Ջին Սմարթ
Ջին Էլիզաբեթ Սմարթ (անգլ.՝ Jean Elizabeth Smart․ սեպտեմբերի 13, 1951[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի հնգակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» մրցանակակիր։ Համբավվել է իր կատակերգական դերերով, քննադատների բարձր գնահատանքին են արժանացել հատկապես Մարթա Լոգանի դերի կատարումը 24 հեռուստասերիալում, Դեբորա Վենսինը՝ Հնարքներ հեռուստասերիալում և Հելենինը՝ «Mare of Easttown» մինի սերիալում։
2021 թվականին Սմարթը դարձավ երկրորդ դերասանուհին Բեթի Ուայթից հետո, ով «Էմմի» մրցանակ է շահել կատակերգական բոլոր երեք անվանակարգերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինը ծնվել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում,, ուսուցիչներ Քեյ և Դուգլաս Սմարթների ընտանիքում[3]։ Երբ Ջինը 13 տարեկան էր, նրա մոտ ախտորոշվել է 1-ին տիպի շաքարախտ[4][5]։ 1969 թվականին նա ավարտել է ծննդավայրի Բալարդի անվան միջնակարգ դպրոցը։ Վաշինգտոնի համալսարանում ուսանելիս եղել է Ալֆա Դելտա Պի իգական ակումբի անդամ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո Սմարթը սկսել է իր կարիերան Բրոդվեյի թատրոնում[6]։ 1981 թվականին Պիաֆ ներկայացման մեջ խաղացել է իր դեբյուտային դերը՝ մարմնավորելով Մարլեն Դիտրիխի կերպարը։ 1984 թվականին այդ դերը կատարել է նաև դրա հեռուստատեսային տարբերակում։ 1981 թվականին Սմարթը առաջադրվել է «Drama Desk Award»-ի «Անցյալ ամառ կապտաձկան ծովախորշում» ֆիլմում իր դերակատարման համար։ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին նա նկարահանվել է հեռուստատեսային ոչ մեծ դերերում։ Այս բնագավառում նրա առաջին նշանակալի աշխատանքը Շառլին Ֆրեյզեր Սթիլֆիլդի դերն էր «Ստեղծելով կնոջը» կատակերգական սերիալում, որտեղ նա նկարահանվել է 1986-ից 1991 թվականներին[7]։
Դրանից հետո Սմարթը հանդես է եկել հեռուստատեսային ֆիլմերում։ 1992 թվականին խաղացել է սերիական մարդասպան Էյլին Ուորնոսի դերը «Զանգվածային սպանություն. Էյլին Ուորնոսի պատմությունը» հեռուստաֆիլմում, իսկ 1994 թվականին՝ Օրի Բաքսթերի դերը՝ «Յիրլինգ»-ի հեռուստատեսային տարբերակում։ 1995 թվականին նկարահանվել է Scarlett մինի սերիալում և The Brady Bunch Movie ֆիլմում։ 1998 թվականին հայտնվել է Style and Substance սիթքոմում։ 1990-ականների նրա հիշարժան աշխատանքներից են նաև դերակատարումները «Չափազանց մեծ ազդեցություն», «Տարօրինակ զույգ II» և «Գվինևեր» ֆիլմերում[8]:

2000 թվականին Սմարթը նկարահանվել է Լոռնա Լինլիի դերում « Ֆրեյզեր» սիթքոմում[9] ։ Այս դերակատարման համար ստացել է երկու Էմմի մրցանակ։ 2001 թվականին էլ առաջադրվել է Թոնի մրցանակի «Մարդը, որը եկել էր ճաշի» կատակերգության համար։
2002-ից 2007 թվականներին Սմարթը հնչյունավորել է Աննային Kim Possible անիմացիոն սերիալում, իսկ 2004 թվականին խաղացել է գլխավոր դերը Տիեզերքի կենտրոնը սիթքոմում։ 2006 թվականի հունվարին նա ընդգրկվել է «24» ֆիլմի դերասանական կազմում և մարմնավորել առաջին տիկին Մարթա Լոգանին՝ հորինված նախագահ Չարլզ Լոգանի կնոջը։ Նրա աշխատանքը գնահատվել է քննադատների կողմից, և նա առաջադրվել է «Էմմի» մրցանակների 2006 և 2007 թվականներին՝ դրամատիկական սերիալներում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի անվանակարգերում։
2008 թվականին Սմարթը արժանացել է Էմմի մրցանակի՝ կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ Ռեգինա Նյուլիի դերի համար «Ո՞վ է Սամանտան» սերիալում, որի նկարահանումներին մասնակցել է 2007-2009 թվականներին։
2010 թվականից Սմարթը խաղացել է Հավայներ նահանգի նահանգապետի դերը Hawaii Five.0 հեռուստասերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմարթը ամուսնացած էր դերասան Ռիչարդ Գիլիլենդի հետ 1987 թվականից մինչև վերջինիս մահը՝ 2021 թվականը։ Ունի մեկ որդի՝ Քոնոր Դուգլասը (ծնված 1990 թ.)։ 2009 թվականի մայիսին զույգը որդեգրել է Չինաստանից մի աղջկա, ում անվանել են Բոնի Քեթլին։ Սմարթը մասնակցել է Բարաք Օբամայի և Ջոն Էդվարդսի 2008 թվականի քարոզարշավին[10]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | հֆ | Պիաֆ | Piaf | Մառլեն Դիտրիխ |
