Ջոն Լեջենդ
Ջոն Լեջենդ | |
---|---|
Ջոն Լեջենդը 2014 թվականի հունվարի 29-ին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | John Legend |
Ի ծնե անուն | Ջոն Ռոջեր Ստեֆենս |
Նաև հայտնի է որպես | John Legend[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1978 (45 տարեկան) Սպրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, սոուլ, նեո սոուլ, հիփ հոփ սոուլ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, դերասան |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր, դերասան |
Գործունեություն | 2001-ներկա |
Լեյբլ | GOOD Music, Sony Music Entertainment, Columbia Records |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան և North High School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կապված | Քանյե Ուեսթ, Ռիք Ռոս, Անդրե 3000, Լուպե Ֆիասկո, The Roots |
Ամուսին | Քրիսի Թեյգեն |
Պարգևներ | |
Կայք | johnlegend.com |
John Legend Վիքիպահեստում |
Ջոն Ռոջեր Ստեֆենս (դեկտեմբերի 28, 1978, Սփրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ, առավել հայտնի է իր բեմական անվամբ՝ Ջոն Լեջենդ), ամերիկացի երգիչ, երգահան և դերասան։ Ստացել է 9 Գրեմմի մրցանակ։ 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։
Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։ Նա երգել է Magnetic Man-ի “Getting Nowhere”, Քանյե Ուեսթի “All of the lights”, Slum Village-ի “Selfish” և Dilated Peoples –ի “This Way”, Ջեյ Զիի “Encore” երգերում։ Ջոնը երգել է որպես բեք-վոկալ (երկրորդ ձայն) Ալիշա Քիզի 2003 թվականի “You Don’t Know My Name” երգում, Քանյե Ուեսթի հեղինակած Բրիթնի Սփիրսի "Me Against the Music" երգի ռեմիքսային տարբերակում և Fort Minor-ի “High Road” երգում։ Ջոնը նաև ապահովել է Լոուեն Հիլի "Everything Is Everything" երգի դաշնամուրային հատվածը։ Նա գրավել է լավագույն հորիզոնականները նաև իր սոլո աշխատանքներով նույնպես՝ իր «All of Me» ստեղծագործությամբ տեղ զբաղեցնելով Billboard Hot 100 աղյուսակում՝ որպես լավագույն սինգլ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ռոջեր Ստեֆենսը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 28-ին Օհայո նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում[7]։ Նա դերձակուհի Ֆիլիս Էլեյնի և բանվոր, նախկինում՝ Ազգային գվարդիական Ռոնալդ Ստեֆենսի չորս երեխաներից մեկն է[8][9][10][11][12]։ Մանկության տարիներին նա սովորել է տանը իր մոր ջանքերով[13]։ 4 տարեկանից երգել է եկեղեցական երգչախմբում, իսկ 7 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Ջոնի ծնողները բաժանվել են երբ նա եղել է 10 տարեկան[14]։ 12 տարեկանից նա հաճախել է տեղի Հյուսիսային ավագ դպրոց (North High School), որն ավարտել է չորս տարի հետո[15]։ Դպրոցը փայլուն ավարտելուց հետո Ջոնը ընդունվում է Հարվարդի համալսարան և ստանում է կրթաթոշակ Ջորջթաունի համալսարանում և Մորհաուսի քոլեջում սովորելու համար[16]։ Նա հաճախում է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ սովորում է անգլերեն՝ աֆրո-ամերիկյան գրականության խորացված ուսուցմամբ[17]։
Քոլեջում սովորելու տարիներին Ջոնը եղել է որպես գլխավոր և երաժշտական համակարգող ջազ և փոփ ակապելլա խմբում, որը կոչվող էր Counterparts: Ջոնը իր՝ Փենսիլվանիայում բակալավրիատ սովորելու ընթացքում եղել է հեղինակավոր Sphinx Senior Society-ի և Onyx Senior Honor Society-ի անդամ։ Իսկ ահա քոլեջում սովորելու տարիներին նրան ծանոթացնում են Լոուրեն Հիլի հետ որպես ընկեր։ Վերջինս համագործակցում է նրա հետ, իր The Miseducation of Lauryn Hill ալբոմից "Everything Is Everything" երգի մեջ ընդգրկելով նաև Ջոնին՝ որպես դաշնակահար։
