էր, բուլվարային մամուլն հայտարարություն տարածեց, որ դերասանուհու մահը ապօրինի անեծքների փորձարկումների արդյունք էր, որը ԼաՎեյն, իբր թե ուղղել էր Մենսֆիլդ Սեմա Բրոդիի վրա։
1960-ական և 1970-ական թվականներին Սատանայի եկեղեցին հիշատակվեց շատ գրքերում, պարբերականներում ու թերթերում։ 1970 թվականին թողարկվեց նույնիսկ լիամետրաժ «Satanis» ֆիլմը։ Անտոն ԼաՎեյը խաղացել է Քենեթ Էնգերի՝ «Իմ դիևային եղբոր զարթոնքը» ֆիլմում, նա նաև եղել է «Հրեշայն անձրև» («The Devil’s Rain») ֆիլմի տեխնիկական խորհրդատուն, որտեղ իրենց դերակատարումներն են ունեցել՝ Էռնեստ Բորգնայնը, Վիլյամ Շաթները և (առաջին անգամ) Ջոն Տրավոլտան։ Հաստատվեց նաև այն փաստը, որ ԼաՎեյը ոչ պաշտոնապես հանդես է եկել նաև «Ռոզմարիի երեխան» («Rosemary’s Baby») ֆիլմում, ստանձնելով Հրեշի դերակատարումը, սակայն հետագայում հաստատումը հերքվեց։ Սատանայի եկեղեցին հիշատակվեց նաև Լունջի Սքաթինի «Angeli Blanca, Angeli Negra» ֆիլմում (ամերիկյան կինովարձույթում հայտնի է որպես «Witchcraft ‘70»):
1975 թվականին ԼաՎեյը Սատանայի եկեղոցու «գրետո» համակարգը փոփոխության ենթարկեց, ձերբազատվելով այն անդամներից, ովքեր իրենց արտաքին կյանքի դժվարություններից ելնելով միացել էին եկեղեցուն։ Հետագայում կյանքի առաջխաղացման մեջ մեծ դեր ունեցավ արդեն Սատանայի եկեղեցին։ Այդ ժամանակներում Անտոն ԼաՎեյը հարցազրույցների ժամանակ ավելի հավաքված էր ներկայանում։ «Փակ» աշխատանքի անցումը պատճառ հանդիսացավ, որպեսզի խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ կազմակերպությունը փլուզվում է և նույնիսկ ԼաՎեյի մահվան մասին էին խոսակցություններ տարածվել։
1980-ականներին քրեական դավադրության և սատանիզմի հանդեպ վախի վերաբերյալ հիստերիայի նոր ալիք բարձրացավ, որի սկիզբը դրվել էր բողոքական Ֆունդամենտալիստների, մի քանի բժիշկների և ԶԼՄ-ի կողմից։ Այդ շրջանում Սատանայի եկեղեցու անդամներ՝ Փիթեր Գիլմորը, Փեգի Նադրամիան, Բոյդ Րայսը, Ադամ Փարֆրեյը, Դիաբոլոս Րեքսը և ռոք-երգիչ Քինգ Դայմոնդն, ակտիվ զբաղված էին լրատվամիջոցներին ճշգրիտ ինֆորմացիաներ տրամադրելով և կեղծ մեղադրանքների հերքմամբ, որոնք առաջադրվել էին Սատանայի եկեղեցուն, քրիստոնյա ավետարանականների կողմից։ Հետագայում ՀԴԲ-ն պաշտոնական զեկույց ներկայացրեց, որտեղ նշված էր, այդ ժամանակահատվածի բոլոր հանցագործությունների թեորյաները։ Այս սոցիալ ֆենոմենն անվանվեց և հետագայում հայտնի դարձավ որպես «Սատանայական խուճապ»։
1980-ականներին և 1990-ականներին Սատանայի եկեղեցին և անդամների հետ միասին հանդես եկան շատ ֆիլմերում, երգերում և ամսագրերում, որոնք նվիրված էին սատանիզմին։ Առավել հայտնի ստեղծագործություններից առանձնացվում են Ադամ Փարֆրիի «Feral House»-ը, Բոյդ Րեյսի երաժշտությունը, Նիք Բուգասի ֆիլերը (այդ թվում նաև դոկումենտալ «Speak of the Devil: The Canon of Anton LaVey» ֆիլմը)։ Այդ օրերին Սատանայի եկեղեցին ու Անտոն ԼաՎեյն հիշատակվում էին ամսագրերում ու լրատվական տարբեր հոդվածներում։
