Jump to content

Պրեդնիզոլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեդնիզոլոն
Քիմիական բանաձևC₂₁H₂₆O₅
Մոլային զանգված5,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան237 °C[2] °C
Դասակարգում
CAS համար53-03-2
PubChem5865
EINECS համար200-160-3
SMILESCC12CC(=O)C3C(C1CCC2(C(=O)CO)O)CCC4=CC(=O)C=CC34C
ЕС200-160-3
ChEBI5656
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պրեդնիզոլոն, ստերոիդային դեղամիջոց, որն օգտագործվում է տարբեր տեսակի ալերգիաների, բորբոքային վիճակների, աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղների բուժման մեջ[3][4]։ Այդ վիճակներից են մակերիկամի կեղևի անբավարարությունը, արյան մեջ կալցիումի բարձր քանակը, ռևմատոիդ արթրիտը, մաշկաբորբերը, աչքի բորբոքումը, ասթման և ցրված սկլերոզը[4]։ Այն կիրառվում է բերանացի, ներերակային ներարկման ձևով, ինչպես նաև տեղային կրեմի և աչքի կաթիլների ձևով[5]։

Կարճատև օգտագործման պարագայում կողմնակի երևույթներից են սրտխառնոցն ու հոգնածության զգացումը[3]։ Ավելի ծանր կողմնակի երևույթներից են հոգեբուժական խնդիրները, որոնք դիտվում են մարդկանց մոտ 5 %-ի մոտ[6]։ Երկարատև օգտագործման պարագայում հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ոսկրային զանգվածի կորուստը, թուլությունը, սնկային վարակները և հեշտությամբ առաջացող կապտուկները[4]։ Չնայած հղիության վերջում կարճատև կիրառումը անվտանգ է, երկարատև օգտագործումը կամ վաղ փուլերում կիրառումը կարող է վնասել պտղին[7]։ Այն գլյուկոկորտիկոիդ է, որը ստեղծվել է հիդրոկորտիզոնի (կորտիզոլ) հիման վրա[8]։

Պրեդնիզոլոնը ստեղծվել և բժշկական օգտագործման համար հաստատվել է 1955 թվականին[8]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[9]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[4]։ Զարգացող երկրներում դեղի 5 մգ դեղահատն արժե 0,01 ԱՄՆ դոլար[10]։

Բժշկական ցուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդնիզոլոնը կորտիկոստերոիդ է, գերազանցապես գլյուկոկորտիկոիդային և ավելի քիչ միներալոկորտիկոիդային ակտիվությամբ, ինչը դարձնում է այն արդյունավետ միջոց տարբեր տեսակի բորբոքային և աուտոիմուն հիվանդությունների բուժման պարագայում[11], ինպես օրինակ՝ ասթման[12], ուվեիտը, նեխային թարախամաշկությունը (գանգրենոզ պիոդերմիա), ռևմատոիդ արթրիտը, եղնջացանը[13], անոթային այտուցը[13], խոցային կոլիտը, սրտակրանքաբորբը, քունքային զարկերակաբորբը և Կրոնի հիվանդությունը, Բելի պարալիչը, ցրված սկլերոզը[14], կլաստերային գլխացավերը, անոթաբորբերը, սուր լիմֆոբլաստային լեյկեմիան և աուտոիմուն հեպատիտը[15], համակարգային կարմիր գայլախտը, Կավասակիի հիվանդությունը[16], դերմատոմիոզիտը[17] և սարկոիդոզը[18]։

Պրեդնիզոլոն ացետատի ակնային սուսպենզիան (աչքի կաթիլներ) կորտիկոստերոիդային պատրաստուկ է, պատրաստված ստերիլ ակնային սուսպենզիայի ձևով, և օգտագործվում է աչքերի կարմրության, այտուցի, քորի և ալերգիկ ռեակցիաների նվազման համար[19][20]։ Այժմ այն կիրառվում է նաև բակտերիալ կերատիտի բուժման մեջ[21]։

Պրեդնիզոլոնը կիրառվում է նաև ալերգիկ տարբեր ռեակցիաների պարագայում՝ սկսած սեզոնային ալերգիաներից մինչև դեղորայքային ալերգիկ ռեակցիաներ[22]։

Պրեդնիզոլոնը կիրառվում է որպես իմունաճնշիչ դեղամիջոց օրգանների փոխպատվաստման ժամանակ[17][23]։

Առաջնային մակերիկամային անբավարարության (Ադիսոնի հիվանդություն) ժամանակ կիրառվում են պրեդնիզոլոնի ցածր դեղաչափերը[24][25]։