Այս ընթացքում Ջոնը մասնակցում է մի շարք շոուերի Ֆիլադելֆիայում և ամեն շոուից հետո մեծացնում իր հանդիսականների քանակն ընդհուպ մինչև Նյու Յորք, Բոստոն, Ատլանտա և Վաշինգտոն։ Նա ավարտում է դպրոցը 1999 թվականին և դրանից հետո անմիջապես սկսում է ստեղծագործել՝ գրել և ձայնագրել իր հեղինակած երգերը։ Նա լույս է ընծայում երկու առանձին ալբոմներ՝ իր անվամբ դեմո (2000 թվական) և Live at Jimmy's Uptown (2001 թվական), որոնք վաճառվում են շոուերի ժամանակ։ Համալսարանն ավարտելուց հետո Ջոնը աշխատանքի է անցնում որպես մենեջեր – խորհրդական Բոստոնի Խորհրդատվական կազմակերպությունում։ Այս ընթացքում նա սկսում է աշխատել իր դեմոյի վրա և սկսում է ուղարկել իր ստեղծագործությունները տարբեր ձայնագրման ստուդիաներ։ 2001 թվականին, Դևո Սպրինգսթինը Ջոնին ծանոթացնում է ապագա հիփ-հոփ արտիստ Քանյե Ուեսթի հետ։ Դրանից հետո նրանք սկսում են համագործակցել։ Ոուեսթի ստուդիայում երգելուց հետո, նա ընտրում է իր բեմական կեղծանունը՝ հաշվի առնելով պոետ Իվիի խոսքերը, ըստ որոնց՝ շնորհիվ Ջոնի Իվին զգում էր “հին դպրոցի ելևէջները”: Իվին ասում էր. “ Ես լսել եմ քո հեղինակած երաժշտությունը, և այն ինձ հիշեցնում է հին դպրոցի ձայները։ Դու հնչում ես ինչպես լեգենդներից մեկը։ Եվ ըստ էության` ես քեզ հենց այս օրից պատրաստվում եմ այդպես կոչել։ Ես քեզ Ջոն Լեջենդ կկոչեմ։ Այն բանից հետո, երբ Իվին սկսեց նրան կոչել Ջոն Լեջենդ, մյուսները շատ հավանեցին բեմական կեղծանունը, այդ թվում՝ Քանյե Ուեսթը, և անունն այդպես էլ մնաց։ Չնայած Ջոնի համառությանը՝ նա ի վերջո հայտարարեց իր նոր բեմական անունը՝ Ջոն Լեջենդ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004–2007: «Get Lifted» և «Once Again»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնի նոր դեբյուտ ալբոմը՝ Get Lifted -ը լույս տեսավ GOOD Music-ի կողմից 2004 թվականի դեկտեմբերին։ Ալբոմի թողարկմամբ զբաղվեցին Քանյե Ուեսթը, Դեյվ Թոզերը և will.i.am, այն հասավ US Billboard 200 – ի տասներեքերորդ հորիզոնականը և վաճառվեց 116,000 օրինակով առաջին շաբաթվա ընթացքում։ Այն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 540,300 օրինակով և սերտիֆիկացվեց ոսկով RIAA- ի կողմից։ Ալբոմը հասավ նաև միջազգային ձեռքբերումների. Get Lifted – ը հասավ Նորվեգական Ալբոմների Աղյուսակի առաջին հորիզոնականը և տեղ գտավ թոփ տասը երգերի ցանկում Նիդերլանդներում և Շվեդիայում. արդյունքում վաճառվեց ալբոմի 850,000 օրինակ ամբողջ աշխարհում։ Փառաբանվելով բոլորի կողմից՝ ալբոմը 2006 թվականին ստացավ Գրեմմի մրցանակ Լավագույն R & B ալբոմ անվանակարգում։ Այն նաև մեծ հաջողություն բերեց Ջոնին։ Նույն տարում նա ստացավ երկու անվանական մրցանակ՝ Լավագույն նոր արտիստ և Լավագույն R & B տղա վոկալ կատարում։ Ընդհանուր առմամբ՝ ալբոմը տվեց չորս սինգլ, ներառյալ դեբյուտ սինգլ՝ "Used to Love U", որը մտավ Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության թոփ 30 սինգլների ցանկում, և Գրեմմի շահած "Ordinary People" երգը, որը գրավեց 24-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում։ Ջոնը երկրորդ անգամ գրել է Ժանետ Ջեքսոնի "I Want You" երգը, որը պարգևատրվել է պլատինում մրցանակով և ստացել մրցանակ Լավագույն R & B կանացի վոկալ կատարում անվանակարգում 47-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությանը։
Բացահայտ կերպով աչքի ընկնելուց հետո Ջոնը հրավիրվեց մի քանի ձայնագրումների հաջորդող տարիների ընթացքում։ Նա հայտնվեց Ֆորտ Մինորի, Սերխիո Մենդեսի, Ջեյ-Զ-ի Մերի Բլիջի, Բլեք այդ Փիսի, Ստեֆեն Կոլբերտի, Ռիչ Բոյի, Քեմիստրիի և Ֆերջիի ալբոմներում։ Երգիչը նաև փորձնական աշխատել է Մայքլ Ջեքսոնի հետ նոր ալբոմի վրա, որի համար երգ էր գրել։ 2006 թվականի օգոստոսին Ջոնը հայտնվեց հեռուստաէկրաններին Sesame Street էպիզոդում։ Նա ներկայացրեց "It Feels Good When You Sing a Song" վերնագրով մի երգ, որն իրենից դուետ էր ներկայացնում Hoots the Owl – ի հետ։ Նա նաև ներկայացել է Դետրոիթում անցկացված Super Bowl XL և 2006 թվականի NBA All-Star Game շոուերում։