1997 թվականին Անտոն Շադոր ԼաՎեյի մահվանից հետո Սատանայի եկեղեցու ղեկավարությունն անցավ, նրա քաղաքացիական կնոջը՝ Բլանշ Բարթոնին։ Թեև մինչ օրս Բարթոնը մասնակցում է Սատանայի եկեղեցու գործունեություններին, 2001 թվականին նա ղեկավարությունն հանձնեց Փիթեր Գիլմորին և Փեգի Նադրամիային, որոնք հիմա էլ համարվում են կազմակերպության քահանաներն ու ստեղծում են «The Black Flame» Սատանայի եկեղեցու պաշտոնական ամսագիրը։ Սատանայի եկեղեցու կենտրոնական գրասենյակն հետագայում Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ նրանք ապրում են։
2004 թվականի աշնանը Բրիտանական զինված ուժերը ծառայության գրանցեցին առաջին սատանիստին՝ տեխնիկական սպասարկման սերժանտ Քրիս Քրանմերին, ով ծառայել է «Քամբերլենդ»[6][7] եռակայմ հետախուզանավում, այս թեմայով ծովակալ Ջոն «Սենդի» Վուդվարդն ասել է, որ՝
«Իմ առաջին բառերը, երբ ես իմացա այդ մասին եղան՝ «Աստված իմ, ի՞նչ, գրողը տանի ի՞նչ է այստեղ կատարվում» Երբ ես էի ծառայում նավատորմում, այստեղ միայն անգլիական եկեղեցու հետևորդներ, իսկ մյուսները կաթոլիկներ էին, բայց ոչ մի սատանիստի մասին ես երբեք չէի լսել։ Իմ կարծիքով, սա շատ տարրօրինակ է»։ -Ջոն Ֆորսթեր «Սենդի» Վուդվարդ[7]
Դավանաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավանաբանությունը սահմանվել է ԼաՎեյի կողմից «Սատանայի աստվածաշունչ», «Սատանայական ծիսակատարություն» և «Կատարյալ կախարդ» գրքերում։ Հայտարարվել է ծայրահեղ ինդիվիդուալիզմ ու Էգոիզմ և ապստամբություն է հանդիսացել ընդդեմ հոգևորականների և մարդու համար անհրաժեշտ կապ է հադիսացել խմբի մյուս անդամների հետ, որոնք դիմակայում էին մնացածի և հիմնականում քրիստոնյա աշխարհի դեմ։ Սատանայական ծիսակատարությունները ենովքյան լեզվի օգտագործմամբ համարվում են նաև կախարդական գոչծողությունների ընտրություն։ Ծիսակատարություններում կա կրքերին և գազանության հանդեպ թուլության առաջացման բաղադրիչ։ Օրինակ Անտոն ԼաՎեյը համարում էր, որ մարդու մեջ ամենահզոր բնազդը սեքսուալ հակումներն են։ Իսկ մարդու ազատագրման և նրա ակտիվ կյանքի զարգացման համար անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի նրա սեռական բնազդները ցանկացած հայտնության դեպքում իրականացվեն, և դրա համար ըստ Սատանայի եկեղեցու օրենքներով կազմակերպվում է սեքսուալ գինարբուքներ (խմբակային սեռական հարաբերություն, սադոմազոխիզմ)։ Սև պատարագի հիմքում կաթոլիկ եկեղեցու պատարագի ծաղրերգությունն է, որն իրականացվում է սև մոմերով, շրջված խաչերով, անեծքներով ու զոհերով։ Ծառայությունն իրականացվում է նշանակված քահանայի կողմից, որը արտաքին տեսքով և վարքով փորձում է նմանվել դևին, ինչպես նաև փորձում է մասնակիցների մոտ հափշտակվածության վիճակ արթնացնել։ Արդյունքում սև պատարագի իմաստը կայանում է նրանում, որ ամեն կերպ աղոթք և պաշտամունք հասցնեն Սատանային։ Սատանայի եկեղեցին օգտագործում է անհատական կամ կոլեկտիվ «թշնամու անեծք», որը անիծվածի մոտ թողնում է հոգեբանական ազդեցություն[8]։
