Jump to content

Չանախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանախի
ჩანახი
Չանախիի բաղադրիչները
Վրացական խոհանոց
Ծագում
Տեսակստյու
Ենթատեսակստյու և գառան մսով կերակուր
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Արտադրման վայրԵվրոպա
Բաղադրամասեր
Հիմնականոչխարի միս
կարտոֆիլ
սմբուկ
լոլիկ
սոխ
 Chanakhi Վիքիպահեստում

Չանախի (վրաց.՝ ჩანახი), վրացական խոհանոցի ճաշատեսակ, որը կավե անոթում բանջարեղենի հետ շոգեխաշած ոչխարի միս է։ Չանախիի ավանդական բանջարեղենները՝ կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը և սոխը, անոթի մեջ շարում են շերտերով։ Բոլոր բանջարեղենները միասին վերցվում են մսի զանգվածի չափով։ Չանախիի պատրաստման համար, որպես կանոն, օգտագործվում են վրացական խոհանոցին հատուկ համեմունքներ։

Կերակրատեսակն ի հայտ է եկել մինչև 16-րդ դարը, երբ կարտոֆիլը Ամերիկայից բերեցին Եվրոպա։

Ճաշատեսակը միայն վրացական խոհանոցին չէ հատուկ։ Նման ճաշատեսակ տարածված է նաև Արևելքում։ Այդպիսին է, օրինակ, փիթի ապուրը Ադրբեջանում, կճուճը Հայաստանում և այլն։ Այդ բոլոր ճաշատեսակների համար ընդհանուր է «դրեց և մոռացավ» սկզբունքը, այսինքն՝ դրանց պատրաստման ժամանակ լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում։

Մասնավորապես, չանախի կամ նման կերակրատեսակ պատրաստում էին Մերձակա ամառանոցում Ի. Ստալինի և Քաղբյուրոյի անդամների համար։

…Նա սիրում էր հնարել և պատվիրել մեզ անհայտ ճաշատեսակներ։ Օրինակ՝ նա սկսեց խոհարարներին պատվիրել և աստիճանաբար կատարելագործել մի կերակրատեսակ, որը ոչ ապուր էր, ոչ էլ երկրորդ ճաշատեսակ։ Մեծ կաթսայում խառնեցին սմբուկ, լոլիկ, սև տաքդեղ, դափնու տերև, ոչխարի ոչ յուղոտ մսի կտոր և այդ բոլորը եփեցին մինչև պատրաստ լինելը։ Այդ ճաշատեսակը մատուցվեց տաք վիճակում։ Երբ կաթսան բացեցին, տարածվեց հաճելի բուրմունք։ Այնտեղ ավելացրին համեմ և այլ կանաչեղեն։ Ճաշատեսակը շատ համեղ էր։ Ստալինն այն անվանեց «Արագվի»։
- Անաստաս Միկոյան[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]