Jump to content

Ջեյմս Բլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բլեյն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Washington & Jefferson College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, լրագրող, խմբագիր և գրող
Դավանանք կոնգրեգացիոնալիզմ
Ծննդյան օր հունվարի 31, 1830(1830-01-31)[1][2]
Ծննդավայր West Brownsville, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Վախճանի օր հունվարի 27, 1893(1893-01-27)[1][2] (62 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Ephraim Lyon Blaine?[4]
Ամուսին Harriet Stanwood Blaine?[4]
Զավակներ Walker Blaine?
 
Ինքնագիր Изображение автографа

Ջեյմս Գիլեսպի Բլեյն (անգլ.՝ James Gillespie Blaine, հունվարի 31, 1830(1830-01-31)[1][2], West Brownsville, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - հունվարի 27, 1893(1893-01-27)[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, ով աշխատել է որպես Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Մեյնից ԱՄՆ սենատոր և երկու անգամ ԱՄՆ պետքարտուղար։ Նա նախագահի թեկնածու էր 1884 թվականին, բայց փոքր տարբերությամբ պարտություն կրեց դեմոկրատ Գրովեր Քլիվլենդից։ Բլեյնը 19-րդ դարի վերջին առաջատար հանրապետականներից էր և կուսակցության չափավոր ռեֆորմիստական խմբակցության առաջնորդ, որը հայտնի էր որպես «կիսարյուններ» (անգլ.՝ Half-Breeds)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյնը ծնվել է Արևմտյան Փենսիլվանիայում և այնուհետև տեղափոխվել Մեյն, որտեղ դարձել է թերթի խմբագիր։ Ստանալով «մարդ-մագնիս» մականունը (անգլ.՝ «Magnetic Man»), նա ամենախարիզմատիկ բանախոսներից մեկն էր այն դարաշրջանում, երբ հատկապես գնահատվում էր հռետորաբանությունը։ Նա իր քաղաքական կարիերան սկսել է Աբրահամ Լինքոլնի վաղ կողմնակիցների շարքում և մասնակցել է ամերիկյան քաղաքացիական պատերազմում Միության կողմից մղվող մարտերին։ Վերակառուցման շրջանում Բլեյնը աֆրոամերիկացիների ընտրական իրավունքի ջատագով էր, բայց դեմ էր արմատական հանրապետականների որոշ առավել հարկադրական միջոցառումներին։ Ի սկզբանե պրոտեկցիոնիստ լինելով՝ նա հետագայում հանդես եկավ մաքսատուրքերի իջեցման և արտասահմանյան երկրների հետ Ամերիկյան առևտրի ընդլայնման օգտին։ Երկաթուղային ցանցի զարգացումը և շինարարությունը նրա ժամանակներում կարևոր խնդիրներ էին, և դրանց նկատմամբ նրա հետաքրքրության և աջակցության արդյունքում Բլեյնը լրջորեն կասկածվում էր երկաթուղային գործարքներ կնքելիս կոռուպցիայի մեջ. այս մեղադրանքները հետապնդեցին նրան, երբ նա դարձավ նախագահի թեկնածու 1884 թվականին։

Որպես պետքարտուղար՝ Բլեյնը անցումային գործիչ էր՝ իր գործունեությամբ նշանավորելով արտաքին քաղաքականության մեջ մեկուսացման դարաշրջանի ավարտը և նախանշելով այն, ինչ ոմանք անվանում են «ամերիկյան դարաշրջան», որը սկսվեց Իսպանա-ամերիկյան պատերազմով։ Ամերիկյան առևտրի և ազդեցության ընդլայնմանն ուղղված նրա ջանքերը նշանավորեցին Միացյալ Նահանգների կողմից ավելի ակտիվ արտաքին քաղաքականության անցման սկիզբը։ Բլեյնը մաքսատուրքերի «փոխադարձության» ռահվիրա էր և կոչ էր անում երկրի ավելի մեծ ներգրավվածությունը Լատինական Ամերիկայի պետությունների գործերին։ Բլեյնի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակահատվածում կհանգեցնի Միացյալ Նահանգների կողմից Խաղաղ օվկիանոսի գաղութների ձեռքբերմանը և Կարիբյան տարածաշրջանի գերիշխանությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բլեյն» հոդվածին։