Ջեք Բաթլենդը ծնվել է 1993 թվականին Բրիստոլում[4]։ Նա խաղացել է «Կլավեդո Յունայթեդ» ակումբի երիտասարդական ակադեմիայի կազմում։ 2007 թվականին տեղափոխվել է «Բիրմինգեմ Սիթի» ակադեմիա[5][6]։ 16 տարեկանում նա իր դեբյուտն է կատարել «Բիրմինգեմի» պահեստային թիմի կազմում։ 2010 թվականիմարտին նա ստորագրել է առաջին մասնագիտական պայմանագիրը իր կարիերայի ընթացքում[7]։ 2009/10 մրցաշրջանի արդյունքում նա ճանաչվել է «Բիրմինգեմ Սիթիի» լավագույն երիտասարդ խաղացող։ 2010 թվականի հոկտեմբերին նա կոտրել է ձեռքը, ինչից հետո ենթարկվել է վիրահատության[8]։
2011 թվականի սեպտեմբերին Ջեքը տեղափոխվել է Ֆուտբոլային երկրորդ լիգայի «Չելթնեմ Թաուն» ակումբ` մեկ ամիս վարձակալությամբ[9]։ Նա անմիջապես ներգրավվել էր թիմի մեկնարկային կազմում՝ կատարելով իր դեբյուտը ակումբի կազմում սեպտեմբերի 10-ին «Մաքլսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղի ժամանակ[10]։ Նա իր երկարաձգել է «Բիրմինգեմի» հետ իր պայմանագրի ժամկետը մինչև 2015 թվականիհունիսը[11]։ 2011 թվականի հոկտեմբերին «Չելթնեմ Թաունը» երկարացրել է վարձակալական պայմանագրի ժամկետը ևս 2 ամսով[12]։ 2011 թվականիդեկտեմբերին նրա վարձակալության ժամկետն ավարտվել է։ Երեք ամիս վարձավճարով հանդես գալու ընթացքում Բաթլենդը մասնակցել է 12 խաղի, որոնցից յոթում չի ընդունել ոչ մի գոլ։
2012 թվականիփետրվարին Ջեքը վերադարձել է «Չելթնեմ Թաուն» մինչև մրցաշրջանի ավարտը[13]։ Ապրիլին, երբ վնասվածք է ստացել «Բիրմինգեմի» հիմնական դարպասապահ Բոազ Մայհիլը, Բաթլենդը հետ է կանչվել[14]։