Չիվիկի դամբարան
Չիվիկի դամբարան | |
---|---|
Չիվիկի դամբարանի մուտքը | |
Տեսակ | tumulus?, հնագիտական հուշարձան, cairn? և դամբարանադաշտ |
Երկիր | Շվեդիա[1] |
Քաղաք | Q18333750?[1] |
Բնակավայր | Simrishamn Municipality?[1] |
Շինության ձև | դամբարան |
Kiviksgraven Վիքիպահեստում |
Չիվիկի դամբարան կամ Չիվիկի արքայական դամբարան (շվեդ.՝ Kungagraven, Kungagraven i Kivik), Շվեդիայի Սկոնե նահանգի Չիվիկ քաղաքից հարավ-արևելք (55°41′ հս․ լ. 14°14′ ավ. ե.HGЯO), արևելյան ափեզրից 320 մ հեռու հայտնաբերված դամբարան է։ Թվագրված է մ․ թ․ ա․ 1000 թվական[2]։ Նման՝ բրոնզե դարի դամբարաններ Սկանդինավիայում տարածված են եղել և ավանդաբար կոչվել են ռյոսե։
Երկար ժամանակ դամբարանը օգտագործվել է որպես քարհանք։ 1784 թվականին երկու գյուղացի այստեղ գերեզման են հայտնաբերել, որից հետո սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։
Իր կառուցվածքով և չափերով դամբարանը առանձնանում է բրոնզե դարի եվրոպական այլ դամբարաններից։ Սարկոֆագների վրա ժայռապատկերներ կան, որոնք պատկերում են մարդկանց, կենդանիների (թռչունների և ձկների), նավեր, լուրի (փողային երաժշտական գործիք) վրա նվագելը, զանազան աբստրակտ խորհրդանշաններ։ Կա նաև երկու ձիերի լծված, չորս անվաճաղ ունեցող կառքի պատկեր, որի շուրջ երկար շորերով մարդիկ են պատկերված[3]։
Այժմ դամբարանը բաց է այցելուների առջև։
-
Դամբարանի սալերից մեկի նախշերը
-
Դամբարանի տեսքը ներսից
-
Դամբարանի երեսպատումը
-
Կառքի պատկերը
-
Սալերից մեկի նկարը
-
Դամբարանի սալերից երկուսը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Bredarör i Kivik (Joakim Goldhahn, Department of Archaeology, University of Gothenburg)
- ↑ «Gustaf Hallströms arkiv (Research Archives, Umeå University)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baudou, Evert Gustaf Hallström: arkeolog i världskrigens epok (Stockholm: Natur & Kultur. 1997)
- Kiviksgraven Արխիվացված 2010-10-13 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չիվիկի դամբարան կատեգորիայում։ |