Պիեռ Բուլ
Պիեռ Բուլ ֆր.՝ Pierre Boulle | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Pierre François Marie Louis Boulle |
Ծնվել է | փետրվարի 20, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Ավինյոն[4] |
Վախճանվել է | հունվարի 30, 1994[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Cimetière Saint-Véran[5] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, ճարտարագետ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Supélec? |
Ուշագրավ աշխատանքներ | Կամուրջ Քվայ գետի վրայով և Կապիկների մոլորակը |
Պարգևներ | |
Pierre Boulle Վիքիպահեստում |
Պիեռ Բուլ (ֆր.՝ Pierre Boulle, փետրվարի 20, 1912[1][2][3][…], Ավինյոն[4] - հունվարի 30, 1994[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), 20-րդ դարի ֆրանսիացի գրող։ Լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես Քվայ գետի կամուրջը (1952) և Կապիկների մոլորակը (վեպ) (1963) վեպերի շնորհիվ, որոնց էկրանավորումներն արժանացել են բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակների[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրիկի մասնագիտություն ստացած Բուլը մեկնել է Հեռավոր արևելք՝ աշխատելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Ազատ Ֆրանսիայի» (ֆր.՝ France libre) զինված ուժերի կազմում ռազմական գործողությունների է մասնակցել Չինաստանում, Բիրմայում, Ինդոնեզիայում, գերի է ընկել, ենթարկվել հարկադիր ու տաժանակիր աշխատանքի, նվաստացումների, կտտանքների (իր կյանքի այդ ծանրագույն շրջանի մասին նա հետագայում գրել է «Քվայ գետի կամուրջը» վեպում)։ Ինքնասպանություն չգործելու, ապրելու տենչն իր մեջ վերազարթնեցնելու համար սկսել է օրագրում յուրաքանչյուր օր գրառումներ, նշումներ, արձանագրումներ կատարել։ 1944 թվականի վերջերին նրան վերջապես հաջողվել է փախուստի միջոցով ազատվել գերությունից։ Սկզբնական շրջանում բնակություն է հաստատել Մալայզիայում, հետագայում կարողացել է վերադառնալ հայրենի Ֆրանսիա, զբաղվել իր սիրած գործով՝ գրական աշխատանքով։
Բուլի հեղինակած «Քվայ գետի կամուրջը» վեպը դարձել է միջազգային բեսթսելեր, դրա հիման վրա կինոռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմն արժանացել է յոթ «Օսկարի», ընդ որում՝ հեղինակավոր այդ մրցանակը շնորհվել է նաև նրան՝ որպես սցենարի հեղինակի[8][9]։ Բուլն այդ աշխատանքի համար ստացել է ևս մեկ հեղինակավոր կինոմրցանակ՝ բրիտանական կինոակադեմիայի BAFTA մրցանակը։
Ֆրանսիացի վիպասանի ստեղծագործական նվաճումներից է համարվում նաև «Կապիկների մոլորակը» գիտա-ֆանտաստիկ վեպը, որը նույնպես թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (այդ թվում՝ հայերեն), բազմիցս էկրանավորվել ու բեմականացվել, արժանացել առնվազն ինը հեղինակավոր մրցանակի։
Պիեռ Բուլը մահացել է Փարիզում 1994 թվականի հունվարի 30-ին (ընդամենը երեք շաբաթ էր մնացել 82 տարին լրանալուն)[10]։
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո լեգեոնի շքանշան
- Մարտական խաչ մեդալ
- «Դիմադրության» մեդալ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- William Conrad (1950; tr. in 1955 as Not the Glory by Xan Fielding; also issued as Spy Converted)
- Le Sacrilège malais (1951; tr. in 1959 as Sacrilege in Malaya by Xan Fielding; also issued as S.O.P.H.I.A.)
