Պորվենիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պորվենիր (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պորվենիր (իսպ. Porvenir (թարգմ. ազատություն)), բնակավայր Չիլիում՝ Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո կղզու վրա՝ Կրակի Երկիր (Tierra del Fuego) կղզիախմբում, որը հիմնադրվել է 1883 թվականին։ Ադմինիստրատիվ կենտրոնը Տյերրա դել Ֆուեգոն է որը նույնանուն է համայնքի և պրովինցիաին։ Բնակչությունը 2002 թվականի տվյալներով կազմում է 4734 մարդ, որոնցից մոտ երկու հազարը Չիլիի կայազորի անդամներ են։ Բնակիչների մեծամասնությունը ունեն Խորվաթական արմատներ։ Այնտեղ բնակվում են նաև Չիլոեի ներգաղթածները։ Բնակավայրը և համայնքը կազմում են Տյերրա դել Ֆուեգոի մաս ինչպես նաև Մագալյանես և Չիլիյան Անտարկտիկա շրջանի մաս։ Համայնքի տարածքը կազմում է 9707,4 կմ²։ 2007 թվականի տվյալներով բնակչությունը 5591 բնակիչ է։ Բնակչության խտությունը 0,79 մարդ/կմ²։ Հիմնական եկամուտը ոչխարաբուծությունն է և մանր ձկնորսությունը։ Առկա է նաև Չիլիյան բանակային կայազորի զինվորներ և մեծ անվտանգությամբ քրեակատարողական գաղութ։
Գտնվելու վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը գտնվում է շրջանի ադմինիստրատիվ կենտրոն Պունտա-Արենասից 41 կիլոմետր հարավ-արևելք։ Բնակավայրին հարակցում են Հյուսիսում - Պրիմավերա բնակավայրին Արևելքում - Արգենտինյան Tierra del Fuego պրովինցիաին Հարավում - Տիմաուկել համայնքին Արևմուտքում - Պունտա-Արենաս համայնքին
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հիմնական բնակիչները սկսել են բնակություն հաստատել ժամանակակից Պորվենիրում 1883 թվականից իսկ 1899 թվականի Դեկտեմբերի 13-ից անվանել բնակավայրը Պուերտո-Պորվենիր։ Այժմ Մագելլանի նեղուցով ափի մյուս կողմում է գտնվում Պունտա-Արենաս քաղաքը որը հանդիսանում է մայրցամաքային աշխարհի ամենահարավային քաղաքը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման քաղաքում ծովային սառն է սակայն համեմատաբար չոր։ Ջերմաստիճանը տատանվում է 1,0-1,5°С հուլիսին, և 10,0-10,5 °C հունվարին (տարեկան միջինը, մոտ 6 °C)։ Տեղումները հավասարաչափ են ամեն ամիս, տարեկան մոտ 370մմ։ Ամառային ժամանակ տեղումները լինում են անձրևի տեսքով, իսկ ձմեռային ժամանակ անձրևի, ձյան կամ միաձուլվաձ տեսքով։