Շիբամ
Շիբամ | |
---|---|
Տեսակ | քաղաք և քաղաքային տարածք |
Երկիր | Եմեն |
Վարչատարածք | Shibam District? |
ԲԾՄ | 683 մետր |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
Շիբամ կամ Շիբամ Հադրամաութ, (արաբ․՝ شِـبَـام حَـضْـرَمَـوْت)[1][2], քաղաք Եմենի Հադրամաութ մուհաֆազայում։ Շիբամը մի քանի անգամ եղել է Հադրամաութի թագավորության մայրաքաղաք։ Շիբամ հայտնի է իր անհամեմատելի ճարտարապետությամբ, որի շնորհիվ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3][4]։ 1982 թվականից Շիբամը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ[5]։
Շիբամը Եմենի տեսարժան վայրերից մեկն է։ 1930-ական թվականներին Եմենով շրջագայող գերմանացի լրագրող Հանս Հելֆրիցի թեթև ձեռքով Շիբամը մինչ այժմ կոչվում է «երկնաքերների քաղաք» կամ «Անապատի Մանհեթեն»[5]։ Շիբամը հաճախ անվանում են «աշխարհի երկնաքերների ամենահին քաղաք»։ Այն նաև քաղաքաշինության ամենահին օրինակն է՝ հիմնված ուղղահայաց շինարարության սկզբունքի վրա[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հնագույն քաղաքը հայտնվել է մոտ 2 հազար տարի առաջ Հադրամաութ մուհաֆազա չորացրած գետի հովտում։ Ամրոցի պատերի ներսում ամրացված քաղաքը կարող էր աճել միայն դեպի վեր։ Իր պատմության ընթացքում քաղաքը մեկից ավելի անգամ ծառայել է որպես բազմաթիվ էմիրների և սուլթանների մայրաքաղաք, որոնք հայտնվել և անհետացել են անապատում։
Քաղաքը ուղղահայաց շինարարության ամենավառ օրինակն է։ Շիբամի տները, որոնք շրջապատված են 16-րդ դարի պարիսպով, աշտարակներ են, որոնք տեղակայված են միմյանց շատ մոտ։ Քաղաքի որոշ տներ նույնիսկ միմյանց հետ կապված են փոքր պատշգամբներով, ինչը հնարավորություն է տվել հարձակումների ընթացքում մեկ տնից մյուսը տեղափոխվել։ Շիբամը Եմենի գրեթե միակ քաղաքն է ամրոցատիպ Ք.ա 5-րդ դարի նախաիսլամական թագավորություններից[5]։
Շիբամը ունի աշխարհի ամենաբարձր կավե շինությունները, դրանցից մի քանիսի բարձրությունը 30 մ և ավելի[7]։ Շիբամի բոլոր տները կառուցված են կավե աղյուսներից, մոտ 500 տուն կարելի է համարել բազմահարկ, քանի որ հարկերի քանակը 5-11 է[3]։ Յուրաքանչյուր հարկում մի բնակարան է, որը զբաղեցնում է մեկ ընտանիք[6]։ Այս կառույցը նախատեսված էր քաղաքի բնակիչներին պաշտպանել բեդվինների արշավանքներից։ Տների պատերի միջին բարձրությունը 20-25 մ է, պատերը աստիճանաբար թեքվում են դեպի վեր։ Շիբամի ամենաբարձր տունը 11 հարկանի է, իսկ 5-7 հարկանին ավելի տարածված էր։
Քաղաքը շրջապատված էր պարիսպներով, իսկ ներսում կառուցվեցին բարձրահարկ շենքեր։ Շիբամը հավանաբար, քաղաքաշինության պատմության պլանավորված զարգացման առաջին օրինակներից է, որը հիմնված է ուղղահայացության սկզբունքի վրա։ Շենքերի գտնվելու վայրը և դրանց բարձրությունը կարգավորվում են այնպես, որ յուրաքանչյուր տուն-աշտարակ ստանա մոտավորապես նույն քանակությամբ արևի լույս։ Ամբողջ քաղաքով անցնում է բավականին լայն պողոտա, որտեղից հեռանում են բազմաթիվ փողոցներ և երթուղիներ։ Ամենա նեղը ունի 2 մ լայնություն։
Շինության համար նյութը հանդիսանում էր, մադարը կավե աղյուսը, որ չորացնում էին արևի տակ և կառուցում էին իրենց տները։ Եմենի ծայրաստիճան չոր կլիմայի պատճառով կավե տան միջին տևողությունը 2-3 դար է։ Շիբամի ամենահին տունը թվագրվում է 1609 թվականից, մինչդեռ տների մեծ մասը կառուցվել է 1880-1915 թվականներին[5]։
Քաղաքը բազմիցս ավերվել է ջրհեղեղներից։ 2008 թվականի հոկտեմբերին Հադրամաութում և մասնավորապես, Շիբամում տեղի ունեցավ ուժեղ ջրհեղեղ, որի հետևանքով զոհվեց մի քանի տասնյակ մարդ և ավերվեց քաղաքի տների որոշ մասը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շիբամ քաղաքում շենքեր` ավանդական դռներով և պատուհաններով
-
Շիբամի մինարեթ
-
Շիբամ
-
Շիբամի քաղաքային դարպաս
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Густерин Павел Вячеславович Густерин П. В. Йеменская Республика и её города. М.: Международные отношения, 2006.
- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шибам, Йемен — Небоскребы из глины
- shibamonline.net (անգլ.)
- Shibam on archnet.org
- Проект городского развития Шибама
- Министерство информации Йемена
- Перевод статьи Breton, Jean-Francois and Christian Darles. 1985. Shibam and the Wadi Hadramaut. In MIMAR 18: Architecture in Development. Singapore: Concept Media Ltd.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ مدينة شبام حضرموت "شيكاغو الصحراء". Al-Bayan (Arabic). 2012 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ بلدة شبام حضرموت. Mawdoo3.com (Arabic). 2017 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 Helfritz, Hans (1937 թ․ ապրիլ), «Land without shade», Journal of The Royal Central Asian Society, 24 (2): 201–16
- ↑ Сайт всемирного наследия
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Достопримечательности и города Йемена. Шибам, Хадрамаут Արխիվացված 2015-04-20 Wayback Machine // Йеменский клуб, ноябрь 2008
- ↑ 6,0 6,1 Old Walled City of Shibam, UNESCO World Heritage Centre
- ↑ Shipman, J. G. T. (1984 թ․ հունիս), «The Hadhramaut», Asian Affairs, 15 (2): 154–62
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիբամ» հոդվածին։ |
|