Jump to content

Չանկիլլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանկիլլո
Տեսակհնագիտական հուշարձան և աստղագիտական ​​աստղադիտարան
Երկիր Պերու[1]
ՏեղագրությունԱնկաշ և Casma Province?
ՎայրԿասմա[1]
Մասն էChankillo Archaeoastronomical Complex?
Հիմնադրված էմ. թ. ա. 300
Ժառանգության կարգավիճակՊերուի մշակութային ժառանգություն[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[2]
Քարտեզ
Քարտեզ

Չանկիլլո (իսպ.՝ Chankillo), հնագույն վեհակերտ համալիր Պերուի անբնակ ծովափին՝ Կասմա օազիսում, Անկաշի շրջան, Պերու։ Ավերակներում՝ Չանկիլլո ամրոցի բլրի վերևում, «Տասներեք աշտարակներ» արևային աստղադիտարան է, բնակելի տարածքներ և հանրության համար նախատեսված վայրեր։ Ենթադրվում է, որ «Տասներեք աշտարակներ» աստղադիտարանը կառուցվել էր մ.թ.ա. 4-րդ դարում[3]։

Հուշարձանի մակերեսը կազմում է 4 քառ. կմ։ Ենթադրվում է, որ այն կառուցվել էր մ.թ.ա. 4-րդ դարում և իրենից ներկայացնում էր ամրացված տաճար[4]։

«Տասներեք աշտարակներ» արեգակնային աստղադիտարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանկիլլոյի տեսներեք աշտարակները կառուցված են հյուսիսից հարավ՝ երկար բլրի երկայնքով, իրարից հավասար հեռավորության վրա և ձևավորում են նույն լայնության նեղ բացվածքների ատամնաձև հորիզոն։ Արևելքում և արևմուտքում շղթայից հնագետները 2 դիտակետ են հայտնաբերել։ Այդ կետերից ուսումնասիրության ժամանակ 300 մետրանոց աշտարակների շղթան բավականին հստակ ցույց էր տալիս արևի ծագումն ու մայրամուտը ողջ տարվա ընթացքում[3]։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ մշակույթի ներկայացուցիչներն օգտվում էին արևային օրացույցից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ghezzi, I. (2006), "Religious Warfare at Chankillo", written at New York, in Isbell and Silverman (eds.), Andean Archaeology III: North and South, Springer
  • Ghezzi, I. & Ruggles, C. (2007), "Chankillo: A 2300-Year-Old Solar Observatory in Coastal Peru", Science 315: 1239-1243

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]