1984 | ֆ | Բռնկում | Flashpoint | Դորիս |
1984 | ֆ | Արձանագրություն | Protocol | Էլլա |
1986 | ֆ | Սեպը՝ սեպով | Fire with Fire | Մերի |
1986-1991 | ս | Արարելով կնոջը | Designing Women | Չարլին Օլիվիա Ֆրեյզեր Սթիլֆիլդ |
1992 | ֆ | Սիրուհին | Mistress | Փաթրիշա Ռայլի |
1993 | ֆ | Տունդարձի ճանապարհ․ Անհավանական ճամփորդություն | Homeward Bound: The Incredible Journey | Քեյթ |
1993 | մս | Բեթմեն | Batman: The Animated Series | Հելեն Վենթրիքս |
1994 | ս | Սքառլեթ | Scarlett | Սալլի Բրյուտոն |
1995 | ֆ | Կինոնկար Բրեյդի ընտանիքի մասին | The Brady Bunch Movie | Դինա Դիթմայեր |
2000 | ֆ | Մանկիկը | The Kid | Դեյդրա Լեֆևր |
2000-2001 | ս | Ֆրեյզեր | Frasier | Լանա Գարդներ / Լոռնա Լինլի |
2001 | մս | Օբլոնգները | The Oblongs | Փիքլս Օբլոնգ |
2002 | ֆ | Նորաոճ մի բան]] | Sweet Home Alabama | Ստելլա Քեյ Փերրի |
2002-2007 | մս | Քիմ Փոսիբլ | Kim Possible | Էնն |
2003 | ֆ | Հատակնիվեր տունը | Bringing Down the House | Քեյթ |
2003 | հֆ | Մարդասպանի բնազդը | Killer Instinct: From the Files of Agent Candice DeLong | Քենդիս Դելոնգ |
2004 | ֆ | Այգիների երկիրը | Garden State | Քերոլ |
2006-2007 | ս | 24 ժամ | 24 | Մարթա Լոգան |
2007-2009 | ս | Ո՛վ է Սամանտան | Samantha Who? | Ռեջինա Նյուլի |
2009 | ֆ | Խռովահույզ պատանեկություն | Youth in Revolt | Էսթել Թվիսփ |
2010 | ֆ | Դեպի լավը | Barry Munday | Քերոլ Մանդեյ |
2010-2011 | ս | Հավայներ, 5.0 | Hawaii Five-0 | նահանգապետ Փեթ Ջեյմսոն |
2015 | ս | Ֆարգո | Fargo | Ֆլոյդ Գերհարդ |
2016 | ֆ | Հատուցում | The Accountant | Ռիտա Բլեքբեռն |
2017-2019 | ս | Լեգեոն | Legion | Մելանի Բըրդ |
2018 | ֆ | Հենց ինքը՝ կյանքը | Life Itself | Լինդա Դեմփսի |
2019 | ս | Պահապանները | Watchmen | Լորի Բլեյք |
2020 | ֆ | Արհեստական ինտելեկտ | Superintelligence | նախագահ Մոնահան |
2021 | ս | Իստթաունցի Մեյրը | Mare of Easttown | Հելեն Ֆեյհի |
2021 | ս | Խորամանկություններ | Hacks | Դեբորա Վենս |
2021 | ֆ | - | Senior Moment | Քերոլայն Սամերս |
2022 | ֆ | Բաբելոն | Babylon | Էլինոր Սեյնթ Ջոն |
2022 | ֆ | Դաշտային ծաղիկ | Wildflower | Փեգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Jean Smart Bigoraphy». FilmReference. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Jean Smart Biography (1952?-)». Filmreference.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Jean Smart Biography - Yahoo! Movies». Movies.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Jean Smart Picture, Video, Wallpaper, Profile, Gossip, and News at CelebrityWonder.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Jean Smart | Latest News, Videos, Trailers, Photos, Biography | MTV Movies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Jean Smart — Bio». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 11 (օգնություն) - ↑ «Jean Smart Movies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Jean Gilliland Campaign Contributions and Donations - Huffington Post». Fundrace.huffingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pitts, Michael R. (2013). Western Movies: A Guide to 5,105 Feature Films (2 ed.). McFarland. ISBN 978-0-786-46372-5.
- Russell, David O.; Jeff Baena (2004). I Heart Huckabees: The Shooting Script. HarperCollins. ISBN 978-1-557-04656-7.
- Shapiro, Mitchell E.; Tom Jicha (2015). The Top 100 American Situation Comedies: An Objective Ranking. McFarland. ISBN 978-1-476-66404-0.
- Willis, John, ed. (2004). Theatre World 2000-2001: Special Tony Honor Edition. Applause Theatre & Cinema Books. ISBN 978-1-557-83521-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջին Սմարթ Internet Movie Database կայքում
- Ջին Սմարթ at the Internet Broadway Database
- Պաշտոնական կայք(անգլերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Սմարթ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