Կորտիկոստերոիդները ընկճում են տարբեր պրովոկացիոն գործոնների նկատմամբ առաջացող բորբոքային պատասխանը, բերելով ուշացած, դանդաղ լավացման[26]։ Նրանք ընկճում են բորբոքային այտուցի առաջացումը, ֆիբրինի կուտակումը, մազանոթների լայնացումը, լեյկոցիտների միգրացիան, մազանոթների պրոլիֆերացիան, ֆիբրոբլաստների պրոլիֆերացիան, կոլագենի կուտակումը և սպիագոյացումը[27]։

Կողմնակի երևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդնիզոլոնի օգտագործման կողմնակի երևույթներից են․

  • Ախորժակի բարձրացում, քաշի ավելացում, սրտխառնոց, հոգնածություն
  • Վարակների բարձր ռիսկի
  • Երեխաների մոտ սիրտանոթային խնդիրներ
  • Մաշկաբանական դրսևորումներից են դեմքի կարմրություն, կապտուկներ/մաշկի անգունացում, վերքերի դժվար լավացում, մաշկի բարակում, ցանավորում, հեղուկի կուտակում և մազագոյացում
  • Հիպերգլիկեմիա․ շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է պահանջվել ինսուլինի կամ հակաշաքարախտային դեղերի կիրառում
  • Դաշտանային խանգարումներ
  • Հորմոնների նկատմամբ զգայնության նվազում, հատկապես ծանր սթրեսային իրավիճակներում, ինչպիսին է վիրահատությունը կամ հիվանդությունները
  • Էլեկտրոլիտային դիսբալանս․ զարկերակային ճնշման բարձրացում, նատրիումի բարձր, կալիումի ցածր քանակ, ինչը բերում է ալկալոզի առաջացման
  • Աղեստամոքսային համակարգի վրա ազդեցություն․ ստամոքսի լորձաթաղանթի այտուց, լյարդային ֆերմենտների դարձելի բարձրացում և խոցածին ազդեցություն
  • Մկանային և ոսկրային խանգարումներ, ինչպես օրինակ՝ մկանային թուլույթուն/մկանային զանգվածի կորուստ, օստեոպորոզ, երկար ոսկրերի կոտրվածքներ, ջլերի պատռում և ողնաշարի կոտրվածքներ
  • Նյարդաբանական դրսևորումներ, ներառյալ՝ ոչ կամային շարժումներ (ցնցումներ), գլխացավեր և գլխապտույտ
  • Վարքային խանգարումներ[28]

Քթի միջնապատի ծակումը և աղիների ծակումը երբեմն հանդիպող կողմնակի երևույթներ են, ինչը սահմանափակում է վերջինիս կիրառումը որոշակի ախտաբանական իրավիճակներում[29][30]։

Պրեդնիզոլոնի երկարատև կամ բարձր դեղաչափերով կիրառման հետևանքով կարող է առաջանալ մակերիկամային անբավարարություն[28]։

Հղիություն և կրծքով կերակրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հղիների մոտ պրեդնիզոլոնի օգտագործման խոշոր հետազոտությունների բացակայությանը, որոշ կենդանիների մոտ վերջինիս օգտագործումը բերել է պտղի վրա բացասական ազդեցության, մասնավորապես՝ հնարավոր քիմքի ճեղքվածքի առաջացման։ Հղիների մոտ պրեդնիզոլոնի կիրառման որոշումը կայացվում է կախված վնաս/օգուտ հարաբերությունից, և այս հղիների երեխաները պետք է գտնվեն հսկողության տակ՝ հնարավոր մակերիկամի ֆունկցիայի ընկճման վաղ հայտնաբերման համար։

