Jump to content

Նադեժդա Ալիլուևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Ալիլուևա
ռուս.՝ Надежда Аллилуева
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1901(1901-09-22)[1][2]
ԾննդավայրԲաքու, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 9, 1932(1932-11-09)[1][2] (31 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀամամիութենական արդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունքարտուղար
ԱմուսինԻոսիֆ Ստալին
Ծնողներհայր՝ Սերգեյ Ալիլուև, մայր՝ Olga Evgen'evna Fedorenko?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԵրեխաներՍվետլանա Ալիլուևա և Վասիլի Ջուղաշվիլի
 Nadezhda Alliluyeva Վիքիպահեստում

Նադեժդա Ալիլուևա (ռուս.՝ Надежда Сергеевна Аллилуева, սեպտեմբերի 22, 1901(1901-09-22)[1][2], Բաքու, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1932(1932-11-09)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԿԵՆՏԿՈՄԻ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի երկրորդ կինն է 1918 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աշխատանքային-հեղափոխական Ս. Յա. Ալիլուևի ընտանիքում։ Խորհրդային կուսակցական ականավոր գործիչ Ավել Ենուկիձեյի կնքամայրը։ Եղբայրը՝ Պավել Ալիլուև։ Դստեր՝ Սվետլանա Ալիլուևայի պնդմամբ, Նադեժդա Ալիլուևայի հայրը կիսով չափ գնչու էր, իսկ մայրը գերմանացի[3]։

Երբ 1917 թվականին սիբիրյան աքսորից հետո Ստալինը վերադարձավ Պետրոգրադ, նրա և տասնվեցամյա Նադյայի միջև սիրավեպ սկսվեց։ Իրինա Գոգուան, որն այն ժամանակ բնակվում էր Պետրոգրադում և սերտորեն կապված էր Ալիլուևների ընտանիքի հետ, հիշում է, թե ինչպես «մի օր Սերգեյ Յակովլևիչը (Նադեժդայի հայրը), սարսափելի հուզված վազեց, ասելով, որ նա (Ստալինը) տարավ Նադյային... (ճակատ)...…»[4]: 1918 թվականին նրանք ամուսնացել են։ Պաշտոնապես նրանց ամուսնությունը գրանցվել է 1919 թվականի մարտի 24-ին։ Երեխաներն են՝ Վասիլին (1921-1962) և Սվետլանան (1926-2011)։

Իր կենսագրի՝ Օլգա Տրիֆոնովայի պնդմամբ, կինը՝ Նադեժդան, ազգանունը չի ցանկացել վերցնել և մինչև կյանքի վերջը մնացել է Ալիլուևա[5]։

Աշխատել է Ժողովրդական կոմիսարիատում, Վլադիմիր Լենինի քարտուղարությունում զբաղվել է ազգությունների հարցերով, համագործակցել է «Հեղափոխություն և մշակույթ» և «Պրավդա» ամսագրերի խմբագրությունների հետ։ 1921 թվականի դեկտեմբերի 10-ին հեռացվել է կուսակցությունից, բայց արդեն 1921 թվականի դեկտեմբերի 14-ին վերականգնվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունում որպես անդամության թեկնածու[6]։ 1929 թվականից հետո սովորել է Համամիութենական արդյունաբերական ակադեմիայի տեքստիլ արդյունաբերության ֆակուլտետում։ Եղել է Խրուշչովի համակուրսեցին, նրան ծանոթացրել է իր ամուսնու հետ։

Նրա ութ համակուրսեցիների ձերբակալությունից հետո Ալիլուևան զանգահարել է Օրենբուրգի պետական մանկավարժական համալսարանի ղեկավար Հենրիխ Յագոդային և պահանջել նրանց անմիջապես ազատ արձակել։ Յագոդան պատասխանել է, որ ոչինչ չի կարող անել, քանի որ ձերբակալվածները արդեն կենդանի չեն, նրանք կյանքից վաղաժամ հեռացել են բանտում ինֆեկցիոն հիվանդության պատճառով[7]։

Ինքնասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականատեսների վկայությամբ, 1932 թվականի նոյեմբերի 7-ին, մահվան նախօրեին Վորոշիլովի բնակարանում Ալիլուևայի և Ստալինի միջև տեղի է ունեցել հերթական վեճը[8]։

1932 թվականի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Նադեժդա Սերգեևնան ինքն իրեն կրակում է Վալտեր տեսակի ատրճանակից, փակվելով իր սենյակում

Այս ինքնազսպումը, այս սարսափելի ներքին ինքնակառավարումը և ճնշումը, այդ դժգոհությունը և անհանգստությունը, ուժասպառ եղած ներսս, ներսում ավելի ու ավելի ուժեղ սեղմած, ինչպես զսպանակը, պետք է, ի վերջո, անխուսափելիորեն ավարտվեյին պայթյունով։ Զսպանակը պետք է ուղղվեր սարսափելի ուժով...

