Ռոժե Միլա
Ռոժե Միլա ֆր.՝ Roger Milla | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կամերուն և Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1952[1][2][3][…] (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Յաունդե, Կամերուն | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոժե Միլա (ֆր.՝ Roger Millа; իսկական անունը՝ Ալբերտ Ռոժե Մոոկ Միլեր[4][5]; ֆր.՝ Albert Roger Mooh Miller, մայիսի 20, 1952[1][2][3][…], Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող, 1976 և 1990 թվականներին ճանաչվել է Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ, ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով գրանցել է ռեկորդ, եղել է նաև ամենատարեց ֆուտբոլիստը (42 տարեկան, 1 ամսական), որն աշխարհի առաջնության ընթացքում դարձել է գոլի հեղինակ, 1982, 1990 և 1994 թվականների աշխարհի առաջությունների մասնակից։ Կամերունի ազգային հավաքականում հանդես է եկել 20 տարուց ավելի՝ 1973-1994 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոժեն ծնվել է Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, եղել է երկաթուղային աշխատողի ընտանիքի հինգ տղաներից մեկը։ Նա իր Միլա ազգանունը ստացել է ծննդյան վկայականում սխալ գրանցելու արդյունքում։
Դուալ քաղաքում բնակվելու տարիներին 13-ամյա Ռոժեն հանդես է եկել «Էկլեր» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբում։ Մեծահասակների ակումբում Միլայի նորամուտը եղել է 1968 թվականին՝ այդ ժամանակ Կամերունի երկրորդ դիվիզոնում հանդես եկող ակումբում Միլան առաջին մրցաշրջանում դարձավ 30, իսկ երկրորդում՝ 25 գոլի հեղինակ։
Առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որի հետ Միլան պայմանագիր է կնքել, եղել է «Լեոպարդս Դուալը», որի կազմում 1972 թվականին նա դարձել է չեմպիոն, իսկ 1973 թվականին նրա ակումբը հասել է Աֆրիկայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա ընդգրկվել է Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Հավաքականում առաջնաելույթը տեղի է ունեցել 1973 թվականի փետրվարի 4-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Զաիրի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։
1974 թվականին Միլան տեղափոխվել է հարազատ Յաունդե քաղաք, որտեղ ընդգրկվել է տեղի «Տոներ» ակումբի կազմում։ Նույն ժամանակաընթացքում «Տոները» հաղթել է երկրի գավաթը․ վճռական գոլի հեղինակը եզրափակչում դարձել է Միլան։ 1975 թվականին դարձել է նոր ձևավորված Աֆրիկայի գավաթակիրների գավաթի հաղթող։ Հաջորդ մրցաշրջանում Միլայի ակումբը հասել է մինչև եզրափակիչ, որտեղ տանուլ է տվել նիգերիական մեկ այլ ակումբի։
1977 թվականին Ռոժե Միլան տեղափոխվել է ֆրանսիական «Վալենսյեն» ակումբ․ արտասահմանցի խաղացողների սահմանը գերազանցելու պատճառով կամերունցուն ընդգրկեցին չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վալենսյեն» սիրողական ակումբ։ 1979 թվականին Ռոժեին գնել է ֆրանսիական «Մոնակոն», որտեղ նա անց է կացրել 17 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
1980-1984 թվականներին Ռոժե Միլան հանդես է եկել Կորսիկայի «Բաստիայում»։ Ակումբում իր հաշվին Միլան վերջին հաջողությունը գրանցել է 1981 թվականի հունիսին, երբ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Սենտ Էտիենի» դեմ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ։
1984-1986 թվականներին կամերունցին հանդես է եկել «Սենտ Էտիեն» ակումբում, որտեղ ցուցաբերել է բարձր որակի խաղ։
Ռոժե Միլան առավել հայտնի է դարձել 1990 թվականի աշխարհի առաջնության ժամանակ․ 2-րդ տուրում՝ Ռումինիայի ազգային հավաքականի հետ 76-րդ և 86-րդ րոպեներին խփած նրա գոլերը դարձան հաղթական։ 1/8 եզրափակչում՝ Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում, փոխարինման դուրս եկած Միլան 106-րդ և 108-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ, ինչի շնորհիվ թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ և դարձավ առաջին աֆիկական թիմը, որն առաջին անգամ հասավ մինչև 1/4 եզրափակիչ։ Միլան այդ ժամանակ եղել է 38 տարեկան։
Առաջնությունից հետո նա վերադարձել է հայրենիք, որտեղ չորս տարի խաղացել է «Տոների» կազմում և ավարտել իր ակումբային կարիերան Ինդոնեզիայում։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել 44 տարեկանում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերունի ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մասնակից
- Աֆրիկայի չեմպիոն (1984, 1988) և փոխչեմպիոն (1986)
- Աֆրոասիական գավաթակիր (1985, 1989),
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկայի գավաթակիրների գավաթի հաղթող (1975)
- Կամերունի չեմպիոն (1972)
- Ֆրանսիայի գավաթակիր (1980, 1981)
- Ռեյունյոնի չեմպիոն (1990)
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20-րդ դարի Աֆրիկայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի
- Կամերունի լավագույն ֆուտբոլիստ (1975, 1976, 1990)
- Աֆրիկայի ոսկե գնդակի (1976, 1990), արծաթե գնդակի (1975, 1988), բրոնզե գնդակի (1988) մրցանակակիր
- 1990 թվականի աշխարհի առաջնության արծաթե խաղակոշիկի մրցանակակիր
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում կամերունցի ամենաշատ գոլերի հեղինակ (5 գոլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роже Милла в энциклопедии «Футбольная история» Արխիվացված 2017-07-18 Wayback Machine.
- Мыленко В. Второй — но всё-таки первый!(չաշխատող հղում) — Еженедельник «Футбол».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гольдес И. В. 100 легенд мирового футбола: Выпуск второй. — М.: Новое дело, 2003. — 216 стр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժե Միլա» հոդվածին։ |
|
- Մայիսի 20 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կամերունում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Բաստիայի ֆուտբոլիստներ
- Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կամերունցի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Մոնպելիեի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Վալանսիենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով