Մարդ-ժամ
Արտաքին տեսք
Մարդ-ժամ, աշխատաժամանակի հաշվառման միավոր։ Արտահայտում է ծախսված աշխատանքի քանակը և աշխատաժամանակի կորուստը։ Կատարված մարդ-ժամ արտադրության մեջ մեկ մարդու փաստացի աշխատած ժամերի (սահմանված և այն գերազանցող՝ արտաժամ) թիվն է՝ առանց պարապուրդների, կերակրող մայրերի աշխատանքային և ներհերթափոխային այլ ընդմիջումների, ինչպես նաև դեռահասների արտոնյալ ժամերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 308)։ |
|