Այդպես էլ եղավ։ Իսկ առիթը եղել է ոչ այնքան էական ինքնին, և ոչ ոքի վրա հատուկ տպավորություն չէր թողնում, կարծես և առիթ չի եղել։ Ընդամենը փոքրիկ վեճ է եղել տոնական ճաշի ժամանակ Հոկտեմբերյան հեղափոխության XV ամյակին նվիրված։ Ընդամենը հայրիկը նրան ասել է՝ «Էյ, դու, խմի՛ր»։ Իսկ նա ընդամենը գոչեց հանկարծ։ Ես քեզ համար էյ չեմ կանգնում է, և բոլորներկայությամբ գնում է սեղանից մի կողմ...

...Ինձ պատմել են հետո, երբ ես արդեն չափահաս էի, որ հայրիկը ցնցված էր կատարվածով։ Նա ցնցված էր, քանի որ նա չի հասկանում, ի"նչի համար։ Ինչո՞ւ են նրան հասցրել նման սարսափելի հարված թիկունքից։ Նա շատ խելացի էր, որպեսզի չհասկանար, որ ինքնասպանը միշտ մտածում է պատժել մեկին, ահա, թե իբր, ահա քեզ, դու կիմանաս։ Նա դա հասկացավ, բայց չէր կարողանում հասկանալ, թե ինչու։ Ինչի համար նրան այդպես պատժեցին։

Եվ նա հարցրել է շրջապատողներին. մի՞թե անուշադիր էր։ Մի՞թե չէր սիրում և չէր հարգում նրան, որպես իր կնոջ, որպես մարդ։ Մի՞թե այդքան կարևոր է, որ նա չի կարող գնալ նրա հետ ևս մեկ անգամ թատրոն։ Մի՞թե դա կարևոր է։ Առաջին օրերին նա շոկի մեջ էր. Նա ասում էր, որ ինքը չի ուզում այլևս ապրել։ (Սա ասում էր ինձ Պավլուշա հորեղբոր այրին, որը Աննա Սերգեևնայի հետ առաջին օրերին օր ու գիշեր մնաց մեր տանը)։ Հորս վախենում էին թողնել մենակ, նման վիճակում էր գտնվում նա։ Ժամանակ առ ժամանակ նրան պատում էր ինչ-որ քեն, զայրույթ։ Դա պայմանավորված է նրանով, որ մայրս նրան նամակ էր թողել։

Ակնհայտ է, որ նա նրան գիշերն է գրել։ Ես երբեք, իհարկե, այն չեմ տեսել։ Այն, հավանաբար, անմիջապես ոչնչացվել է, բայց այն եղել է, այդ մասին ինձ ասել են նրանք, ովքեր այն տեսել են։ Դա սարսափելի էր։ Այն լի էր մեղադրանքներով և կշտամբանքներով։ Դա պարզապես անձնական նամակ չէր, դա եղել է մասամբ քաղաքական նամակ։ Եվ կարդալով այն, հայրս կարող էր մտածել, որ մայրս միայն հավանականությամբ եղել է նրա կողքին, իսկ իրականում քայլում էր կողքին։

Նա ցնցված էր և բարկացած այդ ամենով և, երբ գալիս է քաղաքացիական հոգեհանգստին հրաժեշտ տալու, ապա մի պահ մոտենալով դագաղին, հանկարծ հրում է նրան իր ձեռքերով և, շրջվելով, հեռու է գնում ու չի մասնակցում թաղմանը։

Սվետլանա Ալիլուևա «Քսան նամակ ընկերոջը»

Սվետլանա Ալիլուևայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Collective Biographies of Women
  3. Дочь Сталина Светлана АЛЛИЛУЕВА: «Я всегда ненавидела советскую Россию»
  4. «Огонек: Ирина ГОГУА: СЕМЕЙНЫЕ ИСТОРИИ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. Сталин 10 раз заставлял жену делать аборт! // Экспресс газета
  6. Аллилуева Надежда Сергеевна (Джугашвили) вторая жена Иосифа Сталина
  7. НеСТАЛЬная Надежда
  8. Газета «Бульвар Гордона» | Внук бывшего председателя Совнаркома СССР, человека № 2 после Сталина Вячеслава Молотова политолог Вячеслав НИКОНОВ: "Дед признавал, что в 37-м дров… Արխիվացված 2014-12-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ալիլուևա» հոդվածին։