Jump to content

Ջեջու (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեջու (այլ կիրառումներ)
Քաղաք
Ջեջու
제주시
濟州市
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՋեջու նահանգ
Մակերես255,5 կմ²
Խոսվող լեզուներկորեերեն
Բնակչություն435․413 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+82 64-7xx
Պաշտոնական կայքjejusi.go.kr
Ջեջու (քաղաք) (Հարավային Կորեա)##
Ջեջու (քաղաք) (Հարավային Կորեա)

Ջեջու (հանգըլ՝ 제주시, հանջա՝ 濟州市 ― Ջեջու սի, t͡ɕe̞t͡ɕu), Հարավային Կորեայի Ջեջու նահանգի վարչական կենտրոնը, ինչպես նաև համանուն կղզու խոշորագույն քաղաքը։ Միջազգային օդանավակայան է։

Խոշոր զբոսաշրջության կենտրոն է։ Ամեն տարի Ջեջու է այցելում շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ՝ մեծ մասամբ Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Չինաստանից։

Ժամանակակից քաղաքի տարածքը առանցքային դեր է խաղացել Ջեջուի պատմության մեջ։ Քաղաքի հին մասում տեղակայված է կղզու գլխավոր քաղաքը՝ Սամսոնհյոլը։ Այն շրջապատված է ընդարձակ բակով, որի կենտրոնում խորշ կա։

Լեգենդի համաձայն՝ հենց այստեղ են երեք կիսասատվածներ Կոն, Բուն և Յանը իջել երկնքից և կղզին բաժանել 3 մասի։ Յուրաքանչյուրը ստացել է այն հատվածը, որտեղ ընկել է իր նետը։ Դրանից անմիջապես հետո ծովից դուրս են եկել 3 աղջիկ և հիմք դրել 3 ցեղերի։

Ամեն տարի ապրիլի 10-ին, հոկտեմբերի 10-ին և դեկտեմբերի 10-ին ցեղերի ներկայացուցիչները հավաքվում են, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն իրենց նախնիներին և նրանից օրհնություն խնդրեն[1]։

Ժամանակակից քաղաքի զարգացման սկիզբ է համարվում 1970-ական թվականները։ Նոր Ջեջուն (հանգըլ։ 신제주) կառուցվել է ավելի ուշ՝ բլրի երկայնքով՝ ներառելով իր մեջ օդանավակայանն ու պետական կառույցները։ Եթե նախկինում քաղաքի այցեքարտներից էին ծղոտե տանիքները, ապա դրանք այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են։

Քաղաքը Բուկջեջու գավառից առանձնացել է 1955 թվականին։ Սակայն, 2005 թվականին Ջեջու նահանգում սկսել են գավառի հետ միավորման արշավներ։

2009 թվականի սեպտեմբերի 9-ից 15-ը «Բնության հետ ներդաշնակ» կարգախոսով Ջեջուում անցկացվեցին Դելֆիյան միջազգային երրորդ խաղերը[2][3]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեջու քաղաքը բաժանված է 19 շրջանների, 4 թաղամասերի և 3 ավանների[4]

Թաղամասեր /

Ավաններ

հանգըլ Բնակ․ (2009)
Էվոլ-ըպ 애월읍 27003
Գուջվա-ըպ 구좌읍 14999
Հանրիմ-ըպ 한림읍 19790
Ջոչոն-ըպ 조천읍 20723
Չուջա-ըպ 추자면 2832
Հանգյոնգ-մյոն 한경면 8214
Ուդո-մյոն 우도면 1593

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Остров Чеджудо». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Im Einklang mit der Natur». internationallife.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.(գերմ.)
  3. Lee Kyung-min. Top Artists to Gather at 3rd Jeju Delphic Games // Korea Times. — September 7th, 2009.(անգլ.)
  4. «제주시소개 - 지리정보 면적» (Korean). Jeju City homepage. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեջու (քաղաք)» հոդվածին։