Jump to content

Նապաստակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նապաստակների ընտանիք

Նապաստակներ (լատ. Lepus), ճագարանմանների ընտանիքի ցեղ, որն ունի 30 տեսակ։ Տարածված է ամենուր, բացի Ավստրալիայից և Անտարկտիդայից։ Նապաստակները տարբերվում են երկար ականջներով, կարճ բարձրացրած պոչով, չզարգացած վերջույթներով, երկար հետևի թաթերով, որը թույլ է տալիս շարժվել թռչկոտելով։ Ռուսակի արագությունը կարող է հասնել առավելագույնը 70կմ/ժ արագություն։

Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում։ Նապաստակները ծնվում են արդեն զարգացած՝ բրդով և բաց աչքերով։ Մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում։ Այդ իսկ պատճառով շատ նապաստակներ մահանում են գիշատիչներին։ Նապաստակների տեսողությունը թույլ է, իսկ հոտառությունն ու լսողությունը՝ զարգացած։ Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատիչ կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։

Սնվում է տարբեր խոտաբույսերով. խոտով, հացազգի բույսերով, բանջարեղենով, ծառի կեղևով և կարող է նշանակալի գյուղատենտեսական վնաս հասցնել; հատկապես սիրում է մաղադանոս, կաղամբ, բողկ և այլն։

Գարնանը, զուգավորման շրջանից հետո, արուները պայքարում են էգերի համար. կանգնում են հետևի թաթերի վրա և մեկը մյուսին հարվածում է դիմացիններով։

Նապաստակների ցեղի մեջ ներառվում են հետևյալ տեսակները.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Зайцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 181