Պրեդնիզոլոնը անցնում է կրծքի կաթով[28]։

Դեղաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գլյուկոկորտիկոիդ, պրեդնիզոլոնի ճարպալույծ կառուցվածքը թույլ է տալիս հեշտությամբ անցնել բջջաթաղանթով, որտեղ այն կապվում է համապատասխան ցիտոպլազմային գլյուկոկորտիկոիդային ընկալչին։ Կապվելուց բացի, ԳԿ/ԳԿԸ կոմպլեքսի ձևավորումը բերում է ընկալչի հետ կապված շապերոնային սպիտակուցների անջատման, որը թույլ է տալիս կոմպլեքսին անցնել կորիզ։ Այս գործընթացը տևում է 20 րոպե։ Կորիզի ներսում ԳԿ/ԳԿԸ հոմոդիմեր կոմպլեքսը կապվում է ԴՆԹ-ի սպեցիֆիկ հատվածներին, որոնք կոչվում են գլյուկոկորտիկոիդային պատասխանի մասնիկներ (ԳՊՄ), ինչի արդյունքում տեղի է ունենում համապատասխան գեների էքսպրեսիա կամ ընկճում։ Կոպլեքսի կապումը դրական ԳՊՄ-ներին բերում է հակաբորբոքային սպիտակուցների սինթեզի, իսկ բացասական ԳՊՄ-ներին կապումը՝ բորբոքային գեների տրանսկրիպցիայի ընկճման[31]։

Պրեդնիզոլոնը սինթետիկ պրեգնանային կորտիկոստերոիդ և կորտիզոլի (հիդրոկորտիզոն) ածանցյալ է, որը կոչվում է նաև δ1-կորտիզոլ, δ1-հիդրոկորտիզոն, 1,2-դեհիդրոկորտիզոլ, ինչպես նաև 11β,17α,21-տրիհիդրօքսիպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն[32][33]։

Կազմակերպություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում առկա են հետևյալ դեղաձևերը․

  • Պրեդնիզոլոն նատրումի ֆոսֆատ բերանացի կիրառման լուծույթ (Պեդիապրեդ)[28]
  • Պրեդնիզոլոն ացետատ բերանացի սուսպենզիա (Ֆլո-Պրեդ)[34]
  • Պրեդնիզոլոն բերանացի դեղահատեր (Միլիպրեդ)[22]
  • Պրեդնիզոլոն նատրիումի ֆոսֆատ բերանացի լուծվող դեղահատեր (Օրապրեդ)[35]

Որպես գլյուկոկորտիկոիդ, չգրանցված կամ հատուկ նպատակներով բերանացի, ներերակային կամ միջմկանային ներարկումների կամ ուղիղ աղիքային ճանապարհով պրեդնիզոլոնի օգտագործումը մրցույթների ժամանակ անթույլատրելի է, և մարզիկը որակազրկվում է համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից[36]։ Դեղամիջոցը որոշ դեպքերում թույլատրվում է կիրառել բժշկական ցուցումներով, եթե համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը թույլատրել է վերջինիս կիրառումը։ Դեղի տեղային օգտագործումը մրցույթների ժամանակ, ինչպես նաև մրցույթից դուրս վերջինիս ցանկացած օգտագործում հնարավոր չէ հսկել[36]։

