Ռակիա
Ռակիա, Ռակիջա, Ռաչիու կամ Ռակի ( /ˈrɑːkiə, ˈræ-, rəˈkiːə/ ), Բալկաններում տարածված տարատեսակ մրգային խմիչքների հավաքական անվանումնն է։ Ռակիայիում ալկոհոլը սովորաբար կազմում է 40%, սակայն տնային պայմաններում պատրաստված ռակիան կարող է պարունակել ավելի շատ (սովորաբար 50%)[1]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրգային խմիչքները Բալկանյան տարբեր լեզուներում հանդիպում են նմանատիպ անուններով. սերբ․ rakija ; ալբ․՝ rakia ; բուլղար․՝ ракия ; մակեդոներեն՝ ракија ; թուրքերեն՝ rakı (/rɑːˈkiː/, /rɑːˈkuː/, /rɑːˈkɜːr/). Նմանատիպ խմիչքներ կան նաև այլ երկներում, Սլովենիայում ՝ sadjevec ; Ռումինիայում ՝ țuică (կամ pălincă ) ; իսկ Սլովակիայում ևՉեխիայում ՝ pálenka:
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռակիան արտադրվում է ֆերմենտացված և թորած մրգերից, սովորաբար սալորից և խաղողից, ինչպես նաև ծիրանից, տանձից, կեռասից կամ ազնվամորիից[2]։ Ավելի քիչ օգտագործվող մրգերն են դեղձը, խնձորը, թուզը, մոշը և սերկևիլը։ Տարածված համերն են՝ šljivovica և țuică, արտադրված սալորից[3], kajsija, արտադրված ծիրանից, կամ grozdova / lozova -ն որոնք տարածված են Բուլղարիայում, raki rrushi տարածված են Ալբանիայում և Կոսովոյում, իսկ lozovača / komovica Խորվաթիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնագորիայում։ Սերբիայում և Բոսնիայում բոլոր տեսակները արտադրվում են խաղողից[4][5]։ Սրանք նման են, «Զիվանիա» -ին որն տարածված է Կիպրոսում։
Նմանատիպ խմիչքներ արտադրվում են մի շարք եվրոպական երկրներում ՝ Ռումինիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Բուլղարիայում :Եվրոպաից դուրս այս տիպի խմիչքները տարածված են նաև ՝ Կովկասում։ Ալբանիայում ռակիան ամենից հաճախ պատրաստում են խաղողից՝ մեղմ կլիմայական շրջաններում, կամ սալորից (և երբեմն՝ թթից, thanë (կարնելիական բալից), ավելի ցուրտ կլիմայական շրջաններում ընկույզից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ R., Ivan (2016 թ․ հունվարի 23). «Rakia – Everything you wanted to know about this drink». slavorum.org.
- ↑ Bethune, Meredith (2022 թ․ հունվարի 14). «What Is Rakija?». tastingtable.com.
- ↑ Wells, Mike (2016). The Danube Cycleway Volume 2: From Budapest to the Black Sea. Cicerone Press Limited. էջեր 44–48. ISBN 9781783623136.
- ↑ Kahl, Thede; Kreuter, Peter Mario; Vogel, Christina, eds. (2015). Culinaria balcanica. Frank & Timme GmbH. էջ 85. ISBN 9783732901388.
- ↑ Nickels, Sylvie (1969). Yugoslavia: Slovenia, Croatia and Bosnia-Hercgovina, including the Dalmatian coast, Volume 1. J Cape. էջ 107.