Մոսուլ, (արաբ․՝ الموصل al-Mawṣil, el-Mōṣulասորերեն՝ ܢܝܢܘܐNînweքրդ.՝ Mûsil/Nîneweթուրքմ.՝ Musul), քաղաք Իրաքի հյուսիսում, Տիգրիս գետի աջ ափին, Բաղդատից 400 կմ հյուսիս-արևմուտք, Նայնավա մուհաֆազի վարչական կենտրոնը[1]։
Բնակչության մեծամասնությունն արաբներ են։ Բաղդատից հետո Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքն է։
Ունի երկաթուղային կայարան, ավտոճանապարհների հանգույց է։ Կան տեքստիլ, սննդի, կաշվի, կոշիկի, մետաղամշակման արդյունաբերություն, ցեմենտի և ասֆալտի գործարաններ, ցորենի, մրգերի, անասունների առևտուր։ Մոսուլում է գտնվում Մոսուլի համալսարանը՝ Իրաքի և Միջին Արևելքի ամենամեծ կրթական և հետազոտական կենտրոններից մեկը։ Մոսուլի շրջակայքում արդյունահանվում է նավթ (Այն-Զալա )։
Մոսուլը հիմնադրվել է 6-րդ դար, ավերված Նինվեի մոտ։ Միջնադարյան քաղաքի տարածքում, որ շրջափակված է քարաշեն պարսպով (12-րդ դար, ավերվել է 1743 թվականին), պահպանվել են Նուր ադ Դինի մեծ մզկիթը (կամ Ջամի ալ Քաբիր, 1170-1172 թթ.) և մինարեթը (12-րդ դար), Կարա-Սարայ պալատի (13-րդ դար) ավերակները, 13-րդ դ․ դամբարաններ, քրիստոնեական տաճարներ (10-րդ դ․, 13-րդ դ․)։
2015 թվականի փետրվարին Իսլամական պետության գրոհայիններն ահաբեկչական ակտ իրականացրին Մոսուլի թանգարանում՝ ոչնչացնելով 3000 տարվա հնության ասորական հուշարձաններ[2]։ Ավելի վաղ նրանք ավերել էին Մոսուլի գրադարանը՝ ոչնչացնելով հին և բացառիկ հրատարակություններ[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 39)։