Դեջոն
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Կարգավիճակ | Ուղիղ ենթակայության քաղաք | ||||
Մտնում է | Հոսո տարածաշրջանի մեջ | ||||
Ներառում է | 5 կու | ||||
Օրենսդրական մարմին | Daejeon municipal council? | ||||
Հիմնական լեզու | կորեերեն | ||||
Բնակչություն (2009) | 1 502 579 | ||||
Խտություն | 539.84 | ||||
Տարածք | 539,96 ± 0,01 կմ² | ||||
Սահմանակցում է | Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Չունգչոնգ և Սեջոնգ | ||||
Ժամային գոտի | +9 | ||||
ISO 3166-2 կոդ | KR-30 | ||||
daejeon.go.kr/english/index.jsp | |||||
Դեջոն (հանգըլ՝ 대전, հանջա՝ 大田), անմիջական ենթակայության քաղաք Հարավային Կորեայի կենտրոնում։ Հարավային Չունգչոնգ նահանգի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Կորեայի 5-րդ քաղաքն է։ Համարվում է Հարավային Կորեայի գիտատեխնիկական մայրաքաղաքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեջոնը գտնվում է Հարավային Կորեայի կենտրոնական մասում, մայրաքաղաք Սեուլից 167 կմ, Բուսանից 294 և Քվանջուից 169 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան քաղաքով երկաթգծային ճանապարհի անցնելը, այն «Հաբաթ» անունով փոքրիկ քաղաք էր։ 1905 թվականին այստեղ Սեուլ-Բուսան երկաթգծային ճանապարհին կառուցվեց կայարան և քաղաքը սկսեց արագորեն զարգանալ։
1932 թվականին Չունգնամ նահանգի վարչական կենտրոնը Կոնջուից տեղափոխվեց Դեջոն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղային կայարանը Կյոնբու և Հոնամ մայրուղիների խաչմերուկում է։ Քաղաքը սպասարկվում է Չոնջու միջազգային օդանավակայանով։ Դեջոնում գործում է մետրոպոլիտեն։ Շահագործվել է 2006 թվականին։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին քաղաքում տեղի ունեցավ միջազգային ցուցահանդես (Համաշխարհային Էքսպո-1993 ցուցահանդես)։ Այս միջոցառման համար կառուցվեց է Էսպո կամուրջը։
Քաղաքում գործում է Կ-Լիրի Դեջոն քաղաքային ֆուտբոլային ակումբը։
Դուսան ազգային պարկում տեղակայված Դեջոնի արվեստի թանգարանը հայտնի է իր արվեստի և տեխնոլոգիայի համատեղմամբ ցուցանմուշներով։ Հիմնադրվել է 1998 թվականին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեջոնում խոնավ մուսոնային եղանակ է։ Ձմեռը թույլ է և արևային, տևողությունը՝ մոտ 2 ամիս։ Ամառը տաք է և անձրևոտ, տևողությունը՝ մոտ 5 ամիս։
Դեջոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.0 (39.2) |
7.0 (44.6) |
12.6 (54.7) |
19.2 (66.6) |
24.1 (75.4) |
27.5 (81.5) |
29.0 (84.2) |
29.8 (85.6) |
26.4 (79.5) |
20.9 (69.6) |
13.3 (55.9) |
6.4 (43.5) |
18.4 (65.1) |
Միջին օրական °C (°F) | −1.0 (30.2) |
1.5 (34.7) |
6.5 (43.7) |
13.0 (55.4) |
18.2 (64.8) |
22.4 (72.3) |
25.0 (77) |
25.6 (78.1) |
21.3 (70.3) |
14.7 (58.5) |
7.5 (45.5) |
1.2 (34.2) |
13.0 (55.4) |
Միջին ցածր °C (°F) | −5.4 (22.3) |
−3.5 (25.7) |
1.0 (33.8) |
7.0 (44.6) |
12.6 (54.7) |
17.9 (64.2) |
21.8 (71.2) |
22.2 (72) |
17.1 (62.8) |
9.4 (48.9) |
2.5 (36.5) |
−3.4 (25.9) |
8.3 (46.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 29.6 (1.165) |
34.2 (1.346) |
55.6 (2.189) |
81.7 (3.217) |
103.7 (4.083) |
206.3 (8.122) |
333.9 (13.146) |
329.5 (12.972) |
169.7 (6.681) |
47.4 (1.866) |
41.1 (1.618) |
25.9 (1.02) |
1458,7 (57,429) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 8.5 | 6.7 | 8.4 | 7.7 | 8.7 | 10.5 | 17.1 | 16.0 | 9.8 | 5.8 | 7.9 | 8.8 | 115.9 |
% խոնավություն | 64.8 | 59.5 | 56.5 | 55.3 | 62.1 | 68.7 | 77.7 | 77.5 | 74.4 | 70.4 | 66.9 | 66.4 | 66.7 |
Միջին ամսական արևային ժամ | 163.4 | 172.2 | 200.3 | 212.3 | 223.9 | 180.6 | 139.8 | 157.8 | 168.2 | 195.9 | 161.6 | 162.6 | 2138,7 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանված է 5 շրջանների․
Անվանում | հանգըլ | հանջա |
---|---|---|
Դեդոկ | 대덕구 | 大德區 |
Դոնգ | 동구 | 東區 |
Ջոնգ | 중구 | 中區 |
Սո | 서구 | 西區 |
Յուսոնգ | 유성구 | 儒城區 |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեջոն» հոդվածին։ |
|