- Le Pont de la rivière Kwaï (1952; tr. in 1954 as The Bridge over the River Kwai by Xan Fielding)
- Le Bourreau (1954; tr. in 1961 by Xan Fielding, US title։ The Executioner, UK title։ The Chinese Executioner)
- L'Épreuve des hommes blancs (1955; tr. in 1957 as The Test by Xan Fielding; also issued as White Man's Test)
- La Face (1956; tr. in 1956 as Saving Face by Xan Fielding; also issued as Face of a Hero)
- Les Voies du salut (1958; tr. in 1958 as The Other Side of the Coin by Richard Howard)
- Un métier de seigneur (1960; tr. in 1960 as A Noble Profession by Xan Fielding; also issued as For a Noble Cause)
- La Planète des singes (1963; tr. in 1964 as Monkey Planet by Xan Fielding; later issued as Planet of the Apes)
- Le Jardin de Kanashima (1964; tr. in 1965 as Garden on the Moon by Xan Fielding)
- Le Photographe (1967; tr. in 1967 by Xan Fielding, US title։ The Photographer, UK title։ An Impartial Eye)
- Les Jeux de l'esprit (1971; tr. in 1973 as Desperate Games by Patricia Wolf)
- Les Oreilles de jungle (1972; tr. in 1972 as Ears of the Jungle by Michael Dobry and Lynda Cole) - story of the Vietnam war told from the perspective of a North Vietnamese commander
- Les Vertus de l'enfer (1974; tr. in 1974 as The Virtues of Hell by Patricia Wolf)
- Le Bon Léviathan (1978; tr. in 1978 as The Good Leviathan by Margaret Giovanelli)
- Les Coulisses du Ciel (1979; tr. in 1985 as Trouble in Paradise by Patricia Wolf)
- L'Énergie du désespoir (1981)
- Miroitements (1982; tr. in 1986 as Mirrors of the Sun by Patricia Wolf)
- La Baleine des Malouines (1983; tr. in 1984 by Patricia Wolf, US title։ The Whale of the Victoria Cross, UK title։ The Falklands Whale)
- Pour l'amour de l'art (1985)
- Le Professeur Mortimer (1988)
- Le Malheur des uns... (1990)
- À nous deux, Satan ! (1992)
- L'Archéologue et le Mystère de Néfertiti (2005; posthumous)
Պատմվածքների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Contes de l'absurde (1953)
- E=mc2 (1957)
- Histoires charitables (1965)
- Time Out of Mind: And Other Stories (1966; twelve stories from Boulle's first three collections tr. by Xan Fielding and Elisabeth Abbott)
- Quia absurdum: sur la Terre comme au Ciel (1966; tr. in 1970 as Because It Is Absurd: On Earth as It Is in Heaven by Elisabeth Abbott)
- Histoires perfides (1976; tr. in 1977 as The Marvelous Palace And Other Stories by Margaret Giovanelli)
- L'Enlèvement de l'obélisque (2007; posthumous)
Ոչ գեղարվեստական գրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Siam (Walt Disney) (1955; tr. in 1958 as Walt Disney's Siam by Herbert Knapp)—in Walt Disney's "Le Monde et ses habitants"/"The World and its Inhabitants" series
- L'étrange croisade de l'empereur Frédéric II (1963)
- Aux sources de la rivière Kwaï (1966; tr. in 1967 by Xan Fielding, US title։ My Own River Kwai, UK title։ The Source of the River Kwai)—memoir
- L'univers ondoyant (1987)
- L'îlon (1990)—memoir
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118662325 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.laprovence.com/article/loisirs/1575254/pierre-boulle-celebre-a-hollywood-oublie-chez-lui.html
- ↑ Mémoire des hommes (ֆր.) — 2003.
- ↑ "Boulle, Pierre-François-Marie-Louis." Britannica Book of the Year, 1995. 2008. Encyclopædia Britannica Online. 25 May 2008
- ↑ OLiver, Myrna (1994 թ․ փետրվարի 3). «Pierre Boulle; Wrote 'River Kwai,' 'Planet of the Apes'» – via LA Times.
- ↑ Goldstein, Patrick. «Hollywood blacklist made writers into nobodies». Chicago Tribune.
- ↑ "Pierre Boulle, Novelist, Is Dead; Author of 'River Kwai' Was 81", New York Times obituaries, 1 February 1994
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вл. Гаков Заповедник приматов // Если : журнал. — Москва: Любимая книга, 2012. — № 2. — С. 255—261. — ISSN 0136-0140.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierre Boulle Internet Speculative Fiction Database-ում
- Pierre Boulle Internet Movie Database կայքում
- Биография Пьера Буля на Фантлабе
- Пьер Буль в библиотеке Максима Мошкова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բուլ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ավինյոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 30 մահեր
- 1994 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի վիպասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Կինոսցենարիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Օսկարակիրներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի գիտա-ֆանտաստիկ գրողներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի վիպասաններ