Կառլոս Ալբերտո Վալդեռամա Պալասիո (իսպ.՝ Carlos Alberto Valderrama Palacio, սեպտեմբերի 2, 1961(1961-09-02)[1][2][3], Սանտա Մարտա, Կոլումբիա), նախկին կոլումբիացի ֆուտբոլիստ։ Խաղային և իր առաջնորդ լինելու որակներից բացի խաղադաշտում ընդգծվում էր նաև իր սանրվածքով։ Միակ կոլումբիացի ֆուտբոլիստն է, որը մտել է ՖԻՖԱ-ի 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը։
Վալդեմարան հայտնի էր խաղադաշտը հիանալի տեսնելու ընդունակությամբ։ 1990 թ. Աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի դեմ խաղում 93-րդ րոպեին Վալդեռաման կատարեց գոլային փոխանցում Ֆրեդի Ռինկոնին, որը գրավեց Բոդո Իլգների դարպասը. այդ գոլը բերեց ոչ ոքի արդյունք Կոլումբիայի հավաքականին և թույլ տվեց առաջին անգամ իրենց պատմության մեջ դուրս գալ «Մունդիալի» երկրորդ փուլ։ Կառլոս Վալդեռաման ծնվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի ընտանիքում, որը հանդես էր գալիս «Ունիոն Մագդալենա» ակումբում։ Նրա եղբայրը՝ Ալեքս Վալդեռաման, նույնպես խաղում էր ֆուտբոլ, 1 անգամ նա նույնիսկ դարձել է Կոլումբիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Ֆուտբոլից հեռացել է 2004 թ. փետրվարի մեկին. տեղի ունեցավ նրա հրաժեշտի հանդիպումը Դիեգո Մարադոնայի, Էնցո Ֆրանչեսկոլիի, Խոսե Լուիս Չիլավերտի մասնակցությամբ։ Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո դարձավ մարզիչ։