Միևնույն ժամանակ «Սատանայի աստվածաշունչ» գրքի «Սատանայական սեռական հարաբերություններ» գլխում ԼաՎեյը բաց հայտարարում է, որ մեծահասակ մարդու ցանկացած սեքսուալ արտահայտում, հիմնված փոխադարձ համաձայնության վրա, համարվում է սովորական, այդ թվում նաև ասեքսուալության արտահայման ցանկացած ձև։ Կազմակերպությունը հանդուրժողական վերաբերմունք է ցույց տալիս համասեռականությանը, որի մասին վկայում է 2007 թվականին Բեռլինում տեղի ունեցած սատանիստների նույնասեռ ամուսնությունը[9]։
Քրմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարող օրգանն համարվում է Իննի խորհուրդը, որի անդամները պատասխանատու են կազմակերպության հատուկ ուղղություններին որոնք հանդիսանում են՝ դիվաբանությունը, աստղագուշակությունը և մեռելահարցությունը, ինչպես նաև զբաղվում են նոր ծիսական անվտանգության անդամներ ներգրավելու գործով։ Խորհրդի ամեն անդամ ունի իր օգնականը, որն հասարակ անդամների շարքերից է[5]։
Տոնական օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական տոնական օրերը երկուսն են՝ Վալպուրգյան գիշերը և Հելոուինը, երկու տոներն էլ իրենց մեջ պարունակում են էրոտիկ իմաստներ, կապված գարնանային ուժերի վերածննդի հետ. և երրորդը նոր հետևորդների համար կազմակերպվող պաշտամունքի օրը[5]։
2006 թվականի հունիսի 6-ին («6/6/06») Սատանայի եկեղեցին Լոս Անջելեսում պաշտոնական միջոցառում կազմակերպեց հիմնադրման քառասուն տարելիցի կապակցությամբ։ Միջոցառումը շատ ԶԼՄ-ների ուշադրություն հրավիրեց, որոնցից էր The Wall Street Journal-ը։
Անդամակցություն և հեռացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի շատ մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առընչություն են ունեցել Սատանայի եկեղեցու հետ՝
- Քենեթ Էնջեր
- Սեմի Դևիս
- Քինգ Դայմոնդ
- Բոյդ Րեյս[10][11]
- Մարկ Ալմոնդ
- Մեթ Սկիբա և Դերեկ Գրանտ («Alkaline Trio» խմբի անդամներ)
- Բոլս Մահոնի (պրոֆեսիոնալ ռեստլեր)
- Մայքլ Մոյնիհեն (լրագրող և երաժիշտ, Blood Axis խմբի ավագ)
- Քրիս Քուփեր (նկարիչ)
- Մերիլին Մենսոն՝ նայած իր հայտարարություններում նա իրեն համարում է աթեիստ, բայց հանդիսացել է Սատանայի եկեղեցու անդամ, ում հենց Անտոն ԼաՎեյն է ընդունել։
- Վինսենթ Քրոուլի՝ բասիստ, վոկալիստ, Acheron խմբի երաժշտության և խոսքերի հեղինակ։
Ակտիվ անդամնությունը բաժանված է հինգ աստիճանի՝
- Առաջին աստիճան՝ Satanist
- Երկրորդ աստիճան՝ Warlock/Witch
- Երրորդ աստիճան՝ Priest/Priestess
- Չորրորդ աստիճան՝ Magister/Magistra
- Հինգերորդ աստիճան՝ Magus/Maga
Տարածվածությունն աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սատանայի եկեղեցին Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ռուսաստանում Սատանայի եկեղեցին պաշտոնական գործառույթներ չի իրականացնում[12], սակայն հստակ հայտնի է, որ Ռուսաստանի տարածքում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով և այլ քաղաքներում) և ԱՊՀ-ում գործում է մի քանի մարդկանց խումբ, որոնք հանդիսանում են Սատանայի եկեղեցու անդամ և այդ գաղափարախոսության կրող[5]։
Սատանայի եկեղեցին Ղազախստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանում Սատանայի եկեղեցին գնահատվում է որպես՝ կրոնածայրահեղական կազմակերպություն, որի դեմ պայքարում է ԱՊՀ ահաբեկչական կենտրոնը[13]։
Սատանայի եկեղեցին Ղրղզտանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրղզստանում Սատանայի եկեղեցու գործունեությունը պաշտոնապես արգելված է, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության տարբեր երկրներում[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lewis, James R. Who Serves Satan? A Demographic and Ideological Profile // Marburg Journal of Religion. — Marburg: Philipps-Universität Marburg, 2001. — В. 6. — № 2. — С. 1-25.
- Arthur Lyons. Satan Wants You: The Cult of Devil Worship in America. — Mysterious Press, 1988. — ISBN 0-89296-217-8՝ տպագրությունից դուրս է
- Arthur Lyons. Satan Wants You: The Cult of Devil Worship in America. — Warner Books, 1989. — ISBN 0-445-40822-7՝ տպագրությունից դուրս է
- Gavin Baddeley, Paul Woods. Lucifer Rising: A Book of Sin, Devil Worship and Rock 'n' Roll. — UK: Plexus Publishing, 2000. — ISBN 0-85965-280-7
Սատանայական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blanche Barton. The Church of Satan: A History of the World’s Most Notorious Religion. — Hell’s Kitchen Productions, 1990. — ISBN 0-9623286-2-6
- Wolfe, Burton H.; LaVey, Anton Szandor. The Satanic Bible. — New York: Avon, 1977. — ISBN 0-380-01539-0
- LaVey, Anton Szandor. The Satanic Rituals. — 1972. — 224 p. — ISBN 0-380-01392-4
- LaVey, Anton Szandor. The Satanic Witch. — 2003. — ISBN 0-922915-84-9
- LaVey, Anton Szandor. The Devil’s Notebook. — Feral House. — ISBN 0-922915-11-3
- LaVey, Anton Szandor. Satan Speaks! — Feral House, 1998. — ISBN 0-922915-66-0
- Антон Шандор Ла-Вей. Сатанизм = Satanism Monograph. — 1968.
- Peter Gilmore. The Satanic Scriptures / Foreword by Blanche Barton, Biographical sketch by Peggy Nadramia, Illustrated by Timothy Patrick Butler. — Scapegoat Publishing, 2007. — ISBN 978-0-9764035-9-3, ISBN 978-0-9764035-7-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սատանայի եկեղեցու պաշտոնական կայքէջ
- Սատանայի եկեղեցու պատմությունը պաշտոնական կայքէջում
- «Feral House» հրատարակչություն
- Evan George, «Satan Goes to Hollywood» Արխիվացված 2010-05-14 Wayback Machine՝ Սատանայի եկեղեցու կյանքից
Ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «„Apple Computers“ սատանիստներից վախեցած»
- Սատանայի եկեղեցու մասին նյութեր ռուսերենով (РСА)
- Սատանայի եկեղեցու սեղմ պատմությունը
- Կրոնական աշխարհը Սատանայի եկեղեցու մասին Արխիվացված 2018-05-02 Wayback Machine
- քահանա Վիկտոր Պասեչնյուկը Սատանայի և հավերժական կրակի մասին Արխիվացված 2012-11-15 Wayback Machine
- Գ. Պշենչինով (24.07.2014). «Սատանայական աղանդների դասակարգումը».
