Jump to content

Մարմարա ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմարա ծով
Տեսակհարակից ծով
Երկիր Թուրքիա
Խորություն1370 մետր և 494 մետր
Մակերես11 350 կմ²
Ծավալ3378 կմ³
Մասն էՄիջերկրական ծով
Ավազանի երկիր Թուրքիա
Լիճ հոսող գետԳրանիկոս, Գյոնեն, Ռինդակոս և Q15845494?
Անվանված էՄարմարա
Քարտեզ
Քարտեզ

Մարմարա ծով[1] (թուրքերեն՝ Marmara Denizi), Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, ողողում է Թուրքիայի ափերը։ Բոսֆորի նեղուցով միանում է Սև ծովին, Դարդանելի նեղուցով՝ Եգեյան ծովին։ Մակերեսը՝ 12 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 1273 մետր։ Հյուսիսային ափին է Ստամբուլ քաղաքը։

Անվանումն ստացել է ծովի արևմտյան մասում գտնվող Մարմարա կղզուց, որն այդպես է կոչվել այնտեղ եղած սպիտակ մարմարի հանքերի պատճառով։ Հին հույներն այն անվանել են Պրոպոնտոս («Նախածով»), այսինքն՝ Եվքսինյան Պոնտոսից (Սև ծով) առաջ գտնվող (նկատի ունենալով Հունաստանի նկատմամբ նրա ունեցած դիրքը)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 77.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարա ծով» հոդվածին։