2006 թվականի հոկտեմբերին լույս տեսավ Ջոնի երկրորդ ալբոմը՝ Once Again – ը (Եվս մեկ անգամ)։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մայիսին Ջոնը համագործակցեց Tide լվացք ախտահանող կազմակերպության հետ՝ բարձրացնելու St. Bernard Parish - ում ապրող կարիքավոր ընտանիքների մասին։ Վերջինս Կատրինա փոթորկից երբևէ ամենաշատը տուժած տարածքների ցանկում է։ Նա այցելեց մի շարք տներ, որոնք վերանորոգվում էին Tide կազմակերպության կողմից։ 2007 թվականի հուլիսի 7-ին Ջոնը մասնակցեց համերգի Լոնդոնում (Live Earth concert)` ներկայացնելով "Ordinary People" (Հասարակ մարդիկ) երգը։ Պրոֆեսոր Ջեֆրի Սեքի Աղքատության վերջը (The End of Poverty) գիրքը կարդալուց հետո Ջոնը սկսեց իր՝ Show Me քարոզարշավը 2007 թվականին։ Այս արշավի միջոցով նա կոչ էր անում իր երկրպագուներին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին օգնել Բոսսաո գյուղում ապրող մարդկանց։ 2007 թվականին նա GQ Magazine – ի տղամարդկանց ֆոնդի խոսնակն էր։ Այն ստեղծված էր տղամարդկանց շրջանում բարձրացնելու հինգ կարևորագույն հիմնաքարերի տեղեկացվածության մակարդակը՝ պատասխանատվություն, առողջություն, կրթություն, ծրջակա միջավայր և արդարադատություն։ Նույն թվականի հոկտեմբերին Ջոնը ներգրավվեց The Gap ամերիկյան հայտնի հագուստի մանրածախ առևտրի խանութի կողմից հովանավորված ծրագրում։ Նախագծի ընթացքում “կարմիր քարոզարշավը” (նաև “2 WEEKS” անվամբ) ֆինանսավորվում էր The Gap ընկերության կողմից, որը տրամադրում էր հասույթ յուրաքանչյուր վերնաշապիկից ստացված վաճառքից։ Վերջինս հավասարազոր է Աֆրիկայում երկու շաբաթվա անտիռետրովիրուսային դեղեր գնելու համար անհրաժեշտ գումարին։ Այսպիսով այն հնարավորություն կտար իմունային անբավարարությամբ հիվանդներին վարել առողջ և նորմալ կյանք։ 2008 թվականի սկզբներին Ջոնը սկսեց ճանապարհորդել Ալեքսուս Ռաֆինի և Կոլումբիայի համալսարանի Երկրաբանական բաժնի պրոֆեսոր Զեֆ Զեքսի հետ հաստատուն զարգացում գրանցելու նպատակակետով։ Ջոնը Սաքսի հետ միասին հանդես եկավ որպես հիմնական զեկուցող Millennium Campus Conference-ի ժամանակ։ 2009 թվականին նա ՁԻԱՀ Ծառայությունների Կենտրոն ՆՅԿ –ին թույլ տվեց ստեղծել իր "If You're Out There" երգի ռեմիքս տարբերակը ՁԻԱՀ – ի տեղեկացման և օգնության մասին տեսահոլովակ պատրաստելու համար։ 2010 թվականի հունվարի 22-ին նա ներկայացրեց "Sometimes I Feel Like a Motherless Child" երգը Hope for Haiti Now telethon (Օգնություն Հայիթիի հիմա հեռուստամարաթոն) շոու ժամանակ։ Վերջինս նպատակաուղղված էր Հայիթիի երկրաշարժից տուժածներին օգնությանը։ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Ջոնը կատարեց "Coming Home" երգը Կոլբերտ Րիփորթի ( Colbert Report) ժամանակ որպես հարգանքի տուրք Իրաքում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ և գործողություններին մասնակցող զորքերի, Ամերիկայի Միացյալ Նահանգերի վետերանների պատվին։ 2011 թվականին նա թողարկեց իր "Love I've Never Known" երգը վերջերս թողարկված “Red Hot+Rio 2” ալբոմում։ Վերջինս 1996 թվականին թողարկված "Red Hot+Rio" ալբոմի շարունակությունն էր։ Ալբոմի վաճառքներից ստացված շահույթն ուղղվելու էր ՁԻԱՀ – ի դեմ պայքարին և այլ առողջական, հասարակական նպատակներով։ 2012 թվականի մարտի 6-ին Համաշխարհային Տնտեսական Ֆորումի կողմից ուղարկվեց Համաշխարհային Երիտասարդ Առաջնորդների Ֆորումին, իսկ 2013 թվականի հունիսի 1-ին Ջոնը իր մասնակցությունն ունեցավ Gucci ընկերության կողմից Լոնդոնում կազմակերպված արշավին ("Chime For Change" – “Ահազանգ Փոփոխության համար), որի նպատակն էր բարձրացնել կանանց իրազեկությունը կրթական, առողջական և արդարադատության հարցերում։ Իր համերգից առաջ` մամլո ասուլիսի ժամանակ Զոն Լեջենդը