Կիրառում անասնաբուժությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդնիզոլոնը կիրառվում է կատուների, շների և կզաքիսների բորբոքային և ալերգիկ հիվանդությունների բուժման մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 prednisone
  2. 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  3. 3,0 3,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 53–54. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Prednisolone». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Search results – (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Pevanti 10mg Tablets – Summary of Product Characteristics (SPC) – (eMC)». www.medicines.org.uk. 2014 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Prednisolone Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. 8,0 8,1 Kim K, Roh JK, Wee H, Kim C (2016). Cancer Drug Discovery: Science and History. Springer. էջ 169. ISBN 9789402408447. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Prednisolone» (PDF). WHO International Drug Price Indicator Guide, 2014.
  11. Czock D, Keller F, Rasche FM, Häussler U (2005). «Pharmacokinetics and pharmacodynamics of systemically administered glucocorticoids». Clinical Pharmacokinetics. 44 (1): 61–98. doi:10.2165/00003088-200544010-00003. PMID 15634032.
  12. Fiel SB, Vincken W (Jun 2006). «Systemic corticosteroid therapy for acute asthma exacerbations». The Journal of Asthma. 43 (5): 321–31. doi:10.1080/02770900600567163. PMID 16801135.
  13. 13,0 13,1 Spickett G (2014). «Urticaria and angioedema». J R Coll Physicians Edinb. 44: 50–4. doi:10.4997/JRCPE.2014.112. PMID 24995449.
  14. Thrower BW (January 2009). «Relapse management in multiple sclerosis». The Neurologist. 15 (1): 1–5. doi:10.1097/NRL.0b013e31817acf1a. PMID 19131851.
  15. Lambrou GI, Vlahopoulos S, Papathanasiou C, Papanikolaou M, Karpusas M, Zoumakis E, Tzortzatou-Stathopoulou F (December 2009). «Prednisolone exerts late mitogenic and biphasic effects on resistant acute lymphoblastic leukemia cells: Relation to early gene expression». Leukemia Research. 33 (12): 1684–95. doi:10.1016/j.leukres.2009.04.018. PMID 19450877.
  16. Miura M, Tamame T, Naganuma T, Chinen S, Matsuoka M, Ohki H (October 2011). «Steroid pulse therapy for Kawasaki disease unresponsive to additional immunoglobulin therapy». Paediatrics & Child Health. 16 (8): 479–84. PMC 3202387. PMID 23024586.
  17. 17,0 17,1 Product Information: ORAPRED ODT(TM) orally disintegrating tablets, prednisolone sodium phosphate orally disintegrating tablets. Cima Labs Inc, Alpharetta, GA, 2006.
  18. Gera K, Gupta N, Ahuja A, Shah A (April 2014). «Acute alveolar sarcoidosis presenting with hypoxaemic respiratory failure». BMJ Case Reports. 2014: bcr2013202247. doi:10.1136/bcr-2013-202247. PMC 4024548. PMID 24789154.
  19. «Pred Forte Package Insert» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  20. Product Information: OMNIPRED(TM) ophthalmic suspension, prednisolone acetate ophthalmic suspension. Alcon Laboratories Inc, Fort Worth, TX, 2005
  21. Herretes S, Wang X, Reyes JM (October 2014). «Topical corticosteroids as adjunctive therapy for bacterial keratitis». The Cochrane Database of Systematic Reviews (10): CD005430. doi:10.1002/14651858.CD005430.pub3. PMC 4269217. PMID 25321340.
  22. 22,0 22,1 «Millipred tablets package insert».(չաշխատող հղում)
  23. Vethe NT, Midtvedt K, Asberg A, Amundsen R, Bergan S (October 2011). «[Drug interactions and immunosuppression in organ transplant recipients]». Tidsskrift for Den Norske Laegeforening. 131 (20): 2000–3. doi:10.4045/tidsskr.11.0138. PMID 22016125.
  24. Husebye ES, Allolio B, Arlt W, Badenhoop K, Bensing S, Betterle C, Falorni A, Gan EH, Hulting AL, Kasperlik-Zaluska A, Kämpe O, Løvås K, Meyer G, Pearce SH (February 2014). «Consensus statement on the diagnosis, treatment and follow-up of patients with primary adrenal insufficiency». Journal of Internal Medicine. 275 (2): 104–15. doi:10.1111/joim.12162. PMID 24330030.
  25. AMA Department of Drugs: AMA Drug Evaluations (6th ed.). Chicago, IL: American Medical Association. 1986.
  26. Schwiebert LM, Beck LA, Stellato C, Bickel CA, Bochner BS, Schleimer RP, Schwiebert LA (January 1996). «Glucocorticosteroid inhibition of cytokine production: relevance to antiallergic actions». The Journal of Allergy and Clinical Immunology. 97 (1 Pt 2): 143–52. doi:10.1016/s0091-6749(96)80214-4. PMID 8568145.
  27. Lee SH (November 2015). «Mechanisms of Glucocorticoid Action in Chronic Rhinosinusitis». Allergy, Asthma & Immunology Research. 7 (6): 534–7. doi:10.4168/aair.2015.7.6.534. PMC 4605925. PMID 26333699.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «PEDIAPRED» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  29. ReMine SG, McIlrath DC (1980). «Bowel perforation in steroid-treated patients». Annals of Surgery. 192 (4): 581–6. doi:10.1097/00000658-198010000-00016. PMC 1347010. PMID 7425698.
  30. Cervin A, Andersson M (September 1998). «Intranasal steroids and septum perforation--an overlooked complication? A description of the course of events and a discussion of the causes». Rhinology. 36 (3): 128–32. PMID 9830677.
  31. Stahn C, Löwenberg M, Hommes DW, Buttgereit F (September 2007). «Molecular mechanisms of glucocorticoid action and selective glucocorticoid receptor agonists». Molecular and Cellular Endocrinology. 275 (1–2): 71–8. doi:10.1016/j.mce.2007.05.019.
  32. Elks J (2014 թ․ նոյեմբերի 14). The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies. Springer. էջեր 1011–1012. ISBN 978-1-4757-2085-3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  33. Index Nominum 2000: International Drug Directory. Taylor & Francis. January 2000. էջեր 869–. ISBN 978-3-88763-075-1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  34. «Flo-Pred Package Insert» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  35. «Package Insert for Orapred ODT» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  36. 36,0 36,1 «The 2011 Prohibited List». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեդնիզոլոն» հոդվածին։