{{cite web}}
: Text "publisher" ignored (օգնություն)
Հարցազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Doctor is in…» Անտոն ԼաՎեյի վերջին հարցազրույցը («MF Magazine» պարբերագիր)
- Փիթեր Գիլմորի հարցազրույցը Արխիվացված 2009-07-28 Wayback Machine, Սատանայի եկեղեցու գերագույն քահանա
- Քենեթ Էնգերի հարցազրույցը, որտեղ պատմում է Անտոն ԼաՎեյի և Սատանայի եկեղեցու մասին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Melton J. G. Church of Satan // Britannica
- ↑ Зеленов, Владимиров, Щуров, 2008, էջ 456
- ↑ БЭ, 2006, էջ 289
- ↑ Lewis James R., Hammer Olav Handbook of Religion and the Authority of Science. — Brill, 2010. — P. 93 ISBN 978-90-04-18791-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Трофимчук, Свищев, 2000
- ↑ «Navy approves first ever Satanist» // BBC News. — 24 October, 2004.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Всеволод Драпкин В ЕС сатанисты рвутся во власть Արխիվացված 2014-03-25 Wayback Machine // Сетевое издание Сегодня.ру
- ↑ Трофимчук, Свищев, 2000, Обрядовый комплекс различных сатанинских обществ, с одной стороны, направлен на культивирование страсти и звериных наклонностей. Например, Антон Ла Вей считает, что сексуальный инстинкт является самым сильным в человеке. Чтобы человек раскрепостился и стал вести более активный образ жизни, ему нужно позволить развивать в любой форме половые инстинкты, поэтому по правилам Церкви Сатаны проводятся сексуальные оргии (групповой секс, садомазохизм или иные извращенные формы). С другой — обряд сатанистов представляет собой выбор магических действий (использование енохского языка). Как правило, обрядовая сторона черной мессы основывается на пародии богослужения Католической церкви. Служение проводит назначаемый жрец, который подражает образу Дьявола в своем внешнем облике, поведении и провоцирует экстатическое состояние среди последователей культа. Внутри Церкви Сатаны также практикуется личное или коллективное «проклятие врага», служащее основным моментом психологического воздействия. Сатанисты проводят так называемую «черную мессу» с использованием черных свеч, перевернутых распятий, проклятий, жертвоприношений. Собрания заканчиваются чувственной молитвой и поклонением Сатане.
- ↑ Faxheld P., Peterson J. A. Cult of Carnality: Sexuality, Erotism and Gender in Contemprorary Satanism // Sexuality and New Religious Movements / (eds.) James R. Lewis, Henrik Bogdan. — 2016. — P. 131. — 240 p. — ISBN 978-1-137-38643-4
- ↑ Asbjorn Dyrendal, James R. Lewis, Jesper Aa. Petersen (2015). The Invention of Satanism. Oxford University Press. էջ 195. ISBN 978-0-19-972060-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Per Faxneld, Jesper Aa. Petersen (2012). The Devil's Party: Satanism in Modernity. OUP USA. էջ 7. ISBN 978-0-19-977924-6.
- ↑ В Оклахоме представили двухметровый проект памятника Сатане // Православие.ру, 09.01.2014
- ↑ Уразбаев, 2008
- ↑ * Газета «Tazar» 18.05.2009
- Религиозная ситуация в Кыргызстане Արխիվացված 2017-08-24 Wayback Machine // газета «Наш мир», 2008-10-14