նշել է, որ իրնքը ֆեմինիստ է ասելով. “ Բոլոր տղամարդիկ պետք է ֆեմինիստ լինեն։ Եթե տղամարդիկ մտածեն և հոգ տանեն կանանց մասին, աշխարհը դեպի լավը կփոխվի”: Երգիչը փոփոխություններ մտցրեց ալբոմի և որոշ երգերի մեջ, ու դրանք սկսվեցին արտադրվել մեծ քանակներով ոչ միայն West և will.i.am ստուդիաների կողմից, այլև Raphael Saadiq, Craig Street, Sa-Ra, Eric Hudson,Devo Springsteen, Dave Tozer և Avenue շնորհիվ։ Հասնելով մեծ կոմերցիոն հաջողությունների, այն հասավ ընդհուպ մինչև երրորդ հորիզոնականը Billboard 200 վարկանիշային աղյուսակում և մտավ Թոփ R&B/Hip-Hop ալբոմների ցանկում։ Ի վերջո այն ստացավ պլատինե մրցանակ RIAA –ի կողմից և ստացավ ոսկե մրցանակ Իտալիայում, Նիդերլանդերում և Միացյալ Թագավորությունում։ 2007 թվականին Գրեմմի Մրցանակաբաշխության ժամանակ, "Heaven" ստեղծագործությունն արժանացավ Գրեմմի մրցանակի լավագույն R&B վոկալ կատարում մրցանակին տղամարդկանց անվանակարգում, մինչդեռ առաջատար սինգլ "Save Room" –ը պարզապես գովեստի խոսքերի արժանացավ Լավագույն Փոփ վոկալ անվանակարգում։ Հենց նույն տարում Զոն Լեջենդը արժանացավ երկրորդ Գրեմմի Մրցանակի "Family Affair” աշխատանքի համար, որը Sly & The Family Stone-ի, Joss Stone –ի և Van Hunt –ի հետ համագործակցության արդյունք էր և գրվել էր Different Strokes by Different Folks ալբոմի համար։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Get Lifted» |
|
«Once Again» |
|
«Evolver» |
|
«Wake Up!» (The Roots-ի հետ) |
|
«Love in the Future» |
|
«Darkness and Light» |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chrissy Teigen Reveals the Hilariously Perfect Reason She Didn't Take John Legend's Last Name / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ https://college.berklee.edu/about/honorary-degree-recipients
- ↑ Emmys.com
- ↑ https://www.tonyawards.com/winners/year/2017/category/revival-play/show/any/
- ↑ Southern, Nathan. «John Legend – Biography». Allmovie. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Soul savior?». The Washington Times. 2005 թ․ ապրիլի 14. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Simpson, Dave (2005 թ․ օգոստոսի 22). «Legend in his own lunchtime». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.
- ↑ «John Legend Fans On Iseecolor». Mingle City. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ [1]
- ↑ Gates, Henry Louis, Jr. (2012 թ․ մարտի 24). «John Legend and Wanda Sykes». Finding Your Roots. Սերիա 9. Event occurs at 10:45. PBS. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Watson, Margeaux (2006 թ․ նոյեմբերի 3). «Spotlight: John Legend». Entertainment Weekly. Time. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «John Legend: Parents' divorce was tough». tv3.ie. 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Singer/songwriter John Legend got early start». USA Today. Gannett Company. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Newsome, Melba (2006 թ․ հոկտեմբերի 22). «Music; What Becomes John Legend Most?». The New York Times. The New York Times Company. էջեր 1–2. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ du Lac, J. Freedom (2006 թ․ փետրվարի 9). «The Best New Artist Is Already a Legend». The Washington Post. Վերցված է 2006 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լեջենդ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1978 ծնունդներ
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Օհայոյում ծնվածներ
- 1989 ծնունդներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Բեմական կեղծանուններ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր